Մայամիում ավտոարշավ կազմակերպելու սկանդալից հետո Ջասթին Բիբերին ԱՄՆ-ից արտաքսում է սպառնում:
Սպիտակ Տան կայքում ստորագրահավաքի դիմում է հայտնվել՝ կանադական 19-ամյա երգչին ԱՄՆ-ից Կանադա արտաքսելու եւ բնակության իրավունքից զրկելու պահանջով:
Ստորագրահավաքը նախաձեռնողների կարծիքով, Բիբերը «ոչ միայն վտանգավոր է ամերիկացիների անվտանգության համար, այլեւ վատ ազդեցություն է թողնում երիտասարդության վրա»:
«Մենք կցանկանայինք, որպեսզի վտանգավոր, անխոհեմ, կործանարար եւ թմրանյութերը չարաշահող Ջասթին Բիբերին արտաքսեն, իսկ նրա Green Card-ը հետ կանչեն: Նա ոչ միայն սպառնում է մեր ժողովրդի անվտանգությանը, այլեւ վատ ազդեցություն է թողնում մեր երիտասարդության վրա: Մենք՝ ժողովուրդը, կցանկանայինք Ջասթին Բիբերին բացառել մեր հասարակությունից»:
Սպիտակ Տան կայքի «We, The People» («Մենք՝ ժողովուրդը». այս խոսքերով է սկսվում է ԱՄՆ Սահմանադրությունը) բաժնում հունվարի 23-ին տեղադրված ստորագրահավաքին միացել է արդեն ավելի քան 14 հազար մարդ: Եթե մինչեւ փետրվարի 22-ը ստորագրությունների թիվը լինի նվազագույնը 100 հազար, տեսականորեն ԱՄՆ իշխանությունները ստիպված պետք է լինեն արձագանքել, սակայն գործնականում Սպիտակ Տունը հիմնականում չի պատասխանում նման ստորագրահավաքներին՝ պատճաբանելով, որ դրանց թեման իր իրավասության ներքո չէ:
Ջասթին Բիբերին հունվարի 23-ի գիշերը բռնել էին Մայամի Բիչում՝ ալկոհոլի եւ թմրանյութի ազդեցությամբ ավտոմեքենա վարելու համար: Բացի այդ, պարզվել էր, որ Բիբերի վարորդական իրավունքը ժամկետանց է: Երգչին ազատ են արձակել 2.500 դոլար գրավի դիմաց:
Աղբյուրը՝ The White House
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր