Չի կարելի հերքել, որ ծանոթությունները կտրուկ փոխվել են վերջին տասնամյակի ընթացքում, երբ ավելի շատ միայնակներ սիրավեպ են գտնում ծանոթությունների հավելվածներում, ինչպիսիք են Tinder-ը եւ Bumble-ը, եւ օգտագործում են սոցիալական մեդիան՝ մարդկանց հանդիպելու համար:
DailyMail.com-ին տված հարցազրույցում աշխարհահռչակ հոգեթերապեւտ եւ սեքսապաթոլոգ, դոկտոր Թամմի Նելսոնն ասել է, որ շատ երիտասարդ տղամարդիկ չեն ցանկանում հանդիպել իրենց տարիքի կանանց հետ, քանի որ նրանք «վախենում են» առցանց ծաղրի ենթարկվելուց:
Որպես իր «Սեքսի հետ կապված անհանգստություն» փոդքաստի մի մաս, Նելսոնը՝ «Մոնոգամիայի շարունակականություն» ստեղծողը, մի քանի հարցազրույց է անցկացրել, այդ թվում՝ երիտասարդ տղամարդկանց հետ, ովքեր վայելում են հարաբերությունները տարիքով կանանց հետ:
«Այն, ինչ ես լսում եմ ուսանողներից, հետեւյալն է. «Ես կնախընտրեի մնալ տանը եւ դիտել պոռնո ու զբաղվել ձեռնաշարժությամբ»,-բացատրել է նա: «Ասում են՝ վախենում են ժամադրության գնալ, որովհետեւ եթե սխալ բան անեն, սոցցանցերում իրենց բոլոր ընկերները կիմանան այդ մասին»։
Երիտասարդ տղամարդիկ գիտեն, որ տարեց կանանց դեպքում նման վտանգ չկա, քանի որ նրանք ավելի քիչ հավանական է, որ օգտագործեն TikTok-ի նման հավելվածներ, ասում է նա:
«Տարիքով կանայք չեն հրապարակում ժամադրության մանրամասները սոցիալական ցանցերում»,-ասում է Նելսոնը: Նա նշում է, որ երիտասարդ տղամարդիկ մեծահասակ կանանց համարում են շատ ավելի ինքնավստահ, «նրանք գիտեն, թե ինչ են ուզում սեռական առումով, գիտեն ինչպես օրգազմ ունենալ, գիտեն ինչպես խնդրել իրենց ուզածը անկողնում»:
Միաժամանակ Նելսոնը նշում է, որ տարիքով կանայք տպավորված են անկողնում երիտասարդ տղամարդկանց տոկունությամբ։ «Եթե դուք 25 տարեկան եք, ձեզանից 20 րոպե կպահանջվի նորից էրեկցիա ստանալու համար, իսկ եթե 60 տարեկան եք, ապա դա կարող է տեւել երկու օր, սա կոչվում է ռեֆրակտորային շրջան»:
Հարցին՝ արդյոք նման հարաբերությունները կարո՞ղ են դիմակայել ժամանակի փորձությանը եւ դառնալ ավելին, քան «պարզապես սեքսը», դոկտոր Նելսոնը պատասխանեց. «Կարծում եմ, որպեսզի մարդիկ վստահություն ձեռք բերեն նրա նկատմամբ, ում հետ պատրաստվում են քնել, դա ժամանակ, ուշադրություն, ջերմություն, իսկ հետո սեքս է պահանջում»:
Տարիքային հարաբերությունների հետ կապված խնդիրներ կարող են առաջանալ, երբ խոսքը վերաբերում է «մշակութային հղումներին», ինչպիսին է երաժշտությունը, ասաց նա, բայց դա «պարտադիր չէ, որ բեկումնային կետը լինի»:
Տարիքային հարաբերությունները հետզհետե ավելի ու ավելի են ներկայացվում մեդիայում, ինչպես նաեւ վերջին ֆիլմերում, ինչպիսիք են «Միայնակ մոլորակը»՝ Լաուրա Դերնի եւ Լիամ Հեմսվորթի մասնակցությամբ, եւ «Ընտանեկան հարաբերությունները»՝ Նիկոլ Քիդմանի մասնակցությամբ։ «Միգուցե սա դրական նշան է այն բանի, որ հասարակությունը ավելի քիչ մտահոգված է նրանով, թե ինչ պետք է անենք, եւ ավելի շատ, թե ում ենք մենք իրականում սիրահարվում»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:34, 8 նոյեմբերի
Կարոտն օգտակար է սեքսի համար. գիտնականները բացահայտել են կրքոտ հարաբերությունների անսպասելի գաղտնիքը12:30, 8 նոյեմբերի
Հայկական ոճը դեմքերով. նորաձևության համարձակ լուծումներ, որոնք ձեզ կդարձնեն street style-ի աստղ10:30, 8 նոյեմբերի

09:00, 8 նոյեմբերի
Wine Scope. Ի՞նչ գինի եք դուք՝ ըստ կենդանակերպի նշանի, այս հանգստյան օրերին20:30, 7 նոյեմբերի

18:18, 7 նոյեմբերի
Ռիչարդ Բրենսոնն ու Ռեյ Դալիոն չեն հանդուրժում բամբասողներին. ինչի՞ համար են միլիարդատերերը պատրաստ աշխատանքից հեռացնել աշխատակիցներին17:33, 7 նոյեմբերի
Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին16:37, 7 նոյեմբերի
Շքեղ ծննդյան տոն՝ հարկատուների հաշվին. Մարոկկոյում 93 հազար դոլար է ծախսվել Իվանկա Թրամփի անվտանգության ապահովման համար15:29, 7 նոյեմբերի
Ջեսիկա Սիմփսոնի սեքսուալ վերածնունդը. 46-ամյա աստղը խելքահան է լինում երիտասարդ սիրելիի համար14:23, 7 նոյեմբերի
Վարսակի և նուշի կաթը կարող են վնասել առողջությանը13:23, 7 նոյեմբերի
Դեմքին սպագետտիով լի ափսե է շպրտել. հարսնացուն կատաղել է, երբ ընկերուհին հրաժարվել է գիրանալ13:01, 7 նոյեմբերի
