Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

Նորաձեւ լինելը վաղուց արդեն նորաձեւ չէ. բլոգեր Մարիաննա Քաբաբյան

12:33, 6 փետրվարի

Մարիաննա Քաբաբյանը հայաստանյան բլոգոսֆերայի եզակի բլոգերներից է, ով գրում է նորաձեւության մասին: Մարիաննան իր բլոգը հիմնել է երկու տարի առաջ, երբ վերադարձել է նորաձեւության մայրաքաղաք Փարիզից: NEWS.am STYLE-ի հետ զրույցում նա պատմեց իր բլոգի ստեղծման, հայաստանյան նորաձեւության եւ ոճի կարեւորության մասին:


Ինչպե՞ս ծնվեց նորաձեւության մասին բլոգ վարելու միտքը:

Նորաձեւությամբ «հիվանդացա», երբ առաջին անգամ մեկնեցի հենց նորաձեւության մայրաքաղաք Փարիզ: Վերադառնալուն պես ընդունվեցի աշխատանքի հասարակական-քաղաքական ամսագրում եւ մեկ տարի լրագրող աշխատելուց հետո միտք ծագեց վարել իմ սեփական բլոգը, որը նվիրված կլինի միայն նորաձեւությանը, քանի որ, կարծում եմ, Հայաստանում նորաձեւության դաշտն այդքան էլ լուսաբանված չէ, իսկ մարդիկ ցանկանում են տեղեկացված լինել՝ այցելելով ընդամենը մեկ կայք, որտեղ կներկայացվեն թե’ հայկական, թե՛ համաշխարհային նորաձեւությանը վերաբերող նորություններ:

 

Ի՞նչ է քեզ տալիս քո բլոգը եւ ի՞նչ է տալիս այն, ըստ քեզ, ընթերցողներին:

Բլոգն ինձ համար ինքնարտահայտման ձեւ է, ինչպես եւ նորաձեւությունը: Էությամբ ես ոգեշնչում փնտրող անձնավորություն եմ եւ սիրով կիսվում եմ ընթերցողներիս հետ այն ամենով, ինչն ինձ է ոգեշնչում: Բլոգ վարելն ինձ համար ստեղծագործական բնույթ է կրում: Կարծում եմ՝ ընթերցողներիս իմ բլոգը հնարավորություն է տալիս ավելի մոտ լինել նորաձեւությանը, դրան նայել մի հայ աղջկա աչքերով, ով համակարգչի էկրանից այս կողմ միշտ պատրաստ է օգնել ցանկացած խորհրդով, կիսվել տպավորություններով այս կամ այն ֆեշն-իրադարձության շուրջ: Ուրախ եմ, որ այսօր կարողացել եմ ստեղծել մի միջավայր, ուր հայ աղջիկները կիսվում են կարծիքներով, իրենց հուզող հարցերով, քննարկում են նորաձեւության աշխարհին վերաբերող այս կամ այն նորությունը եւ այս ամենի շնորհիվ ավելի են մոտենում գեղեցիկին:

 

Ի՞նչ է պետք նորաձեւ լինելու համար:

Նորաձեւ լինելը վաղուց արդեն նորաձեւ չէ: Ամբողջ աշխարհում ավելի կարեւոր է դարձել ունենալ սեփական ոճը, ճիշտ ընդգծել սեփական «ես»-ը, ինքնարտահայտվել՝ օգտագործելով նորաձեւությունը որպես գործիք, եւ ոչ թե նպատակ դնել անպայման լինել նորաձեւ: Այդ պատճառով, առաջին հերթին, կարծում եմ, յուրաքանչյուր անհատ պետք է աշխատի սեփական ներաշխարհի վրա, փորձի մոտ լինի մշակույթին, արվեստին, ինչն էլ կօգնի հետագայում ձեւավորել բարձր ճաշակ եւ ոճի զգացում:

Ինչպե՞ս ես վերաբերում քո հասցեին հնչող քննադատություններին, չէ՞ որ ճաշակին ընկեր չկա:

Այսօր համացանցի հայ օգտատերերի մոտ շատ տգեղ սովորույթ է ձեւավորվել, քննադատել դիմացինին՝ վիրավորելով նրան: Կցանկանայի քննադատելուց առաջ մարդիկ նշեին, որ այդ իրենց կարծիքն է, եւ ոչ թե արտահայտվեին գեղեցիկի եւ տգեղի մասին, որպես դոգմա: Չէ՞ որ յուրաքանչյուր երեւույթի ընկալում սուբյեկտիվ է եւ չի կարող դոգմա լինել: Ես քաջ գիտակցում եմ, որ անհնար է բոլորին դուր գալ, այդ պատճառով նորմալ եմ վերաբերվում քննադատություններին, եթե դրա մեջ վիրավորանք չեմ տեսնում: Բայց պիտի նշեմ, որ ինձ համար առավել կարեւոր է այն մարդկանց կարծիքը եւ քննադատությունը, ում ճաշակով եմ համարում, ում աշխարհայացքը փոքրիշատե համընկնում է իմ աշխարհայացքի հետ:

Որպես նորաձեւության բլոգեր, ի՞նչ կարծիք ունես հայաստանյան նորաձեւության մասին:

Վերջին տարիներին Հայաստանում նորաձեւության ոլորտի նկատմամբ հետաքրքրության մեծ ալիք է բարձրացել: Այդ, իհարկե, շատ գովելի է: Այսօր մեզ մոտ ավելի հաճախ են տեղի ունենում նորաձեւության ցուցադրություններ, բացվում են հայ դիզայներներին պատկանող խանութներ, ինչն ինքնին շատ ուրախալի է: Իհարկե, դեռեւս հեռու ենք միջազգային շուկային հատուկ չափանիշներից, բայց միտումներ են նկատվում, որ հայկական նորաձեւությանը պայծառ ապագա է սպասվում:

 

Քո խորհուրդը նրանց, ովքեր դեռ չեն գտել իրենց ոճը:

Արդեն նշեցի, որ ինձ համար շատ կարեւոր է տեսնել մարդու ներքինի արտահայտումն իր արտաքինում: Կան մարդիկ, ում հատուկ է ունենալ սեփական ոճը փոքրուց, այդ ներքին հատկություն է, բայց կան նաեւ մարդիկ, ովքեր տարիքի, գիտելիքների, աշխարհայացքի ձեւավորման ընթացքում են գտնում այն ոճը, որն իրենցն է, եւ այդ ճանապարհի ընթացքում կարեւոր է հնարավորս շատ առնչվել գեղեցիկի՝ տարբեր արվեստների, գրականության, ժամանակակից միտումների հետ:

 

Զրուցեց` Շ.Շ. 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել