NYP-ն հաղորդում է, որ ննջասենյակում դասական «բում-բումը» վտանգի տակ է, և այդ ամենը էկրանին «կպչելու» սովորության պատճառով։
Մտահոգիչ է, որ տասը մեծահասակից մեկը խոստովանում է, որ կնախընտրեր սոցցանցերում սքրոլինգ անել զուգընկերոջ հետ մտերմության փոխարեն։
Սրանք էլեկտրոնիկայի արտադրող OnePlus-ի կողմից Մեծ Բրիտանիայի 2000 բնակիչների շրջանում անցկացված հարցման արդյունքներն են։ Պարզվել է, որ բրիտանացիները օրական ընդհանուր առմամբ ավելի քան 67 միլիոն ժամ են ծախսում «դում սքրոլինգի» վրա՝ պառկած անկողնում և TikTok, Instagram, X (Twitter) և այլ հավելվածներում սքրոլինգ անելով։
Մասնագետները զգուշացնում են, որ այս «թվային կախվածությունն» ունի մի ամբողջ փունջ կողմնակի ազդեցություններ՝ հոգնածությունից և կենտրոնացման նվազումից մինչև հիշողության և հոգեկան առողջության վատթարացում։
Հարցման համաձայն՝ «դում սքրոլինգի» ակտիվ մասնակիցների 28%-ը զգում է հոգնածություն կամ դատարկություն, իսկ 22%-ը՝ անհանգստություն և տեղեկատվությամբ գերծանրաբեռնվածություն։
Մասնակիցների կեսը անկեղծորեն խոստովանել է, որ գիշերը լրահոսում «պառկած» մնալը փչացնում է իրենց արտադրողականությունը (46%) և ստեղծագործականությունը (28%): Միջին հաշվով, յուրաքանչյուր հարցված օրական 1.5 ժամ է անցկացնում աննպատակ սքրոլինգի վրա՝ և ոչ միայն անկողնում: Պարզվել է, որ 49%-ը «խրվում» է հեռախոսի մեջ նույնիսկ սիրելիների հետ խոսելիս, 41%-ը՝ զուգարանում, 13%-ը՝ դպրոցական միջոցառումներին, 12%-ը՝ հարսանիքներին և նույնիսկ 6%-ը՝ հուղարկավորություններին:
Z սերունդը (18-27 տարեկան) առանձնանում է հատկապես՝ իրական «թվային աբորիգեն» լինելով: Երիտասարդները խոստովանել են, որ օրական միջինում 2.5 ժամ են անցկացնում սքրոլինգի վրա՝ և, ցավոք, խոսքը սեքսի մասին չէ:
Այլ ուսումնասիրություններ հաստատում են այս միտումը. զումերների համար գաջեթներն ու ինտերնետը շատ ավելի հետաքրքիր են, քան իրական մտերմությունը: Հարցվածների մոտ 31%-ը «կիբերսեքսը» կամ սեքստինգը նախընտրում է իրական հանդիպումների փոխարեն: Որպես սքրոլինգի «հակաթույն», OnePlus-ը թողարկել է անսովոր առցանց շութեր Brain Rot Blaster-ը, որը նախատեսված է խնդրի վրա ուշադրություն գրավելու համար: Խաղի հիմնական թշնամիները «թվային դևերն» են՝ բացասական նորությունները (32%), ռեալիթի շոուները և հայտնիների մասին բամբասանքները (32%), «շքեղ կյանքը» (27%), դավադրության տեսությունները (26%) և այլ մարդկանց հարաբերությունների մասին բովանդակությունը (24%)։
Խորամանկությունն այն է, որ դուք կարող եք խաղալ միայն մեկ անգամ, որից հետո խաղը ինքնաոչնչանում է։ Այս կերպ մշակողները հույս ունեն հիշեցնել օգտատերերին, թե որքան ժամանակ ենք վատնում անվերջ սքրոլինգի վրա։
Հարցման համաձայն՝ մարդկանց 44%-ը պարբերաբար չի նկատում, թե քանի ժամ է անցկացնում էկրանի առջև, իսկ 22%-ը նույնիսկ մոտավոր չի կարող գնահատել իր էկրանի առջև անցկացրած ժամանակը։
«Շատ հեշտ է ընկնել աննպատակ սքրոլինգի մեջ՝ տանը, աշխատանքի վայրում և նույնիսկ սիրելիների մոտ», - ասում է OnePlus Europe-ի մարքեթինգի տնօրեն Սելինա Շին։ «Այս արշավով մենք ցանկանում ենք ոգեշնչել մարդկանց վերահսկել իրենց ժամանակը հեռախոսների վրա և ավելի գիտակցաբար օգտագործել գաջեթները։ Ի վերջո, դուք կարող եք այս ժամերը անցկացնել ոչ թե անվերջ սքրոլինգի վրա, այլ իսկապես ոգեշնչող մի բանի»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:07, 28 նոյեմբերի
Հովհ. Չեքիջյանի անվան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը ելույթ կունենա Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում19:27, 28 նոյեմբերի
«Հայաստանում սիրում են մեծ շուքով հայտնվել: Մեզ խորթ է զուսպ լինելը»․ Աննա Սաթյանը՝ օծանելիքի, հայկական բույրերի և սեփական հաճույքի համար բույր ընտրելու մշակույթի մասին18:30, 28 նոյեմբերի
Բրունեյի սուլթանը՝ 600 միլիոն դոլար արժողությամբ Boeing-ի ղեկին․ 80-ամյա միլիարդատերը հնարավոր է՝ անձամբ է վայրէջք կատարել Մոսկվայում՝ ձնաբքի պայմաններում17:33, 28 նոյեմբերի
«Սեռական հարաբերություններ ունեցեք միմյանց հետ». Ռոբ Լոուն պատմել է, թե ինչպես է «Օսկար»-ի արժանացած ֆիլմի ռեժիսորը դերասաններին դրդել սիրավեպեր սկսել նկարահանման հրապարակում16:28, 28 նոյեմբերի
«Մի քանի բաժակից հետո՝ աշխարհը նվաճելու մասին». MIT-ի պրոֆեսորը բացահայտել է Claude-ի ստեղծող ընկերության աշխատակիցների գաղտնի զրույցների բովանդակությունը15:14, 28 նոյեմբերի
Մոնիկա Բելուչին 50 տարեկանում մարտահրավեր է նետել Հոլիվուդին․ «Բոնդի ամենատարեց աղջիկը» պատմել է մերկ տեսարանների և Մել Գիբսոնի հետ աշխատանքի մասին14:22, 28 նոյեմբերի
«Ցանկանում էի միլիոնավոր մարդկանց հայր դառնալ». Dolce & Gabbana-ի մոդելը հայտնվել է սկանդալի կենտրոնում՝ սերմնաբջիջների դոնորության պատճառով13:07, 28 նոյեմբերի
Եվրոպայի տեսարաններով լի լոգանք, շամպայն և 105 հազար դոլար արժողությամբ անձնական վագոն․ Քեթի Փերին և Ջասթին Թրյուդոն շքեղ ռոմանտիկ ուղևորություն են կազմակերպել «Արևելյան էքսպրեսով»12:12, 28 նոյեմբերի
Նիկոլ Շերզինգերը խզել է նշանադրությունը՝ յոթ տարվա հարաբերություններից հետո․ ո՞վ է եղել բաժանման նախաձեռնողը11:20, 28 նոյեմբերի
«Ի՞նչ է ձեզ հետ կատարվում». Դոնալդ Թրամփ կրտսերը քննադատել է Netflix-ին՝ Գոհաբանության օրվա կապակցությամբ կանանց մասնակցությամբ համբույրի տեսարան հրապարակելու համար10:30, 28 նոյեմբերի
Սիմոն Աբգարյանը կգլխավորի Փարիզի լեգենդար թատրոններից մեկը՝ Théâtre du Soleil-ը09:00, 28 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ