Լոնդոնում բացվել է գործակալ 007-ի՝ Ջեյմս Բոնդի բարը։ Այս վայրը հանդիսանում է գաղտնի գործակալ Յան Ֆլեմինգի ժառանգության վկայությունը, եւ այն համագործակցում է Բոնդի բազմաթիվ սիրելի բրենդների հետ, որպեսզի աշխուժացնի հորինված կերպարը, տեղեկացրել է Robb Report-ը։
Երբ դուք անցնում եք Burlington Arcade-ով, ձեր գլխավերեւում կախված են ձեռագործ երեք քանդակներ՝ ոգեշնչված Aston Martin DB5-ից, իսկ ձեր ոտքերի տակ ֆիրմային գորգն է՝ ֆիլմի հայտնի նախադասություններով։ Ներսում դուք կգտնեք երկու բար Բոնդի ոճով, ֆիրմային կոկտեյլներով, որոնք ներառում են Belvedere-ի, Blackwell Rum-ի, Champagne Bollinger-ի եւ Macallan-ի լավագույն ոգելից ըմպելիքները, ձայնն ապահովում է Bowers & Wilkins-ը։
Ձեզ սպասում է Բոնդի իրերի իսկական տոնակատարություն՝ կապված հանրահայտ ֆիլմի հետ, որոնք կարող են դուր գալ լուրջ հավաքորդներին։ Այնպիսի իրեր, ինչպիսին են Օջոբայի գլխարկը, Ֆորտ Նոքսի ոսկե ձուլակտորը,Գոլդֆինգերի գոլֆի կոշիկները եւ աչք-ժամացույցը նրա մասնավոր ինքնաթիռից, ներկայացված են ամենուրեք։ Դրանց մի մասը մինչ այժմ երբեք հրապարակայնորեն ներկայացված չի եղել։ Առաջին հարկում դուք կգտնեք էքսկլյուզիվ իրեր՝ գնելու համար, այդ թվում Ջեյմս Բոնդի 2024թ. ադվենտ-օրացույցի սահմանափակ քանակություն։
Նրանք, ովքեր կցանկանան տուն տանել ինչ-որ առանձնահատուկ մի բան, կարող են գնել Macallan 60th Anniversary Decades վիսկիի սահմանափակ քանակությունից, իսկ ստացված միջոցները կտրամադրվեն բարեգործությանը։ Կամ եթե ձեր սրտին ավելի հարազատ են արվեստի իրերը, վաճառքի է հանվել Fabergé's Octopussy հավաքածուն, որը ներառում է ձեռագործ Ֆաբերժե ձուն՝ թողարկված սահմանափակ քանակությամբ։
Բոնդը հայտնի է ոչ միայն իր սխրանքներով, այլեւ ժամացույցների իր հավաքածուով։ Եվ թեեւ դուք չեք կարող դրանք տանել ձեզ հետ, ցուցահանդեսում ներկայացված են մի քանի Omega ժամացույցներ՝ Ջեյմս Բոնդի միակ երկու տարբերակները՝ պատրաստված դեղին ոսկուց։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:37, 29 նոյեմբերի
«Սատանան շրջում է մեր մեջ»․ բրիտանացի հայտնի պատմաբանը բացատրել է, թե ինչու է հավատում Սատանայի գոյությանը13:22, 29 նոյեմբերի
Հորդանանում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթ ունեցավ Անդրեա Բոչելիի հետ. հաջորդ համերգն Աբու Դաբիում է12:22, 29 նոյեմբերի
Փախավ ամուսնուց, գայթակղեց միլիոնատիրուհուն և դարձավ փարիզյան բոհեմի մուսան․ Արմեն Օհանյանի սկանդալային կյանքը10:30, 29 նոյեմբերի

09:00, 29 նոյեմբերի
Wine Scope․ Ի՞նչ գինի եք դուք՝ ըստ կենդանակերպի նշանի, այս հանգստյան օրերին21:07, 28 նոյեմբերի
Հովհ. Չեքիջյանի անվան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը ելույթ կունենա Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում19:27, 28 նոյեմբերի
«Հայաստանում սիրում են մեծ շուքով հայտնվել: Մեզ խորթ է զուսպ լինելը»․ Աննա Սաթյանը՝ օծանելիքի, հայկական բույրերի և սեփական հաճույքի համար բույր ընտրելու մշակույթի մասին18:30, 28 նոյեմբերի
Բրունեյի սուլթանը՝ 600 միլիոն դոլար արժողությամբ Boeing-ի ղեկին․ 80-ամյա միլիարդատերը հնարավոր է՝ անձամբ է վայրէջք կատարել Մոսկվայում՝ ձնաբքի պայմաններում17:33, 28 նոյեմբերի
«Սեռական հարաբերություններ ունեցեք միմյանց հետ». Ռոբ Լոուն պատմել է, թե ինչպես է «Օսկար»-ի արժանացած ֆիլմի ռեժիսորը դերասաններին դրդել սիրավեպեր սկսել նկարահանման հրապարակում16:28, 28 նոյեմբերի
«Մի քանի բաժակից հետո՝ աշխարհը նվաճելու մասին». MIT-ի պրոֆեսորը բացահայտել է Claude-ի ստեղծող ընկերության աշխատակիցների գաղտնի զրույցների բովանդակությունը15:14, 28 նոյեմբերի
Մոնիկա Բելուչին 50 տարեկանում մարտահրավեր է նետել Հոլիվուդին․ «Բոնդի ամենատարեց աղջիկը» պատմել է մերկ տեսարանների և Մել Գիբսոնի հետ աշխատանքի մասին14:22, 28 նոյեմբերի
«Ցանկանում էի միլիոնավոր մարդկանց հայր դառնալ». Dolce & Gabbana-ի մոդելը հայտնվել է սկանդալի կենտրոնում՝ սերմնաբջիջների դոնորության պատճառով