Աիդա Կարապետյանի ու ամուսնու՝ Արամի սիրո պատմությունը. ծանոթությունից մինչև անսպասելի ամուսնություն

Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Մոնիկա Նազարյանը AMVA-ի ժամանակ ցնցել է իր հմայիչ տեսքով ու ցուցադրել գեղեցիկ կարգավիճակը

11:46, 11 դեկտեմբերի

Լոս Անջելեսի Dolby թատրոնում օրերս կայացել է Armenian Music Video Awards հեղինակավոր մրցանակաբաշխությունը, որն ԱՄՆ-ում համախմբել էր հայկական շոուբիզնեսի ամենավառ ու անվանի ներկայացուցիչներին։ Նկատեցինք, որ այս տարի առաջին անգամ մրցանակաբաշխությանը մասնակցում էր նաեւ ժողովրդական երգերի հայտնի ու սիրված կատարող Մոնիկա Նազարյանը, որը մրցանակ է ստացել իր հեղինակային «Քանի կամ» երգի համար։ Ժողովրդական երգչուհին արժանացել է նաեւ հանդիսատեսի բուռն արձագանքին ու ծափահարություններին ու հիացրել իր շլացնող տեսքով։ 

6bfa9176-773a-4c55-88c8-7f6be55d9e01-1.jpeg (74 KB)

Մոնիկան տեսախցիկների առջեւ փայլել է երկար սպիտակ ատլասե զգեստով, որը մինիմալիստական շքեղության լավագույն օրինակներից էր։ Մինչեւ հատակը հասնող ուղիղ զգեստն ամբողջացնում էին պարանոցին եւ գոտկատեղին տարածվող հուլունքները, իսկ ամենատպավորիչ դետալը երկար սպիտակ վերնազգեստն էր, որն առանձնանում էր այս տարի շատ թրենդային համարվող փքված թեւքերով։ Ի դեպ, երգչուհին զգեստի ներքո բացահայտել է նաեւ իր գեղեցիկ կարգավիճակը․ նա եւ ամուսինը՝ Դավիթը, սպասում են իրենց երկրորդ երեխային։

21224d41-a0b9-44b0-a881-869e570bcb97.jpeg (65 KB)

Հավելենք, որ Մոնիկա Նազարյանը բեմում է ավելի քան տասը տարի։ Իր գործունեության ընթացքում երգչուհին հանդես է եկել ոչ միայն հայրենիքում, այլեւ հայկական ժողովրդական երգարվեստը բարձրացրել ու բարձրացնում է աշխարհի տարբեր հարթակներում։ 

57473037-e388-40fb-ac6c-cf243439d578.jpeg (103 KB)

Ինչ վերաբերում է Armenian Music Video Awards-ին, այն մասշտաբային մրցանակաբաշխություն է, որի նպատակն է արտիստներին պարգեւատրել իրենց ամենադիտված ու սիրված երգերի ու տեսահոլովակների համար։ Այս տարի միջոցառումն աչքի ընկավ առանձնահատուկ շքեղությամբ ու բարձր մակարդակի կազմակերպչական աշխատանքով: 

d7b72773-2962-407f-a13d-ce85ba5290ad.jpeg (149 KB)

Լուսանկարները՝  Մոնիկա Նազարյանի Facebook-ի եւ Instagram-ի էջերից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search