Valentino-ն քննադատության է ենթարկվել իր նոր DeVain պայուսակի արշավում արհեստական բանականությամբ աշխատող գովազդային նյութեր հրապարակելուց հետո, գրում է BBC-ն։
Ապրանքանիշը հայտարարել է թվային նկարիչների հետ համագործակցության մասին՝ այսպես կոչված «թվային ստեղծագործական նախագծի» համար։ Սակայն Instagram-ում արհեստական բանականության կողմից ստեղծված տեսանյութերից մեկը հետևորդների շրջանում բացասական արձագանք է առաջացրել, ովքեր տեսողական էֆեկտներն ու արհեստական բանականության օգտագործումը անվանել են «անփույթ» և «տխուր»։
Հրապարակման մեջ ներկայացված է «սյուրռեալիստական» կոլաժային կոմպոզիցիա. մոդելները միահյուսված են Valentino-ի լոգոների և DeVain պայուսակի հետ։ Մի տեսարանում մոդելները, կարծես, դուրս են գալիս պայուսակի ոսկեգույն տարբերակից, մյուսում՝ ապրանքանիշի լոգոն վերածվում է մարդկային ձեռքերի, որոնք այնուհետև միաձուլվում են մարմինների հորձանուտի մեջ։
Instagram-ի շատ մեկնաբաններ արհեստական բանականության օգտագործումը համարել են «էժան» և «ծույլ» քայլ։
Посмотреть эту публикацию в Instagram
«Հիասթափեցնող է բարձր նորաձևության տան համար»,-գրել է օգտատերերից մեկը։ «Գովազդային արշավները պետք է առաջնահերթություն տան տաղանդավոր ստեղծագործողներին։ Այս դեպքում արհեստական բանականությունը լավագույն դեպքում ծուլություն է»։
Մասնագետները նշում են, որ բացասական արձագանքը արտացոլում է լսարանի ավելի բարձր սպասումները շքեղ ապրանքանիշերից։ «Նույնիսկ արհեստական բանականության օգտագործման վերաբերյալ լիակատար թափանցիկությունը չկարողացավ համոզել նրանց», - նշել է Getty Images-ի ստեղծագործական ավագ փոխնախագահ Ռեբեկա Սվիֆթը։
DeVain պայուսակի գովազդում արհեստական բանականության օգտագործումը տեղի է ունենում ոլորտում նմանատիպ նախաձեռնությունների ավելի լայն քննադատության ֆոնին։ Շատ ապրանքանիշեր օգտագործում են գեներատիվ արհեստական բանականություն՝ արտադրության և առաջխաղացման ծախսերը կրճատելու, ինչպես նաև դիզայնի, արտադրության և չափսերի փորձարկումներ կատարելու համար։
Այնուամենայնիվ, մասնագետները զգուշացնում են ռիսկերի մասին՝ մարդկային աշխատանքի փոխարինում, ապրանքի որակի նվազում և ապրանքանիշի «արդյունավետ, բայց անհոգի» ընկալում։
«Խնդիրը ոչ թե տեխնոլոգիան է, այլ այն, թե ինչ է այն փոխարինում», -ասում է Loop ստեղծագործական գործակալության Անն-Լիզ Պրեմը։
«Երբ արհեստական բանականությունը հայտնվում է ապրանքանիշի տեսողական ինքնության մեջ, մարդիկ վախենում են, որ ապրանքանիշը արվեստի փոխարեն նախընտրում է ծախսերի կրճատումը։ Նույնիսկ եթե կատարումը ստեղծագործական է, լսարանը հաճախ այն ընկալում է որպես թաքնված ծախսերի կրճատում, որը քողարկվում է որպես նորարարություն»։
Նման կարևոր դեպքերի օրինակներից են H&M-ի գովազդային արշավները, որոնցում ներկայացված են մոդելների թվային կրկնօրինակները, և Guess-ի՝ արհեստական բանականությամբ հզորացված գովազդը Vogue ամսագրում, որը հարցեր է բարձրացրել կանանց գեղեցկության չափանիշների վերաբերյալ։
«Առանց ուժեղ հուզական ուղերձի, գեներատիվ արհեստական բանականությունը կարող է շքեղ ապրանքանիշը պակաս մարդկային ցույց տալ այն ժամանակ, երբ լսարանը ձգտում է մարդկային ներկայության», - եզրափակել է Պրեմը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:35, 2 նոյեմբերի
Արդյո՞ք Destiny’s Child խումբը կվերամիավորվի Jay-Z-ի՝ Super Bowl-ի ընդմիջման շոուի ժամանակ17:09, 2 նոյեմբերի
Ռիհաննան Ֆրենսիս Քյուրքջյանի հետ Dior-ի համատեղ տեսանյութում փայլել է հայկական Yeprem ապրանքանիշի զարդերով16:14, 2 նոյեմբերի
Նորապսակները զարմացրել են հյուրերին՝ հարսանիքի օրը ներկայացնելով իրենց «առաջին սուսերամարտը»15:05, 2 նոյեմբերի
Թեյլոր Սվիֆթը բացահայտել է, թե ինչ «տարօրինակ» սովորություն ունի իր մտերիմ ընկերուհի Էբիգեյլ Անդերսոնի հետ, որին ստիպված են համակերպվել նաև նրանց ամուսինները14:25, 2 նոյեմբերի
Վիկտորիա Բոնյան պատմել է, թե ինչպես է մի անգամ Hermès-ի գոտիով պատժել իր 14-ամյա դստերը14:05, 2 նոյեմբերի
29-ամյա ինֆլուենսեր Լիամ Ֆիցջերալդը մահացել է մոտոցիկլետով վթարի հետևանքով ստացած «ծանր վնասվածքներից»13:30, 2 նոյեմբերի
Նկարիչը թանգարանի անվտանգության աշխատակիցների ուշադրությունը շեղել է անպարկեշտ ձայների միջոցով, որպեսզի գաղտնի կերպով կախի Met Gala-ն քննադատող իր նկարը12:30, 2 նոյեմբերի
«Փորձում եմ հիշողությանս մեջ պահել քո անհոգ մանկության յուրաքանչյուր վայրկյանը». Եվա Բաղդասարյանը հուզիչ գրառում է արել որդու 11 ամսականի առթիվ11:30, 2 նոյեմբերի

11:15, 2 նոյեմբերի
Ռեժիսոր Մայքլ Մանը հրաձգարանում պատահաբար կրակել է իր ոտքին10:30, 2 նոյեմբերի
Ինչպե՞ս Մոնթե Մելքոնյանի այրին՝ Սեդա Գասպարյան-Մելքոնյանը, համաձայնեց աջակցել «Մոնթե» ֆիլմի նկարահանումներին10:15, 2 նոյեմբերի
Ռիհաննան և Ֆրենսիս Քյուրքջյանը բացահայտում են նոր J’adore Intense օծանելիքի նոտաները