Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը սոցիալական ցանցերի իր էջերում գրել է.
«Արդեն մարտի 8- ն է: Ասում են՝ կանանց տոնն է:
Տոն... Տո՞ն... Ի՞նչ տոն ախր.... Աշխատանքների, չդադարող սարսափելի լուրերի ու առօրյա հոգսերի հորձանուտների ճեղքերում՝ քամու բերած հողուփոշու նման անսպասելի բան է երեք տառանոց էդ «տոնը»...իր ճեղքի փոշու մեջ պատահական ու անարմատ թույլ կանաչներով... որոնք քամու գերին են... ամեն օր՝ մի նոր փոթորկի սպասումով...
Տոն... Չգիտեմ՝ ով ինչ նվեր ու ծաղիկ է պատրաստել իր կնոջը, քրոջը, Մորը կամ ընկերների համար, բայց շատ կուզեի, որ մի՛ նվեր տան մեզ..., որ հետ ԳԱ ...Արժանապատվությունը:
Կուզեի, որ տոնը տոնելու գոնե մի՝ արժանապատիվ պատճառ ունենային հայ կանայք՝ տեսնելով իրենց տղամարդու ամենափոքր, թեկուզ առօրեական սխրանքը՝ մարդ մնալու:
Կուզեի, որ Սևակի ասած.«Մենակություն բառից դողդողում է օդը իմ սենյակի:
Ու ես հասկանում եմ, որ աչքերն են մարդու ամենաթաց տեղը...» տողերը լինեին ժամանակվրեպ, անգո, անիրական... ու չորանան կանանց թաց աչքերը:
Կուզեի, որ բաքվի բանտերում խոշտանգվող մեր Հայրենակիցների՜ Մայրերին, քույրերին, տիկնանց ու դուստրերին էլ հիշեն, հիշեն, որ նրանք էլ կին են, մայր են, քույր են ու դուստր, որ այդ հայուհիների տղամարդիկ՝ ամեն օր մնում են ՄԱՐԴ, ու ամեն օր մահ են ապրում:
Մահն էլ են ապրում՝ պարզվում է: Երբ Մեծամասնությունը չի սովորում ապրել, մեռնում են Անհատները:
Ամեն օր են մեռնում:
Ասում են էսօր տոն է, ու սկսվում է ինչ-որ միամսյակ... ինչ-որ կանանց:
Տո՞ն... ես երազում եմ, որ լինի վերջապես ԿՅԱՆՔԻ ու արժանապատվության ամիս, շաբաթ, գոնե ՕՐ:
Տո յուրայինից չխոցված ու թշնամուց չկքած արժանապտվության մի վայրկյանն անգամ նվեր է ու ՏՈՆ:
ապրելու՜ տոն եմ ուզում վերջապես, ձեզ պահեք մարտիութերը:
Իմ իսկ երկրում Գերեվարված գիտակցություների, զնդանված Երկրիս ու իմ եղբայրների ազատագրումն եմ ուզում:
անարմատ ծաղիկներ պետք չեն, ինչպես որ՝ անատամ «վրեժներ» ու դատարկ խոսքեր...
Տոնը խոշտանգված սրտով, սեղմակներով ճզմած ուղեղով ու մեր ցավն անգամ անարգող հանրույթով ՝ դժոխքի նման չպիտի լինի... այլ զայրույթով փոթորկած ՄԱՔՐՈՂ ու ինքնամաքրվող որոշումով:
Էդքանը:
Հ.Գ. մեր գարունները չեն գալիս
Գերության մեջ՝ տոներ չեն լինում
Վարագույր»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:19, 6 նոյեմբերի
Ադամանդները զիջում են Hermès պայուսակներին. հարսնացուները հրաժարվում են նշանադրության մատանիներից14:33, 6 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը «կայֆի տակ» որոշել է գնել հարևանի առանձնատունը14:29, 6 նոյեմբերի

14:19, 6 նոյեմբերի
Համբույր շուրթերին բոլորի աչքի առաջ. Քայլի Ջեները ցնցել է հանրությանը քրոջ՝ Քենդալի հետ իր չարաճճիություններով13:26, 6 նոյեմբերի
Քորթնի Քարդաշյանը հերքել է Թրևիս Բարքերից բաժանվելու մասին լուրերը12:46, 6 նոյեմբերի
Մադոննայի դուստրը մերկացել է նոր սինգլի համար. Լուրդես Լեոնը մասնակցել է սադրիչ ֆոտոսեսիայի12:16, 6 նոյեմբերի
Ստալոնեն բացահայտել է, թե ինչպես է ավարտվել Շվարցենեգերի հետ իր երկարատև թշնամությունը. նրա մուտքը քաղաքականություն որոշեց ամեն ինչ11:39, 6 նոյեմբերի
Met Gala 2027. Ջոն Գալիանոյի հետ կապված սկանդալից հետո նորաձևության աշխարհը պառակտել է պարահանդեսի նոր թեման11:17, 6 նոյեմբերի
Քանյե Ուեսթի ընտանեկան զբոսանքը. Նորթը զարմացրել է գոթական կերպարով, իսկ Բիանկան՝ համարձակ բոդիով10:30, 6 նոյեմբերի
Միլիոններ արժեցող սեքս-սկանդալ. Ռասել Բրենդը կարող է կորցնել ամեն ինչ՝ մեղադրական դատավճռից հետո09:00, 6 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 5 նոյեմբերի
«Մոդելների մարմինները կեղծ են թվում». նորաձևության ապրանքանիշին մեղադրվել են կերպարները ռետուշելու համար ԱԲ օգտագործելու մեջ, ինտերնետը վրդովված է