Չնայած շրջակա միջավայրում՝ հագուստում, մաքրող միջոցներում, սննդի, ջրի և օդի մեջ, միկրոպլաստիկների տարածվածությանը՝ նոր գիտական ուսումնասիրությունները կասկածի տակ են դնում դրանց կուտակման վերաբերյալ նախկինում արված պնդումները։
«Գարդիան»-ի կողմից հարցմանը մասնակցած մի շարք փորձագետներ միկրոպլաստիկների վերաբերյալ որոշ հրապարակումներ անվանել են «կենսաբանորեն անհավանական» և նույնիսկ «կատակ»։ Օրինակ՝ քիմիկոս Ռոջեր Կուլմանը նշել է. «Շատ հետազոտողներ անում են արտառոց պնդումներ, բայց չեն կարողանում տրամադրել նույնիսկ ամենահիմնական ապացույցները»։
Հետազոտության պատմությունը
Մարդու մարմին միկրոպլաստիկների ներթափանցման մասին առաջին լուրջ ուսումնասիրությունը թվագրվում է 2018 թվականին։ Ավստրիացի գիտնականները վերլուծել են ութ երկրների մարդկանց կղանքի նմուշներ և բոլորում էլ միկրոպլաստիկներ են հայտնաբերել։ Հետագայում, ենթադրաբար, մասնիկներ են հայտնաբերվել տարբեր օրգաններում և հյուսվածքներում՝ սկսած ընկերքից և երիկամներից մինչև թոքեր և լյարդ։
Այնուամենայնիվ, ինչպես պարզել են «Գարդիան»-ի լրագրողները, քննադատության են ենթարկվել առնվազն յոթ լայնորեն մեջբերվող ուսումնասիրություններ։ Որոշ ակնարկներ ցույց են տվել, որ մարդու հյուսվածքն ինքնին կարող է արտադրել պլաստիկը նմանակող ազդանշաններ, ինչը հանգեցնում է կեղծ դրական արդյունքների։
Մարդու ուղեղում միկրոպլաստիկների առկայության մասին ուսումնասիրությունը հատկապես քննադատության է ենթարկվել։ Գերմանացի փորձագետ Դուշան Մատերիչը դա անվանել է «կատակ»՝ բացատրելով. «Հայտնի է, որ ճարպը կեղծ դրական ազդանշաններ է տալիս պոլիէթիլենի համար: Ուղեղը 60% ճարպ է»:
Սկեպտիցիզմ և կենսաբանական հավանականություն
Որոշ հետազոտողներ նաև կասկածի տակ են դնում մարմնում միկրոպլաստիկների հայտնաբերված քանակները: «Հաշվի առնելով առօրյա կյանքում իրական ազդեցությունը, կենսաբանորեն անհավանական է, որ պլաստիկի նման քանակությունները հայտնվեն օրգաններում»,-ասում է շրջակա միջավայրի քիմիկոս Կասանդրա Ռաուրտը, որը վերլուծել է ուսումնասիրությունները բացթողումներով:
Պադուայի համալսարանի նանոմատերիալների փորձագետ Ֆազել Մոնիկը նշել է, որ նույնիսկ եթե մասնիկը հասնի «պաշտպանված օրգանի», այն չի հայտնվի այնպես, ինչպես ցույց են տալիս հրապարակված տվյալների մեծ մասը:
Գործնական առաջարկություն
Չնայած քննադատությունը մատնանշում է մեթոդաբանության հետ կապված խնդիրները և հնարավոր «փքված» արդյունքները, գիտնականները ընդգծում են, որ ռիսկերը չպետք է լիովին անտեսվեն: Միկրոպլաստիկները կարող են պարունակել թունավոր քիմիական նյութեր, որոնք կարող են առաջացնել բորբոքում, բջիջների վնասում, հորմոնալ խանգարումներ, խաթարել աղիքային միկրոբիոմը, նվազեցնել բերրիությունը և մեծացնել քրոնիկ հիվանդությունների ռիսկը:
Որոշ մասնագետներ խորհուրդ են տալիս նախազգուշական միջոցներ ձեռնարկել՝ խուսափել պլաստիկ շշերից խմելուց և սնունդը պլաստիկ տարաներում տաքացնելուց, որոնք սննդակարգում միկրոպլաստիկների հիմնական աղբյուրներն են։
«Մենք պետք է ճշգրիտ տվյալներ ստանանք՝ առողջապահական մարմիններին, կառավարություններին և հանրությանը տեղեկացնելու և համապատասխան կանոնակարգեր ու քաղաքականություն մշակելու համար»,-նշել է Ռաուրտը։
Մատրիչի խոսքով՝ «միկրոպլաստիկները մեզանում են. կարելի է վստահորեն ենթադրել։ Ես ինքս նախազգուշական միջոցներ եմ ձեռնարկում ռիսկերը նվազեցնելու համար»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:28, 27 նոյեմբերի
Վինտաժային օծանելիքները կրկին նորաձև են. Հինգ պաշտամունքային օծանելիք, որոնք կատարյալ նվեր են Նոր տարվա համար15:46, 27 նոյեմբերի
Քանյե Ուեսթը և Բիանկա Սենսորին կրկին հարսանիք կանեն15:21, 27 նոյեմբերի
«Չափազանց ծեր է նիհարելու համար». գեր ընձառյուծ Պան Բաոբաոն դարձել է սոցիալական ցանցերի աստղ և ստացել ցմահ ազատում դիետայից14:33, 27 նոյեմբերի
Ալեք Բոլդուինը հայտարարել է, որ Ջոն Ֆ. Քենեդիի սպանության հետևում կարող է կանգնած լինել ԱՄՆ կառավարությունը14:15, 27 նոյեմբերի
Բրեդ Փիթը երջանիկ է Ինես դե Ռամոնի հետ, բայց չի ուզում ամուսնանալ13:12, 27 նոյեմբերի
87 տարեկանում մահացել է 1960-ականների աստղ լեգենդար սուպերմոդել Վերուշկան12:44, 27 նոյեմբերի
Առնոլդ Շվարցենեգերը Սուրբ Ծննդյան նվերներ է գնում ողջ տարին. դերասանն անձամբ է անակնկալներ ընտրում իր երեխաների, թոռների և ընկերուհու համար12:19, 27 նոյեմբերի
Թրևիս Բարքերը բողոքել է Քորթնի Քարդաշյանի հետ իր ընտանեկան կյանքից. «Ես նրան գրեթե չեմ տեսնում»11:38, 27 նոյեմբերի
Ժերար Դեպարդիեն կրկին կդատեն բռնաբարության մեղադրանքով. դերասանին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում11:18, 27 նոյեմբերի
Հինգ տարի առանց սեքսի և «լավանդայի ամուսնություն». Քլոե Քարդաշյանը դիտարկում է գեյի հետ ամուսնությունը10:30, 27 նոյեմբերի
«Ֆրանսիայի նախագահը՝ «երրորդն ավելորդ է» կարգավիճակում. Մակրոնը անսպասելիորեն հայտնվել է Քեթի Փերիի և Ջասթին Թրյուդոյի ռոմանտիկ սելֆիի մեջ09:00, 27 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ