Ճապոնիայում անցկացվել է անսովոր ուսումնասիրություն. տղամարդիկ հոտոտել են... կանանց թևատակերը։ Եվ արդյունքները ավելի քան հետաքրքրաշարժ են։
Տոկիոյի համալսարանի գիտնականները պարզել են, որ կնոջ մարմնի հոտը կարող է ազդել տղամարդկանց վարքագծի վրա՝ նրանց դարձնելով ավելի հանգիստ և նույնիսկ բարձրացնելով կանացի գրավչության ընկալումը, բայց միայն ցիկլի որոշակի օրերին։
Հանգստացնող բույր
Հետազոտողների կարծիքով՝ թևատակերի բույրը հատկապես գրավիչ է դառնում ձվազատման ժամանակ՝ երբ բեղմնավորման հավանականությունն ամենաբարձրն է։ Հենց այդ ժամանակ է, որ կնոջ մարմինը արտազատում է հատուկ միացություններ, որոնք սովորական քրտինքը վերածում են նուրբ քիմիական ազդանշանի։
Երբ այս միացություններն ավելացվել են քրտինքի նմուշներին, տղամարդիկ հոտը հետևողականորեն գնահատել են որպես ավելի հաճելի, իսկ կանանց դեմքերը՝ ավելի գրավիչ և կանացի։ Ավելին, մասնակիցների թուքը ցույց է տվել սթրեսի մակարդակի նվազում։
«Այս արդյունքները ենթադրում են, որ մարմնի հոտը կարող է դեր ունենալ տղամարդկանց և կանանց միջև հաղորդակցության մեջ»,-ասում է պրոֆեսոր Կազուշիգե Տոհարան, որը ղեկավարում էր ուսումնասիրությունը։
Դա սիրո՞ բույր է, թե՞ ֆերոմոնների
Չնայած կենդանիները վաղուց օգտագործել են ֆերոմոններ զուգընկերներ գրավելու համար, մարդկանց վրա դրանց ազդեցության վերաբերյալ ապացույցները դեռևս խառն են։ Որոշ ուսումնասիրություններ կապել են այնպիսի քիմիական նյութեր, ինչպիսիք են անդրոստադիենոնը (տղամարդկանց քրտինքում) և էստրատետրաենոլը (կանանց մեզում) տրամադրության և ընկալման փոփոխությունների հետ։ Սակայն այս փորձերի մեթոդաբանությունը հաճախ քննադատության է ենթարկվում։
Սխալներից խուսափելու համար ճապոնական թիմը լուրջ է մոտեցել հարցին. ավելի քան 20 կանանց մարմնի ջերմաստիճանը և ցիկլի այլ ցուցանիշներ են չափվել, իսկ նմուշները վերցվել են խիստ սահմանված օրերին։ Մեկ դիտարկումների ցիկլը կարող է տևել մեկ ամիս։
Հոտը, որը կարող է փոխել ընկալումը
Թեև պրոֆեսոր Տոհարան դեռևս պատրաստ չէ իր հայտնաբերած նյութերը պաշտոնապես անվանել «մարդկային ֆերոմոններ», նա ընդունում է, որ սա կարող է կարևոր քայլ լինել հասկանալու համար, թե ինչպես ենք մենք ընկալում և ընտրում զուգընկերներին։ Գիտնականների անմիջական ծրագրերում են մասնակիցների խմբի ընդլայնումը և ուղեղի՝ նման բույրերին արձագանքելու ուսումնասիրությունը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:07, 28 նոյեմբերի
Հովհ. Չեքիջյանի անվան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը ելույթ կունենա Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում19:27, 28 նոյեմբերի
«Հայաստանում սիրում են մեծ շուքով հայտնվել: Մեզ խորթ է զուսպ լինելը»․ Աննա Սաթյանը՝ օծանելիքի, հայկական բույրերի և սեփական հաճույքի համար բույր ընտրելու մշակույթի մասին18:30, 28 նոյեմբերի
Բրունեյի սուլթանը՝ 600 միլիոն դոլար արժողությամբ Boeing-ի ղեկին․ 80-ամյա միլիարդատերը հնարավոր է՝ անձամբ է վայրէջք կատարել Մոսկվայում՝ ձնաբքի պայմաններում17:33, 28 նոյեմբերի
«Սեռական հարաբերություններ ունեցեք միմյանց հետ». Ռոբ Լոուն պատմել է, թե ինչպես է «Օսկար»-ի արժանացած ֆիլմի ռեժիսորը դերասաններին դրդել սիրավեպեր սկսել նկարահանման հրապարակում16:28, 28 նոյեմբերի
«Մի քանի բաժակից հետո՝ աշխարհը նվաճելու մասին». MIT-ի պրոֆեսորը բացահայտել է Claude-ի ստեղծող ընկերության աշխատակիցների գաղտնի զրույցների բովանդակությունը15:14, 28 նոյեմբերի
Մոնիկա Բելուչին 50 տարեկանում մարտահրավեր է նետել Հոլիվուդին․ «Բոնդի ամենատարեց աղջիկը» պատմել է մերկ տեսարանների և Մել Գիբսոնի հետ աշխատանքի մասին14:22, 28 նոյեմբերի
«Ցանկանում էի միլիոնավոր մարդկանց հայր դառնալ». Dolce & Gabbana-ի մոդելը հայտնվել է սկանդալի կենտրոնում՝ սերմնաբջիջների դոնորության պատճառով13:07, 28 նոյեմբերի
Եվրոպայի տեսարաններով լի լոգանք, շամպայն և 105 հազար դոլար արժողությամբ անձնական վագոն․ Քեթի Փերին և Ջասթին Թրյուդոն շքեղ ռոմանտիկ ուղևորություն են կազմակերպել «Արևելյան էքսպրեսով»12:12, 28 նոյեմբերի
Նիկոլ Շերզինգերը խզել է նշանադրությունը՝ յոթ տարվա հարաբերություններից հետո․ ո՞վ է եղել բաժանման նախաձեռնողը11:20, 28 նոյեմբերի
«Ի՞նչ է ձեզ հետ կատարվում». Դոնալդ Թրամփ կրտսերը քննադատել է Netflix-ին՝ Գոհաբանության օրվա կապակցությամբ կանանց մասնակցությամբ համբույրի տեսարան հրապարակելու համար10:30, 28 նոյեմբերի
Սիմոն Աբգարյանը կգլխավորի Փարիզի լեգենդար թատրոններից մեկը՝ Théâtre du Soleil-ը09:00, 28 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ