Աշխարհը կարող է թվալ սառը, վախեցնող և դաժան, բայց եթե բաց լինեք, կարող եք տեսնել, որ այնտեղ շատ բարություն կա:
Համաշխարհային երջանկության զեկույցը, որը հրապարակվում է ամեն տարի Երջանկության միջազգային օրը, երջանկության և բարեկեցության գլոբալ վերլուծություն է Gallup-ի, Օքսֆորդի համալսարանի բարեկեցության հետազոտական կենտրոնի և ՄԱԿ-ի Կայուն զարգացման լուծումների ցանցի կողմից:
Այս տարվա զեկույցում առանձնահատուկ ուշադրություն է հատկացվում բարեգործական գործողություններին և նրան, ինչ մարդիկ ակնկալում են իրենց համայնքներից: Տվյալների համաձայն՝ երկրագնդի բնակչության 70%-ը վերջին մեկ ամսվա ընթացքում կատարել է առնվազն մեկ բարի գործ։
«Սա, իսկապես, մեծ թիվ է»,-ասում է զեկույցի համահեղինակ և Տորոնտոյի համալսարանի հոգեբանության դոցենտ Ֆելիքս Չյունգը: «Մենք պետք է պարզապես նայենք այդ թվին և մեզ լավ զգանք: Մեր շրջապատի տասը հոգուց յոթն ինչ-որ լավ բան է արել… վերջին մեկ ամսվա ընթացքում»:
Լավ գործեր անելու այս միտումը նվազել է COVID-19 համաճարակի ընթացքում աճից հետո, բայց դեռևս բարելավում է նախաշրջափակման մակարդակների համեմատ:
«Չնայած աշխարհն այժմ բավականին դժվար վայր է թվում, հաճելի է իմանալ, որ մարդիկ բարի և առատաձեռն բաներ են անում», - ասում է Բրիտանական Կոլումբիայի Սայմոն Ֆրեյզերի համալսարանի սոցիալական հոգեբանության պրոֆեսոր և «World Happiness Report»-ի խմբագիր Լարա Ակնինը:
Կան ապացույցներ, որ բարիք գործելն օգնում է թե՛ ստացողին, թե՛ տվողին ավելի երջանիկ զգալ, և նվիրելը կարող է առանցքային քայլ լինել ձեր երջանկությունն ու ընդհանուր երջանկությունը բարելավելու համար:
Նվիրատվություն կատարելը, մեկ ժամ կամավոր լինելը կամ որևէ այլ փոքր բարի գործով զբաղվելը կարող է աննշան թվալ այն մեծ բաների ցանկում, որոնք երջանկացնում են մարդուն, բայց տվյալները այլ բան են ասում:
Առատաձեռն արարքներն ավելի են մեծացնում երջանկության մակարդակը, քան ավելի բարձր աշխատավարձ ստանալը:
Գիտնականները գիտափորձ են անցկացրել համալսարանական շենքերում. Մասնակիցներին տրվել է մի փոքր գումար՝ մոտ 2-5 դոլար, և ասվել, որ այն ծախսեն իրենց կամ մեկ ուրիշի վրա: Այնուհետև չափվել են մարդկանց անմիջական հուզական ռեակցիաները: Նրանք, ովքեր փող են ծախսել ուրիշի վրա, հայտնել են երջանկության ավելի բարձր մակարդակի մասին, քան այն մարդիկ, ովքեր փող են ծախսել իրենց վրա»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:07, 28 նոյեմբերի
Հովհ. Չեքիջյանի անվան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը ելույթ կունենա Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում19:27, 28 նոյեմբերի
«Հայաստանում սիրում են մեծ շուքով հայտնվել: Մեզ խորթ է զուսպ լինելը»․ Աննա Սաթյանը՝ օծանելիքի, հայկական բույրերի և սեփական հաճույքի համար բույր ընտրելու մշակույթի մասին18:30, 28 նոյեմբերի
Բրունեյի սուլթանը՝ 600 միլիոն դոլար արժողությամբ Boeing-ի ղեկին․ 80-ամյա միլիարդատերը հնարավոր է՝ անձամբ է վայրէջք կատարել Մոսկվայում՝ ձնաբքի պայմաններում17:33, 28 նոյեմբերի
«Սեռական հարաբերություններ ունեցեք միմյանց հետ». Ռոբ Լոուն պատմել է, թե ինչպես է «Օսկար»-ի արժանացած ֆիլմի ռեժիսորը դերասաններին դրդել սիրավեպեր սկսել նկարահանման հրապարակում16:28, 28 նոյեմբերի
«Մի քանի բաժակից հետո՝ աշխարհը նվաճելու մասին». MIT-ի պրոֆեսորը բացահայտել է Claude-ի ստեղծող ընկերության աշխատակիցների գաղտնի զրույցների բովանդակությունը15:14, 28 նոյեմբերի
Մոնիկա Բելուչին 50 տարեկանում մարտահրավեր է նետել Հոլիվուդին․ «Բոնդի ամենատարեց աղջիկը» պատմել է մերկ տեսարանների և Մել Գիբսոնի հետ աշխատանքի մասին14:22, 28 նոյեմբերի
«Ցանկանում էի միլիոնավոր մարդկանց հայր դառնալ». Dolce & Gabbana-ի մոդելը հայտնվել է սկանդալի կենտրոնում՝ սերմնաբջիջների դոնորության պատճառով13:07, 28 նոյեմբերի
Եվրոպայի տեսարաններով լի լոգանք, շամպայն և 105 հազար դոլար արժողությամբ անձնական վագոն․ Քեթի Փերին և Ջասթին Թրյուդոն շքեղ ռոմանտիկ ուղևորություն են կազմակերպել «Արևելյան էքսպրեսով»12:12, 28 նոյեմբերի
Նիկոլ Շերզինգերը խզել է նշանադրությունը՝ յոթ տարվա հարաբերություններից հետո․ ո՞վ է եղել բաժանման նախաձեռնողը11:20, 28 նոյեմբերի
«Ի՞նչ է ձեզ հետ կատարվում». Դոնալդ Թրամփ կրտսերը քննադատել է Netflix-ին՝ Գոհաբանության օրվա կապակցությամբ կանանց մասնակցությամբ համբույրի տեսարան հրապարակելու համար10:30, 28 նոյեմբերի
Սիմոն Աբգարյանը կգլխավորի Փարիզի լեգենդար թատրոններից մեկը՝ Théâtre du Soleil-ը09:00, 28 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ