«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Աշխարհի լավագույն սրճարանը գտնվում է Սիդնեյում

22:10, 27 փետրվարի

Աշխարհի լավագույն սրճարանը Սիդնեյում է։ Համենայնդեպս, այդ է վկայում աշխարհի լավագույն սրճարանների նոր վարկանիշային աղյուսակը, որում ավստրալական քաղաքը առաջ է անցել իր հավերժական մրցակից Մելբուրնից՝ գրավելով առաջին տեղը, հայտնում է CNN-ը։

Աշխարհի լավագույն սրճարան է ճանաչվել Սիդնեյի Toby's Estate Coffee Roasters-ը, որին հաջորդում են Արկանզասի Onyx Coffee Lab-ը, Վիեննայի Gota Coffee Experts-ը, Մելբուրնի Proud Mary Coffee-ն և Օսլոյի Tim Wendelboe-ն:

Սրճարանների լավագույն տասնյակում ներառվել են նաև Սինգապուրի, Ֆրանսիայի, Մալայզիայի և Կոլումբիայի սրճարանները:

Համաձայն World's 100 Best Coffee Shops վարկանիշային կայքի՝ ամբողջ աշխարհում սրճարանները դասակարգվել են մի շարք գործոններով՝ սկսած սուրճի և սննդի որակից, կայունության գործելակերպից և հաճախորդների սպասարկումից: Վերջնական տարբերակն ընտրելիս հաշվի են առնվել ինչպես հասարակական կարծիքը, այնպես էլ փորձագիտական ​​գնահատականները։

Toby's Estate սուրճի ցանցը հիմնադրվել է 1997 թվականին, երբ փաստաբան Թոբի Սմիթը բիզնեսը սկսեց իր մոր ավտոտնակում՝ Վուլլոոմուլոում, արևելյան Սիդնեյի արվարձան նավահանգստում:

Երկրորդ տեղում Արկանզասի Onyx Coffee Lab-ն է: Ընկերությունն ունի երեք վայր՝ Բենթոնվիլում, Ֆայետվիլում և Սփրինգդեյլում, բայց պարզ չէ, թե որն է ցուցակում տեղ գտել: Երրորդ տեղը զբաղեցրած Viennese Gota Coffee-ն իր երախտագիտությունն է հայտնել սոցցանցերում ճանաչման համար։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search