«Չիբուխչյան» նորաձեւության դպրոցի սաները հաստատության ստեղծման 6-րդ հոբելյանն ամփոփեցին ավարտական ցուցադրությամբ: 23 դիզայներ, մեկը մյուսից տարբերվող 21 հավաքածու, որոնք հոկտեմբերի 10-ին ցուցադրվեցին «Ռամադա» հյուրանոցում կայացած շոուի ժամանակ: Իրենց աշխատանքն ամփոփեցին դպրոցի սաներ Համլետ Նահապետյանը, Նելլի Սարոյանը, Աննա Գեւորգյանը, Անի Աբրահամյանը, Մարինե Պետրոսյանը, Գոհար Մաթեւոսյանը, Մարիա Ավդալյանը, Շուշան Դարաբյանը, Դալարը եւ Ջուլիան, Մերի Կիրակոսյանը, Նելլի Գաբրիելյանը, Գայանե Ալեքսանյանը, Մարինե Թադեւոսյանը, Մերի Բագրատյանը, Անժելա Մալխասյանը, Էրիկա Ասատրյանը,
Քրիստինե Վարդեւանյանը, Կառոլինա Գալստյանը, Մերի Անդրիասյանը, Արշալույս եւ Արուսյակ Պետրոսյանները եւ Էմմա Գասպարյանը: Դպրոցի հիմնադիր Սվետլանա Չիբուխչյանը նշում է՝ կարեւոր պայմանն այն էր, որ հավաքածուն ամբողջությամբ ստեղծված լիներ տվյալ դիզայների կողմից՝ առանց պրոֆեսիոնալ դերձակների օգնության:
«Ամեն տարի՝ հենց դպրոցի ծննդյան օրը, կազմակերպում ենք նորաձեւության ցուցադրություն: Մեզ մոտ դասավանդում են լավագույն մասնագետները, ունենք մեծ արդյունքներ, մեր դիզայներները ստեղծել են իրենց բրենդները, աշխատում են լավագույն կենտրոններում՝ սրանք են մեր ձեռքբերումները տարիների ընթացքում»,-հավելում է Սվետլանա Չիբուխչյանը:
«Չիբուխչյան» նորաձեւության դպրոցի սաների աշխատանքը գնահատեց ոլորտի պրոֆեսիոնալներից բաղկացած ժյուրիի կազմը, որոնց մեջ մտնում էին հայտնի բրենդների ներկայացուցիչներ եւ դիզայներներ, այդ թվում՝ Էրիկ Հակոբյանը («Գաբաջյան» նորաձեւության տուն), Սաթենիկ Մկրտչյանը (Satifashion-ի տնօրեն), Հրանտ Հովհաննիսյանը (Zilbat բրենդի հիմնադիր, Թերեզա Ղարաբաղցյանը (Teress բրենդի տնօրեն), Անժելա Հովահաննիսյանը (OGANO բրենդի հիմնադիր), Արմեն Շահինյանը եւ Նարինե Հարությունյանը («Ուհի» բրենդի հիմնադիրներ): Նրանցից յուրաքանչյուրն իր նախընտրած դիզայներին խրախուսեց մրցանակով կամ պատվոգրով:
«Ուհի» զարդերի բրենդի դիզայներ-ոսկերիչ Արմեն Շահինյանը եւ կրեատիվ մենեջեր Նարինե Հարությունյանը NEWS.am STYLE-ի հետ զրույցում կիսվեցին իրենց տպավորություններով:
«Շոուն հետաքրքիր էր, բավական մեծ աշխատանք էր տարված, գրագետ մոտեցում էր՝ թե կառուցվածքի, թե դիզայնի առումով: Յուրաքանչյուր դիզայներ ուներ իր ձեռագիրը, բոլորը տարբեր էին, ինչով էլ հետաքրքիր էին»,-նշեց Արմենը:
Նարինեի խոսքով՝ ժուրիի դերում լինելը հեշտ գործ չէր. «Հաշվի առնելով, որ 21 հավաքածու էր ներկայացված, ընտրությունը շատ բարդ էր, հատկապես, որ նրանցից 2-ին պետք է միայն ընտրեինք: Ես՝ ինքս, ավելի կողմնակից եմ հենց նորաձեւությանը: Ընտրությունս կատարել եմ՝ հաշվի առնելով ժամանակակից թրենդները, կերպարների եթերային լինելը, կտորների կարերը, կտրվածքը, աքսեսուարների համադրությունը եւ այլն: Ընդհանուր առմամբ, տպավորություններս հրաշալի են»,-նշեց Նարինեն:
«Ուհի» աքսեսուարները ներկայացնում են մասնագիտությամբ ոսկերիչ-դզայներ Արմենի պրոֆեսիոնալ մոտեցումն ու Նարինեի կրեատիվ հայացքները: Բրենդի զարդերը հաճախ կտեսնեք նաեւ հայտնի հայուհիների «լուքերում»: Դրանք, պարբերաբար, կրում են Աստղիկ Սաֆարյանը, Բրյունետը, D’Litte-ը, Էլինա Ջանիբեկյանը եւ այլք:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի






































































Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:37, 8 նոյեմբերի
Հայկական ԴՆԹ-ն լյուքսի աշխարհում. Petrossian խավիարից մինչև Schiaparelli-ի սվիտեր18:22, 8 նոյեմբերի
Թույլ նյարդեր ունեցողների համար չէ. լոգանքի տհաճ սովորությունը կօգնի ավելի հազվադեպ հիվանդանալ16:34, 8 նոյեմբերի
Կարոտն օգտակար է սեքսի համար. գիտնականները բացահայտել են կրքոտ հարաբերությունների անսպասելի գաղտնիքը12:30, 8 նոյեմբերի
Հայկական ոճը դեմքերով. նորաձևության համարձակ լուծումներ, որոնք ձեզ կդարձնեն street style-ի աստղ10:30, 8 նոյեմբերի

09:00, 8 նոյեմբերի
Wine Scope. Ի՞նչ գինի եք դուք՝ ըստ կենդանակերպի նշանի, այս հանգստյան օրերին20:30, 7 նոյեմբերի

18:18, 7 նոյեմբերի
Ռիչարդ Բրենսոնն ու Ռեյ Դալիոն չեն հանդուրժում բամբասողներին. ինչի՞ համար են միլիարդատերերը պատրաստ աշխատանքից հեռացնել աշխատակիցներին17:33, 7 նոյեմբերի
Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին16:37, 7 նոյեմբերի
Շքեղ ծննդյան տոն՝ հարկատուների հաշվին. Մարոկկոյում 93 հազար դոլար է ծախսվել Իվանկա Թրամփի անվտանգության ապահովման համար15:29, 7 նոյեմբերի
Ջեսիկա Սիմփսոնի սեքսուալ վերածնունդը. 46-ամյա աստղը խելքահան է լինում երիտասարդ սիրելիի համար14:23, 7 նոյեմբերի
Վարսակի և նուշի կաթը կարող են վնասել առողջությանը