Քայլի Ջենների գեղեցկության գլխավոր խորհուրդն է՝ ամեն օր դեմքին SPF քսել:
Ռեալիթի շոուի աստղը շնորհակալություն է հայտնել իր քրոջը՝ Քլոե Քարդաշյանին, որ սովորեցրել է, թե ինչպես կիրառել SPF-ն իր ձեռքերին։ «Քլոեն է ինձ սովորեցրել, թե ինչպես պետք է արևապաշտպան քսուք քսել ձեռքերիս... Ես պարտաճանաչ եմ այն [SPF] քսելու հարցում և երբեք տանից դուրս չեմ գալիս առանց դեմքիս քսելու»,- ասել է Քայլին Elle.com-ին տված հարցազրույցում:
Նա նշել է, որ վերջին շրջանում ավելի բնական տեսք ունի և փորձում է նվազագույն չափով շպարվել։
«Վերջին շրջանում ես առաջնորդվում եմ «ավելի քիչ, նշանակում է ավելի շատ» փիլիսոփայությամբ, երբ խոսքը վերաբերում է գլամուրին: Ես սիրում եմ, երբ իմ մաշկը և պեպենները տեսանելի են: Բայց ես միշտ նայել եմ դիմահարդարմանը որպես արտահայտվելու միջոց, և ոգեշնչվում եմ իմ տրամադրությամբ կամ գեղեցիկ վիզուալ կերպարներով, այնպես որ սիրում եմ փոփոխվել՝ փորձարկումներ անելով մազերիս և եղունգներիս հետ:
Քայլին նաև ընդգծել է «ինքն իր մասին հոգ տանելու» կարևորությունը և խոստովանել, որ իրեն լավ է զգում, երբ առողջ է սնվում և մարզվում։ «Ինքդ քո մասին հոգ տանելն այնքան կարևոր է. անկախ նրանից, թե որքան զբաղված ես: Ես, վստահորեն, ժամանակ եմ հատկացնում ինձ: Ես, իսկապես, հավատում եմ, որ մարզվելը առօրյայի կարևոր մասն է, և ես փորձում եմ դա անել շաբաթական առնվազն 4-5 անգամ... Ես կանոնավոր մարզվում եմ և առողջ սնվում ու ինձ հիանալի եմ զգում»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:07, 28 նոյեմբերի
Հովհ. Չեքիջյանի անվան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը ելույթ կունենա Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում19:27, 28 նոյեմբերի
«Հայաստանում սիրում են մեծ շուքով հայտնվել: Մեզ խորթ է զուսպ լինելը»․ Աննա Սաթյանը՝ օծանելիքի, հայկական բույրերի և սեփական հաճույքի համար բույր ընտրելու մշակույթի մասին18:30, 28 նոյեմբերի
Բրունեյի սուլթանը՝ 600 միլիոն դոլար արժողությամբ Boeing-ի ղեկին․ 80-ամյա միլիարդատերը հնարավոր է՝ անձամբ է վայրէջք կատարել Մոսկվայում՝ ձնաբքի պայմաններում17:33, 28 նոյեմբերի
«Սեռական հարաբերություններ ունեցեք միմյանց հետ». Ռոբ Լոուն պատմել է, թե ինչպես է «Օսկար»-ի արժանացած ֆիլմի ռեժիսորը դերասաններին դրդել սիրավեպեր սկսել նկարահանման հրապարակում16:28, 28 նոյեմբերի
«Մի քանի բաժակից հետո՝ աշխարհը նվաճելու մասին». MIT-ի պրոֆեսորը բացահայտել է Claude-ի ստեղծող ընկերության աշխատակիցների գաղտնի զրույցների բովանդակությունը15:14, 28 նոյեմբերի
Մոնիկա Բելուչին 50 տարեկանում մարտահրավեր է նետել Հոլիվուդին․ «Բոնդի ամենատարեց աղջիկը» պատմել է մերկ տեսարանների և Մել Գիբսոնի հետ աշխատանքի մասին14:22, 28 նոյեմբերի
«Ցանկանում էի միլիոնավոր մարդկանց հայր դառնալ». Dolce & Gabbana-ի մոդելը հայտնվել է սկանդալի կենտրոնում՝ սերմնաբջիջների դոնորության պատճառով13:07, 28 նոյեմբերի
Եվրոպայի տեսարաններով լի լոգանք, շամպայն և 105 հազար դոլար արժողությամբ անձնական վագոն․ Քեթի Փերին և Ջասթին Թրյուդոն շքեղ ռոմանտիկ ուղևորություն են կազմակերպել «Արևելյան էքսպրեսով»12:12, 28 նոյեմբերի
Նիկոլ Շերզինգերը խզել է նշանադրությունը՝ յոթ տարվա հարաբերություններից հետո․ ո՞վ է եղել բաժանման նախաձեռնողը11:20, 28 նոյեմբերի
«Ի՞նչ է ձեզ հետ կատարվում». Դոնալդ Թրամփ կրտսերը քննադատել է Netflix-ին՝ Գոհաբանության օրվա կապակցությամբ կանանց մասնակցությամբ համբույրի տեսարան հրապարակելու համար10:30, 28 նոյեմբերի
Սիմոն Աբգարյանը կգլխավորի Փարիզի լեգենդար թատրոններից մեկը՝ Théâtre du Soleil-ը09:00, 28 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ