Տղամարդու սիրտ տանող ճանապարհն անցնում է նրա ստամոքսով։ Եվ եթե ստամոքսը գոհ չէ, դա կարող է անդրադառնալ հարաբերությունների վրա։ Reddit-ի օգտատերը պատմել է, որ մտածում է բաժանվելու մասին, քանի որ նրա կինը բնավ եփել չգիտի եւ չի պատրաստվում եփել սովորել։
Տղամարդը համացանցում ներկայացրել է իր խոհարարական երկընտրանքը՝ խոստովանելով, որ իր 31-ամյա կինն այնքան անզոր է խոհանոցում, որ ինքն սկսել է կասկածել, որ նա դա միտումնավոր է անում։
«Ընդհանուր առմամբ, ամեն բան հիանալի է, բայց մի բան կա, որն անհանգստացնում է ինձ, դա այն է, որ իմ կինը պատրաստել չգիտի առհասարակ»,- գրել է 28-ամյա տղամարդը Reddit ֆորումում. «Ես, ինչ է, տխմա՞ր եմ»։
Նրա խոսքով՝ կերակուրը միշտ ինքն է պատրաստել, եւ սկզբում դա նրան ձեռնտու էր, որովհետեւ նա սիրում էր պատրաստել։ Հիմա, սակայն, նա ասում է, որ դա բեռ է դարձել իր համար։ Նա ստիպված է կերակուր պատրաստել «երկար աշխատանքային օրվանից» հետո, մինչ կինը թափառում է տանը։ Չնայած նրան պատրաստել սովորեցնելու բոլոր ջանքերին՝ «նա իսկապես վատ է այդ գործում»։ Տղամարդը խոստովանել է, որ մինչեւ ամուսնությունը չգիտեր, որ կինը պատրաստել չգիտի եւ «չի կարող ասել՝ արդյո՞ք կինը դար միտումնավոր է անում»՝ դրա մեջ «հարաբերությունների խզման» վտանգ տեսնելով։ «Նա հրաժարվում է պատրաստել եւ ասում է, որ ոչ մի վատ բան չկա նրանում, որ ինքը պատրաստել չգիտի», շարունակել է տղամարդը։ «Դա մշտական խնդիր էր մեր միջեւ»։
Խնդիրը գագաթնակետին է հասել, երբ տղայի մայրը եկել է ընթրիքի եւ առաջարկել աղջկան օգնել իրեն կերակուր պատրաստել՝ նրան տալով դանակը, որպեսզի նա կտրատի մրգերը։ Նա չգիտեր ինչպես ճիշտ բռնել դանակը։ Սկեսուրը դա խղճուկ տեսարան է համարել եւ տեղեկացրել դրա մասին հարսին։ Այն բանից հետո, երբ սկեսուրը հեռացել է, կինը զայրացել է, որ տղան «չի պաշտպանել եւ վրդովեցրել է իրեն»։ Հիմա կինն է մտածում, որ տղան «տխմար» է։
Մեծամասնությունը համաձայնել է, որ կինը պետք է պատրաստել իմանա պարզ կերակուրներ եւ իմանա, թե ինչպես կտրատի մթերքները։
Տուժողն ինքը նախատեսում է գնալ խորհրդատվությունների ամուսնության հարցերի վերաբերյալ եւ այցելել խոհարարական կուրսեր կնոջ հետ միասին։ «Եթե ոչինչ չփոխվի, ես կհեռանամ»,- ավելացրել է նա։
Հարվարդի բիզնեսի դպրոցի հետազոտությունը ցույց է տվել, որ ընտանեկան գործերը կարող են հարաբերությունների խզման պատճառ դառնալ զույգերի համար։ Հետազոտության համաձայն՝ մասնակիցների 25 տոկոսը հայտնել է, որ բաժանման հայց է ներկայացրել «տան աշխատանքի առիթով առկա տարաձայնությունների» պատճառով, ինչը երրորդ տեղում է բաժանման այլ պատճառների շարքում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
00:16, 11 սեպտեմբերի

23:10, 10 սեպտեմբերի
Շվեդիան խելագարվում է միլիարդատերերի համար. Ինչպես IKEA-ի և համեստության երկիրը բացահայտեց «հարստության պոռնոն»22:18, 10 սեպտեմբերի
Կանանց 80%-ը սխալ չափսի կրծկալ է ընտրում. Ահա, թե ինչպես դա կարող է վնասել ձեր կրծքին և մեջքին21:36, 10 սեպտեմբերի
«Birkin-ը մահացել է». Հարուստ կանայք զայրացած են ինֆլուենսերների կողմից պաշտամունքային պայուսակը ծաղրի առարկա դարձնելու համար20:21, 10 սեպտեմբերի
Ռեկորդային՝ 1.87 միլիարդ դոլարի ամուսնալուծություն. հարավկորեացի մեծահարուստը նախկին կնոջը նվիրել է իր կայսրության մեկ երրորդը19:30, 10 սեպտեմբերի
Maison Margiela-ն նորաձևությունը խորասուզում է հոգեբանական թրիլերում17:00, 10 սեպտեմբերի
«Գոյ»-ը վերադարձ չէ, շարունակություն է․ դերասան Արսեն Ազիզյանը՝պայքարի, կորսված բեմի և չլռող թատրոնի մասին16:41, 10 սեպտեմբերի
Երևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնը16:26, 10 սեպտեմբերի
28,000 դոլար արժողությամբ կոնյակ՝ սեփական սառնարանով. Louis XIII-ը ներկայացրել է նոր Black Pearl-ը15:43, 10 սեպտեմբերի
Celine-ը և Reebok-ը միավորվել են. Freestyle Lo խորհրդանշական սպորտային կոշիկները շքեղորեն վերափոխվել են15:23, 10 սեպտեմբերի
Լիլի Քոլինզը ցուցադրել է իր կազմվածքը լողազգեստով՝ Ֆրանսիայում անցկացրած կարճատև արձակուրդի ժամանակ14:42, 10 սեպտեմբերի
Կովեր, ոսկու հանքեր և 1 դոլար. ինչ խենթ առաջարկներ է ստանում միլիարդատերն իր «կղզու» համար