Մինչ շատ կանայք զայրանում են եւ հուսահատվում ամուսինների դավաճանություններից, Հանի Բրուքսը ակտիվորեն խրախուսում է դրանք։ 34-ամյա կինը պատմել է, որ իր ամուսինը՝ Հենքը, վերջին մի քանի տարիներին սեքսով զբաղվել է առնվազն 80 այլ կանանց հետ։
Նրա խոսքով՝ նա եւ ամուսինը հաճախ հրավիրում են այլ կանանց իրենց ննջարան, եւ դա խիստ «ամրացրել» է նրանց ամուսնությունը։
«Ննջարան հրավիրված մեր առաջին աղջկա անունը Էվի էր, որը ներկայանում էր որպես անհնազանդ դայակ»,- պատմել է Բրուքսը news.com.au-ին։ «Ես նյարդայնանում էի, որովհետեւ դա առաջին անգամ էր, բայց եւ հուզվում էի, որովհետեւ ինձ միշտ դուր է եկել այլ կանանց հետ լինելու գաղափարը։ Ես հարց էի տալիս, թե արդյոք կխանդեմ, բայց, ինչպես պարզվեց, ես առհասարակ խանդ չէի զգում»,- ասել է Հանին։ «Այդ ժամանակվանից մենք մեր ննջարան ենք տարել էլի մի քանի կանանց»։
Բրուքսը նշել է, որ կան մի քանի կարեւոր հիմնական կանոններ, որոնք զույգը սահմանել է այն բանից առաջ, երբ եկել է այդ ինքնատիպ համաձայնությանը։
Նախ՝ միայն կանայք են լինելու իրենց սեքսուալ զվարճանքի մաս, եւ նրանք տղամարդ չեն հրավիրելու։
Հենքին նաեւ երբեք թույլ չի տրվում մենակ մնալ կանանց հետ, եւ Բրուքսը միշտ մասնակցում է հանդիպումներին։
«Մենք մշտապես լսում եւ շփվում ենք միմյանց հետ, ընդհուպ մինչեւ այն պահը, մինչեւ որ այդ կինը հեռանա։ Շատ կարեւոր է հարգել միմյանց զգացումները։ Բավարարությունը պետք է լինի 100 տոկոսանոց փոխադարձ, այլապես չարժե շարունակել»։
Բրուքսը եւ Հենքը առաջին անգամ հանդիպել են 2009թ. եւ ամուսնացել մի քանի տարի անց։
Կնոջ խոսքով՝ ինքն ու ամուսինը միշտ շատ մոտ են եղել, բայց այդ փորձը միայն ամրացրել է նրանց կապը։ «Դա, անշուշտ, ամրացրել է մեր ամուսնությունը, քանի որ մենք շատ ավելի մոտ ենք դարձել, մեր վստահությունը, շփումը եւ կապն ավելի են ուժեղացել»,- ասել է նա։
«Հենքը երբեք հուզական կապ չի ունեցել այլ կնոջ հետ»,- ասել է նա։ «Ես լրիվ վստահ եմ մեր հարաբերությունների հարցում եւ վիթխարի վստահություն եւ հավատարմություն եմ զգում»։
Կինը միաժամանակ խոստովանել է, որ այս համաձայնությունը բոլորին չէ, որ կսազի։
«Եթե դուք կարծում եք, որ արժե փորձել ձեր հարաբերություններ մտցնել եւս մեկ մարդու, ես առաջարկում են չշտապել»,- ասել է նա։ «Շփվեք յուրաքանչյուր փուլում, հարգեք միմյանց սահմանները, եւ եթե ինչ-որ փուլում ձեր զուգընկերն իրեն անհարմար զգա, երկուսդ էլ պետք է կանգ առնեք»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:34, 8 նոյեմբերի
Կարոտն օգտակար է սեքսի համար. գիտնականները բացահայտել են կրքոտ հարաբերությունների անսպասելի գաղտնիքը12:30, 8 նոյեմբերի
Հայկական ոճը դեմքերով. նորաձևության համարձակ լուծումներ, որոնք ձեզ կդարձնեն street style-ի աստղ10:30, 8 նոյեմբերի

09:00, 8 նոյեմբերի
Wine Scope. Ի՞նչ գինի եք դուք՝ ըստ կենդանակերպի նշանի, այս հանգստյան օրերին20:30, 7 նոյեմբերի

18:18, 7 նոյեմբերի
Ռիչարդ Բրենսոնն ու Ռեյ Դալիոն չեն հանդուրժում բամբասողներին. ինչի՞ համար են միլիարդատերերը պատրաստ աշխատանքից հեռացնել աշխատակիցներին17:33, 7 նոյեմբերի
Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին16:37, 7 նոյեմբերի
Շքեղ ծննդյան տոն՝ հարկատուների հաշվին. Մարոկկոյում 93 հազար դոլար է ծախսվել Իվանկա Թրամփի անվտանգության ապահովման համար15:29, 7 նոյեմբերի
Ջեսիկա Սիմփսոնի սեքսուալ վերածնունդը. 46-ամյա աստղը խելքահան է լինում երիտասարդ սիրելիի համար14:23, 7 նոյեմբերի
Վարսակի և նուշի կաթը կարող են վնասել առողջությանը13:23, 7 նոյեմբերի
Դեմքին սպագետտիով լի ափսե է շպրտել. հարսնացուն կատաղել է, երբ ընկերուհին հրաժարվել է գիրանալ13:01, 7 նոյեմբերի
