Վերջին ժամանակներում ամուսնալուծությունների թիվը կայուն աճում է։ Պատճառները տարբեր են՝ ինչ-որ մեկը չի հավանում կնոջ եփել-թափելը, ինչ-որ մեկը չի հարմարվում ամուսնու վաստակած գումարի հետ, ինչ-որ մեկը բաժանվում է՝ պատճառ բերելով դավաճանությունը։ Եվ այդպես՝ պատճառներ շատ կարելի է թվարկել։ Սակայն, պարզվում է, կան ընդհանուր, հիմնական, այսպես ասած, արմատական պատճառներ, որոնց մասին NEWS.am STYLE – ի թղթակցին պատմեց նեյրոհոգեբան, «Արաբկիր» բժշկական կենտրոնի երեխաների ու անչափահասների առողջության ինստիտուտի աշխատակից Լուսինե Խանդանյանը.
«Ամուսնալուծությունն ընտանքում վրա չի հասնում հանկարծակի։ Երբ ամուսիններն իրենց բաժանման պատճառները թվարկում են, կարելի է նկատել, որ այդ պատճառներն այլ, ավելի վաղ առաջ եկած խորքային պատճառների հետեւանք են, այսինքն՝ զույգը միշտ չէ, որ անհրաժեշտ ուշադրություն է դարձնում սկզբնապատճառի վրա։ Դրանք շատ տարբեր կարող են լինել՝ ընտանիքում բարոյահոգեբանական ներդաշնակության կորուստ, կամ տնտեսական խնդիրներ, արժեքային համակարգի տարաձայնություններ, եւ այլն, ինչպես նաեւ փոխադարձ դժգոհության ու թշնամանքի դրսեւորում, ինտիմ խնդիրներ, հակակրանքի, զայրույթի կամ ատելության զգացումներ…
Կարծում եմ, վերջին տասնամյակում ամուսնալուծության պատճառ հանդիսացող խնդիրները Հյաաստանում արմատապես փոխվել են։ Իսկ դա, իր հերթին, կապված է ընտանեկան համակարգի ներսում եւ ընդհանուր առմամբ ընտանիքին ունեցած վերաբերմունքի փոփոխությունների հետ։ Տեղի է ունեցել արժեքների վերագնահատում, փոխվել են մարդիկ, նոր սերունդն այլ վերաբերմունք եւ այլ պահանջներ ունի ընտանիքից։ Երիտասարդները չեն ցանկանում հաշտվել վատ ամուսնության հետ, չեն փորձում ամեն գնով պահպանել այդ հարաբերությունները։
Երիտասարդ ընտանիքը սկսում է ապրել ծնողից առանձին, ինչն ինքնին ճիշտ է, սակայն շատ հաճախ նրանք չեն կարողանում պայմանավորել ու համաձայնության գալ տարրական հարցերում, յուրաքանչյուը ձգտում է ընտանիքի մասին իր պատկերացումն առաջ տանել, անգիտակցաբար սկսում են մրցակցության մեջ մտնել եւ մի շարք այլ, թվում է, թե ոչ էական խնդիրներ։
Ամուսնալուծոթյունը ատացնում է երկուսի՝ արդեն նախկին ամուսինների հոգեկան վիճակը։ Նրանցից յուրաքանչյուրը, անկախ այն բանից, թե՞ ով է եղել ամուսնալուծության նախաձեռնողը, զգում է, որ իրեն դավաճանել են, եւ մեծ մասամբ երկուսն էլ միմյանց նկատմամբ բացասական տրամադրվածություն են ունենում։ Եթե ընտանիքում երեխաներ կան, նրանց հաճախ հոգեբանի մոտ խորհրդակցության են տանում, սակայն մեծերն իրենք շարունակում են անհարմարություն զգալ ու նյարդային ապրումներ ունենալ։ Բայց չէ՞, որ երեխայի հարմարավետության համար անհրաժեշռտ է վստահության ու պատշպանվածության զգացողություն, իսկ հոգեպես կոտրված ծնողն ավելի շուտ տագնապի աղբյուր է։
Ինքնավստահ մարդիկ սեփական կյանքը վերահսկելու զգացում ունեն եւ նրանք չեն սպասում, որ խնդիրներն ինքնըստինքյան կանհետանան, այլ լուծումներն իրենց ձեռքն են վերցնում։ Այդպիսով նրանք ավելի հեշտ են գլուխ հանում ամուսնալուծության հետեւանքներից։
Զույգերի խնդիրներն ամենատարբեր, եւ հատկապես սկզբնական փուլերում կարող են հաղթահարվել, եթե ժամանակին դիմել մասնագիտական օգնության։ Հայաստանում արդեն ավելի հաճախ են դիմում հոգեբանի՝ ընտանիքում հասունացող ամուսնալուծության խնդիրը լուծելու, չհասկացվածության ու հակասության պատճառները պարզելու նպատակով։ Եվ սա ճիշտ է, քանի որ անկողմնակալ մարդու կողքից հայացքը զույգին կարող է օգնել խնդրին այլ աչերով նայել եւ (ինչու ոչ) փրկել քայքայվող ամուսնությունը»։
Պատրաստեց Լաուրա Բալայանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:55, 6 մայիսի
Միխայիլ Գալուստյանը 14 կգ նիհարել է՝ հրաժարվելով խորովածից13:16, 6 մայիսի
Նիկոլաս Քեյջի որդուն մեղադրել են սեփական մորը ծեծելու մեջ12:33, 6 մայիսի
Իտալացի մոդելը պնդում է, որ իրեն հեռացրել են 2024 թ-ի Met Gala-ում աշխատանքից, քանի որ ինքն արտաքնապես գերազանցել է Քայլի Ջեններին11:23, 6 մայիսի
Բեյոնսեն ցուցադրել է իր համարձակ կերպարը՝ մերկացնելով հետույքը10:59, 6 մայիսի
Մադոննան պատմություն է կերտում՝ Ռիոյում իր վերջին համերգին ներգրավելով 1,6 միլիոն երկրպագուների10:22, 6 մայիսի
Քիմ Քարդաշյանին սուլել են նրա ելույթի ընթացքում09:00, 6 մայիսի
ՄԱՅԻՍԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը