Բրազիլացի գիտնականների կարծիքով՝ ձեր սիրելի դիետիկ գազավորված ըմպելիքը կարող է բացասաբար ազդել ձեր ճանաչողական առողջության վրա: Neurology ամսագրում հրապարակված ուսումնասիրության մեջ, ամենաշատ արհեստական քաղցրացուցիչներ օգտագործող մասնակիցները ցույց են տվել մտածողության և հիշողության հմտությունների «զգալիորեն ավելի արագ» անկում:
Հետազոտողները պարզել են, որ քաղցրացուցիչների ամենաշատ օգտագործող խումբը կորցրել է միջինում 1.6 տարվա լրացուցիչ «ուղեղի տարիք», իսկ ճանաչողական անկման մակարդակը 62%-ով ավելի բարձր է եղել: Ամենամեծ ռիսկը նկատվել է 60 տարեկանից փոքր մարդկանց և շաքարախտով հիվանդների մոտ: 60 տարեկանից բարձր տարեց մասնակիցների մոտ էական փոփոխություններ չեն եղել:
Ինչպես է անցկացվել ուսումնասիրությունը
Ուսումնասիրությանը մասնակցել է 12,772 մեծահասակ՝ միջինը 52 տարեկան: Ութ տարվա ընթացքում մասնակիցները լրացրել են հարցաթերթիկներ իրենց սննդակարգի և խմիչքների վերաբերյալ, որից հետո նրանք անցել են ճանաչողական թեստեր՝ հիշողությունը, լեզուն և մտածողության հմտությունները գնահատելու համար:
Հետազոտողները ուսումնասիրել են գազավորված ըմպելիքներում, էներգետիկ ըմպելիքներում, յոգուրտում և ցածր կալորիականությամբ աղանդերներում հանդիպող յոթ արհեստական քաղցրացուցիչներ՝ ասպարտամ, սախարին, ացեսուլֆամ-K, էրիթրիտոլ, քսիլիտոլ, սորբիտոլ և տագատոզ: Տագատոզից բացի բոլորը կապված էին ճանաչողական գործառույթների արագ անկման հետ, հատկապես հիշողության մեջ։
Ինչ են ասում հետազոտողները
«Շատերը արհեստական քաղցրացուցիչները համարում են շաքարի անվտանգ այլընտրանք, բայց մեր արդյունքները ցույց են տալիս, որ դրանք կարող են անվնաս չլինել, հատկապես, երբ պարբերաբար օգտագործվում են միջին տարիքում»,-ասել է ուսումնասիրության հեղինակ Կլաուդիա Կիմի Սուեմոտոն Սան Պաուլոյի համալսարանից։
Հետազոտողները ընդգծում են, որ միջին տարիքը ուղեղի առողջության համար կարևոր շրջան է: «Ճանաչողական անկումը և դեմենցիան սկսվում են ախտանիշների ի հայտ գալուց տասնամյակներ առաջ: Այս շրջանում քաղցրացուցիչների օգտագործումը կարող է արագացնել այս գործընթացները»,-հավելել է Սուեմոտոն։
Հանրության համար առաջարկություններ
Ուսումնասիրության հեղինակները խորհուրդ են տալիս նվազեցնել արհեստական քաղցրացուցիչների օգտագործումը, կամ ավելի լավ է՝ ամբողջությամբ վերացնել դրանք։ «Քաղցրացուցիչների փոխարեն կարող եք չափավոր քանակությամբ օգտագործել մրգեր, մեղր կամ թխկու օշարակ։ Սա ոչ միայն նվազեցնում է ռիսկերը, այլև նպաստում է ավելի բնական և հավասարակշռված սննդակարգին», - խորհուրդ է տալիս հետազոտողը։
Միլուոքիի ընտանեկան բժիշկ, դոկտոր Բրինտա Վասագարը, համաձայն է նմանատիպ դիրքորոշման հետ. «Չնայած արհեստական քաղցրացուցիչների և ուղեղի առողջության միջև կապ կա, պատճառահետևանքային կապի ապացույցներ չկան։ Մարդկանց մեծամասնության համար ավելի անվտանգ է օգտագործել բնական շաքարներ և դրանք օգտագործել չափավոր քանակությամբ»։
Շաքարային դիաբետով հիվանդներին մասնագետը խորհուրդ է տալիս խորհրդակցել բժշկի հետ՝ անհատական սննդակարգ կազմելու համար։
Ուսումնասիրության սահմանափակումները
Գիտնականները նշում են, որ տվյալները հիմնված են մասնակիցների ինքնագնահատականների վրա, որոնք հավաքվել են միայն ուսումնասիրության սկզբում։ Բոլոր քաղցրացուցիչները չեն ներառվել, և մասնակիցների հիշողության ճշգրտությունը կարող է սահմանափակ լինել։ Արդյունքները հաստատելու համար անհրաժեշտ են լրացուցիչ ուսումնասիրություններ, այդ թվում՝ նյարդապատկերագրություն։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:28, 27 նոյեմբերի
Վինտաժային օծանելիքները կրկին նորաձև են. Հինգ պաշտամունքային օծանելիք, որոնք կատարյալ նվեր են Նոր տարվա համար15:46, 27 նոյեմբերի
Քանյե Ուեսթը և Բիանկա Սենսորին կրկին հարսանիք կանեն15:21, 27 նոյեմբերի
«Չափազանց ծեր է նիհարելու համար». գեր ընձառյուծ Պան Բաոբաոն դարձել է սոցիալական ցանցերի աստղ և ստացել ցմահ ազատում դիետայից14:33, 27 նոյեմբերի
Ալեք Բոլդուինը հայտարարել է, որ Ջոն Ֆ. Քենեդիի սպանության հետևում կարող է կանգնած լինել ԱՄՆ կառավարությունը14:15, 27 նոյեմբերի
Բրեդ Փիթը երջանիկ է Ինես դե Ռամոնի հետ, բայց չի ուզում ամուսնանալ13:12, 27 նոյեմբերի
87 տարեկանում մահացել է 1960-ականների աստղ լեգենդար սուպերմոդել Վերուշկան12:44, 27 նոյեմբերի
Առնոլդ Շվարցենեգերը Սուրբ Ծննդյան նվերներ է գնում ողջ տարին. դերասանն անձամբ է անակնկալներ ընտրում իր երեխաների, թոռների և ընկերուհու համար12:19, 27 նոյեմբերի
Թրևիս Բարքերը բողոքել է Քորթնի Քարդաշյանի հետ իր ընտանեկան կյանքից. «Ես նրան գրեթե չեմ տեսնում»11:38, 27 նոյեմբերի
Ժերար Դեպարդիեն կրկին կդատեն բռնաբարության մեղադրանքով. դերասանին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում11:18, 27 նոյեմբերի
Հինգ տարի առանց սեքսի և «լավանդայի ամուսնություն». Քլոե Քարդաշյանը դիտարկում է գեյի հետ ամուսնությունը10:30, 27 նոյեմբերի
«Ֆրանսիայի նախագահը՝ «երրորդն ավելորդ է» կարգավիճակում. Մակրոնը անսպասելիորեն հայտնվել է Քեթի Փերիի և Ջասթին Թրյուդոյի ռոմանտիկ սելֆիի մեջ09:00, 27 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ