Աիդա Կարապետյանի ու ամուսնու՝ Արամի սիրո պատմությունը. ծանոթությունից մինչև անսպասելի ամուսնություն

Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Ֆրանսիայում ավելի ու ավելի շատ աղջիկներ իրենց հետերոսեքսուալ չեն համարում

23:03, 22 մայիսի

«Բիսեքսուալ, բայց հոմոռոմանտիկ», «հարաբերությունների մեջ եմ աղջկա հետ, բայց ինձ լեսբուհի չեմ սահմանում», «Ես պարզապես ասում եմ, որ գեյ եմ. սա այն բառն է, որը մեր սերունդը սիրում է»՝ սրանք այն ձևակերպումներն են, որոնք ժամանակակից երիտասարդ ֆրանսիացի կանայք օգտագործում են իրենց սեռական ինքնությունը նկարագրելու համար։ Նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Ֆրանսիայում ավելի ու ավելի շատ աղջիկներ չեն նույնականացնում իրենց որպես հետերոսեքսուալ, գրում է Le Monde-ը։

Ազգային ժողովրդագրական հետազոտությունների ինստիտուտի (INED) սոցիոլոգ Մարի Բերգստրոմի կողմից անցկացված «Ապագայի սեռականությունը» (La Sexualité qui vient) ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 18-ից 29 տարեկան կանանց 19%-ը իրենց հետերոսեքսուալ չի համարում։ Տղամարդկանց շրջանում այս ցուցանիշը կազմում է 8%: Ավելին, աղջիկների շրջանում այս թիվը 2015-ից 2023 թվականներին հնգապատկվել է։

Միտումների շարքում է բիսեքսուալ կամ պանսեքսուալ իրենց նույնականացնող մարդկանց թվի աճը։ Սոցիոլոգ Վիլֆրիդ Ռոն՝ «Population & Sociétés» ամսագրում հրապարակված հոդվածի համահեղինակը, նշել է, որ սա խորը էվոլյուցիա է, որը խորհրդանշում է այն գաղափարի մերժումը, որ մարդ կարող է գրավվել միայն մեկ սեռի կողմից։ «Շատ երիտասարդներ դեռ չեն ունեցել նույնասեռ զուգընկերներ, բայց իրենց չեն համարում հետերոսեքսուալ։ Սա կարող է կապված լինել դեռևս պարզ չդարձած ցանկությունների հետ, բայց այն գիտակցմամբ, որ հնարավորությունների դաշտը բաց է»,-բացատրում է Ռոն։

Սոցիոլոգները ենթադրում են, որ աղջիկների շրջանում ոչ հետերոսեքսուալ ինքնությունների աճը կապված է ֆեմինիզմի նոր ալիքի և #MeToo շարժման հետ։ Վիլֆրիդ Ռոն կարծում է, որ կանայք՝ հատկապես բիսեքսուալ և պանսեքսուալ կանայք, շատ ավելի հակված են իրենց նույնականացնել որպես ֆեմինիստներ։ Սա կարող է աշխատել երկու ուղղությամբ էլ. ֆեմինիզմը կարող է ազդել սեռականության վերանայման վրա, իսկ փոքրամասնությանը պատկանելությունը՝ ֆեմինիստական ​​օրակարգի նկատմամբ հետաքրքրության վրա։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search