31-ամյա Բեն Հարիսը մասնակցել է կույսերի մասին բրիտանական ռեալիթի շոուի և այդ մասին անկեղծ հոդված է գրել The Times-ի համար՝ անելով մի բան, որը շատերը ամոթալի կհամարեին նույնիսկ անձնական զրույցի ժամանակ, առավել ևս՝ ազգային մակարդակով հանրային միջավայրում:
Հարիսն ասել է, որ ինքը մասնակցում է «Կույսերի կղզի» անունով շոուին, որն իրենից ներկայացնում է «ռեալիթի սեքս թերապիա»։ Մի ընկեր նրան խրախուսել է դա անել. նա տեսել է քասթինգի գովազդը և առաջարկել Բենին դիմել։ Հարիսը սկզբում տատանվում էր, բայց ի վերջո որոշել է փորձել և ընտրվել է։
Բենն իրեն նկարագրում է որպես ինտրովերտ և պատմում, որ մանկուց ծաղրի է ենթարկվել, հիմնականում իր արտաքինի պատճառով։ «Ծաղրը գրեթե միշտ իմ արտաքինի մասին էր», - գրում է նա։ Անապահով դեռահաս լինելով՝ նա համոզված էր, որ աղջիկներն իրենով չեն հետաքրքրվում և, ընդհանուր առմամբ, իրեն անհրապույր էր համարում։ «Չնայած իմ բարձր ինտելեկտին, ես կարծում էի, որ ֆիզիկապես զզվելի եմ կանանց համար, և որ ոչ մի առողջ մտքով մարդ չի կարող ինձ գրավիչ համարել»։
20 տարեկանում նա սկսել էր փորձել հարաբերություններ հաստատել, բայց խոստովանում է, որ միշտ զգացել է, կարծես հետ էր մնացել դեռահասության փորձի մի ամբողջ շերտից։ Չնայած նա մոտ 40 հանդիպման է եղել, նրա խոսքով՝ ամենամտերիմ ֆիզիկական շփումը, որ երբևէ ունեցել է, այտին համբույրն է եղել։ Երբ վերջապես սեռական հարաբերություն ունենալու իրական հնարավորությունը ծագել է, նա… հրաժարվել է։
«Ես անմիջապես ասացի՝ ոչ, չնայած, մենք բառացիորեն մի քանի անգամ նույն մահճակալին էինք քնել»։
Հենց շոուին մասնակցելն էր, որ վճռորոշ քայլ դարձավ Հարիսի համար՝ ստիպելով նրան դուրս գալ իր հարմարավետության գոտուց։ Լրացուցիչ առավելությունն այն էր, որ նկարահանումները տեղի են ունեցել գեղատեսիլ միջերկրածովյան կղզում։ «Եթե ոչինչ չստացվի, ես գոնե թերապիայի կգնամ»,-կատակով գրել է նա։
Նկարահանումների ընթացքում նա հանդիպել է ևս 11 մասնակիցների, ովքեր նմանատիպ պատմություններ ունեին։
«Եթե շոուն կարող է օգնել գոնե փոքր չափով վերացնել չափահաս կույսերի շուրջ եղած խարանը, ապա դա շատ տեղին է»,-եզրափակել է Հարիսը։ «Եվ նույնիսկ եթե ոչ, անձամբ ինձ համար դա շատ օգտակար էր, և ես ոչնչի համար չեմ զղջում»։
Հարիսը միակը չէ, ով բացահայտ խոսել է իր սեռական անփորձության մասին։ Սառա անունով 39-ամյա մի կին TikTok-ում խոստովանել է, որ երբեք չի համբուրվել և մոտ ապագայում հարաբերություններ սկսելու ծրագրեր չունի։ Սառան հավելել է, որ հաշտվել է իր կուսության հետ և չի ցանկանում խաթարել այն ներքին խաղաղությունը, որի համար տարիներ շարունակ աշխատել է։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:34, 8 նոյեմբերի
Կարոտն օգտակար է սեքսի համար. գիտնականները բացահայտել են կրքոտ հարաբերությունների անսպասելի գաղտնիքը12:30, 8 նոյեմբերի
Հայկական ոճը դեմքերով. նորաձևության համարձակ լուծումներ, որոնք ձեզ կդարձնեն street style-ի աստղ10:30, 8 նոյեմբերի

09:00, 8 նոյեմբերի
Wine Scope. Ի՞նչ գինի եք դուք՝ ըստ կենդանակերպի նշանի, այս հանգստյան օրերին20:30, 7 նոյեմբերի

18:18, 7 նոյեմբերի
Ռիչարդ Բրենսոնն ու Ռեյ Դալիոն չեն հանդուրժում բամբասողներին. ինչի՞ համար են միլիարդատերերը պատրաստ աշխատանքից հեռացնել աշխատակիցներին17:33, 7 նոյեմբերի
Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին16:37, 7 նոյեմբերի
Շքեղ ծննդյան տոն՝ հարկատուների հաշվին. Մարոկկոյում 93 հազար դոլար է ծախսվել Իվանկա Թրամփի անվտանգության ապահովման համար15:29, 7 նոյեմբերի
Ջեսիկա Սիմփսոնի սեքսուալ վերածնունդը. 46-ամյա աստղը խելքահան է լինում երիտասարդ սիրելիի համար14:23, 7 նոյեմբերի
Վարսակի և նուշի կաթը կարող են վնասել առողջությանը13:23, 7 նոյեմբերի
Դեմքին սպագետտիով լի ափսե է շպրտել. հարսնացուն կատաղել է, երբ ընկերուհին հրաժարվել է գիրանալ13:01, 7 նոյեմբերի
