«Բիսեքսուալ, բայց հոմոռոմանտիկ», «հարաբերությունների մեջ եմ աղջկա հետ, բայց ինձ լեսբուհի չեմ սահմանում», «Ես պարզապես ասում եմ, որ գեյ եմ. սա այն բառն է, որը մեր սերունդը սիրում է»՝ սրանք այն ձևակերպումներն են, որոնք ժամանակակից երիտասարդ ֆրանսիացի կանայք օգտագործում են իրենց սեռական ինքնությունը նկարագրելու համար։ Նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Ֆրանսիայում ավելի ու ավելի շատ աղջիկներ չեն նույնականացնում իրենց որպես հետերոսեքսուալ, գրում է Le Monde-ը։
Ազգային ժողովրդագրական հետազոտությունների ինստիտուտի (INED) սոցիոլոգ Մարի Բերգստրոմի կողմից անցկացված «Ապագայի սեռականությունը» (La Sexualité qui vient) ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 18-ից 29 տարեկան կանանց 19%-ը իրենց հետերոսեքսուալ չի համարում։ Տղամարդկանց շրջանում այս ցուցանիշը կազմում է 8%: Ավելին, աղջիկների շրջանում այս թիվը 2015-ից 2023 թվականներին հնգապատկվել է։
Միտումների շարքում է բիսեքսուալ կամ պանսեքսուալ իրենց նույնականացնող մարդկանց թվի աճը։ Սոցիոլոգ Վիլֆրիդ Ռոն՝ «Population & Sociétés» ամսագրում հրապարակված հոդվածի համահեղինակը, նշել է, որ սա խորը էվոլյուցիա է, որը խորհրդանշում է այն գաղափարի մերժումը, որ մարդ կարող է գրավվել միայն մեկ սեռի կողմից։ «Շատ երիտասարդներ դեռ չեն ունեցել նույնասեռ զուգընկերներ, բայց իրենց չեն համարում հետերոսեքսուալ։ Սա կարող է կապված լինել դեռևս պարզ չդարձած ցանկությունների հետ, բայց այն գիտակցմամբ, որ հնարավորությունների դաշտը բաց է»,-բացատրում է Ռոն։
Սոցիոլոգները ենթադրում են, որ աղջիկների շրջանում ոչ հետերոսեքսուալ ինքնությունների աճը կապված է ֆեմինիզմի նոր ալիքի և #MeToo շարժման հետ։ Վիլֆրիդ Ռոն կարծում է, որ կանայք՝ հատկապես բիսեքսուալ և պանսեքսուալ կանայք, շատ ավելի հակված են իրենց նույնականացնել որպես ֆեմինիստներ։ Սա կարող է աշխատել երկու ուղղությամբ էլ. ֆեմինիզմը կարող է ազդել սեռականության վերանայման վրա, իսկ փոքրամասնությանը պատկանելությունը՝ ֆեմինիստական օրակարգի նկատմամբ հետաքրքրության վրա։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:32, 8 սեպտեմբերի
Բեռլինից երեք տղամարդ ամուսնանում են իրար հետ, բայց նրանց միջև սեքս չկա. «Մենք պարզապես շատ ենք սիրում իրար»16:28, 8 սեպտեմբերի
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը սկսում է 21-րդ համերգաշրջանը․ «Մեր նպատակն է Հայաստանը ներկայացնել աշխարհի մշակութային քարտեզում»15:39, 8 սեպտեմբերի
Ֆիբի Բրիջերսը ցնցել է Վենետիկը իր չսափրված ոտքերով15:20, 8 սեպտեմբերի
Թերի Հեթչերը կդառնա նոր Միրանդա Փրիստլի. «Հուսահատ տնային տնտեսուհիներ» սերիալի աստղը կգրավի պոդիումը «Սատանան կրում է Պրադա» մյուզիքլում14:41, 8 սեպտեմբերի
Միլիոնատեր Էնդրյու Գարֆիլդը պատերազմ է հայտարարել միլիարդատերերի դեմ և անմիջապես ծաղրի առարկա դարձել համացանցում14:36, 8 սեպտեմբերի
Արթուր Խաչենցը հայր է դարձել․ ի՞նչ հետաքրքիր անուն է նա ընտրել դստեր համար14:24, 8 սեպտեմբերի

13:22, 8 սեպտեմբերի
Վստահություն, ապստամբություն և լաքապատ մետաքս. Իրինա Շեյքը Agent Provocateur-ի համարձակ գովազդային արշավում13:15, 8 սեպտեմբերի

12:43, 8 սեպտեմբերի
Դոնալդ Թրամփի թոռնուհին ցուցադրել է իր առաջին կուրսի բնակարանը Մայամիում12:13, 8 սեպտեմբերի
Նիկոլ Շերզինգերը մասնավոր ինքնաթիռում շպագատ է իջել 48–ամյա երգչուհին զարմացրել է իր անհավանական ճկունությամբ11:32, 8 սեպտեմբերի
OnlyFans-ի աստղ Լենա Ներսիսյանը և Adam22-ը բաժանվել են կեղծ ամուսնալուծության սկանդալից հետո