Մարդը առաջին հերթին հոգի է. Նարինե Գրիգորյան

Թատրոնը՝ որպես ներշնչանքի աղբյուր․ Մարիկա Դովլաթբեկյանը՝ բեմից դուրս

Աիդա Կարապետյանի ու ամուսնու՝ Արամի սիրո պատմությունը. ծանոթությունից մինչև անսպասելի ամուսնություն

Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Անետ Աղաբեկյան. Երաժշտական վերելքից մինչև միջազգային բեմեր և միլիոնավոր դիտումներ

12:36, 19 մարտի

Երբ տաղանդը համադրվում է անդադար աշխատասիրության հետ, արդյունքը լինում է ստեղծագործական այնպիսի բուռն ուղի, որն անցնում է երգչուհի Անետ Աղաբեկյանը: Երգի պետական թատրոնի սանից մինչև արտասահմանյան  հեղինակավոր բեմեր՝ Անետն այսօր հայկական շոու-բիզնեսի ամենապահանջված արտիստներից է:

Անետ Աղաբեկյանի ստեղծագործական հիմքերը դրվել են «Արթուր Գրիգորյանի անունը կրող Հայաստանի Երգի պետական թատրոնում՝ ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե Հովհաննիսյանի վոկալ-դասարանում։  Հանրությանը նա հայտնի դարձավ «Հայաստանի ձայնը», «Հայ Սուպերսթար» և «Ամենակարող երգիչ» նախագծերից:

c47303b0-2ab6-4e6f-8745-b06092fd459e.jpeg (71 KB)

«Նախագծերն ինձ համար մեծ դպրոց էին։ «Ամենակարող երգիչ» նախագծի մասին ես միշտ ջերմությամբ եմ հիշում. ամեն շաբաթ նոր ժանր էինք ներկայացնում. դա ինձ սովորեցրեց լինել ճկուն և չվախենալ փորձարկումներից։ Այդ ելույթները մինչ օրս իմ ամենասիրելի հիշողություններից են։ Այն լուրջ դպրոց էր, որն ինձ հասցրեց մինչև եզրափակիչ և կերտեց այն արտիստին, որն այսօր կա բեմում»։

2021 թվականից երգչուհու գործունեությունը թևակոխեց որակական նոր փուլ: Նախ տեղի ունեցավ Անետի առաջին մենահամերգը «Յանս» մյուզիք հոլում՝ 250 հանդիսատեսի համար։ 2022-ին նրան հաջողություն բերեց «Գիշերով հիշելով» երգը, որը երկար ժամանակ չէր զիջում բոլոր թոփ տասնյակները՝ յութուբյան հարթակում գրանցելով 24 միլիոն դիտում։ Ժամանակը երկար սպասեցնել չտվեց և «Ժամանակ» երգով Անետը կրկին գրավեց երաժշտական բոլոր թոփ տասնյակների առաջին հորիզոնականները՝ յութուբում գրանցելով 20 մլն դիտում։

Իսկ նպատակասլաց ու արտիստիկ այս երգչուհու 2023 թվականին Սուպեր Սաքոյի հետ թողարկած «Սիրտդ սրտիս» զուգերգը դարձավ իրական ֆենոմեն՝ Յութուբում գրանցելով ավելի քան 15 միլիոն դիտում: Այն Անետի համար բացեց նոր դռներ՝ Ֆրանսիայից մինչև ԱՄՆ-ի հեղինակավոր «Դոլբի» կինոթատրոն:

af27efcd-3251-4cc1-80ee-a5cd13d759c8.jpeg (123 KB)

««Սիրտդ սրտիս» երգի հաջողությունը ինձ համար մեծ պատասխանատվություն էր և իսկական նվեր։ Երբ 30 հազար հանդիսատեսի առջև, սկզբում Երևանում, հետո արդեն «Dolby Theatre»-ում երգում ես այդ երգը և զգում  հանդիսատեսի էներգիան։ Իսկ երբ տեսնում ես, թե ինչպես է հանդիսատեսը սիրում ու երգում քո երգը, հասկանում ես, որ անքուն գիշերներն ու աշխատանքը զուր չեն անցել։ Այդ սերն ինձ թևեր տվեց շարունակելու մենահամերգներս արդեն Եվրոպայում»,-հուզմունքով մտաբերում է  երգչուհին:

2024 թվականին Անետ Աղաբեկյանի եվրոպական համերգային շրջագայությունները շարունակվեցին Սուպեր Սաքոյի հետ Բելգիայում, Ֆրանսիայի Լիոն քաղաքներում,  որտեղ փայլուն ելույթների արդյունքում 600-ից ավելի հանդիսական երկար ժամանակ բաց չէր թողնում հայ արտիստներին։ Այդ թվականին Անետի համերգային հաջորդ կանգառը Ֆրանսիայի Բորդո Քաղաքն էր, որտեղ Անետը երգիչ Սպիտակցի Հայկոյի հետ համատեղ ունեցավ մենահամերգ 300 և ավելի հանդիսականի առջև։ 

«Երգել 30. 000 հանդիսատեսի առաջ կամ ելույթ ունենալ «Dolby Theatre»-ի բեմում՝ անբացատրելի զգացողություն է։ Յուրաքանչյուր քաղաք՝ լինի Լիոնը, Բորդոն, թե Թբիլիսին, ինձ տվել է նոր էներգիա։ Հատկապես ջերմ էր համագործակցությունը Սպիտակցի Հայկոյի և Սուպեր Սաքոյի հետ՝ նրանք մեծ պրոֆեսիոնալներ են»,-շեշտում է Անետ Աղաբեկյանը։

Անետի համար 2025 թվականը դարձավ ռեկորդային տարի. մեկ տարվա ընթացքում նա թողարկեց 10 հիթային տեսահոլովակ, ինչը հայկական շոու բիզնեսում ֆենոմենալ ցուցանիշ է: Անետի համար սա ոչ թե քանակի, այլ ստեղծագործական ինքնաարտահայտման միջոց էր:

9d6d6378-9cd7-4ab2-b10a-14921a96178f.jpeg (81 KB)

«2025-ը ինձ համար ստեղծագործական իսկական մարաթոն էր: 10 տեսահոլովակ մեկ տարում թողարկելը մեծ մարտահրավեր էր, բայց ես սիրում եմ բարձր նշաձողեր սահմանել։ Երբ սիրում ես քո գործը, ժամանակը դառնում է անսահմանափակ, և ուզում ես հանդիսատեսին մատուցել ամեն ինչ՝ ամեն օր նոր գույներով։ Ուրախ եմ, որ այդ ընթացքում կարողացա համագործակցել այնպիսի տաղանդավոր մարդկանց հետ, ինչպիսիք են Կարեն-Սևակ բենդը»,-ուրախությամբ նշում է Անետը:

2026-ը Անետի համար մեկնարկել է բուռն աշխատանքային. արդեն իսկ թողարկել է երկու նոր տեսահոլովակ, որից մեկը՝ երգիչ Էռնեստ Հովհաննիսյանի հետ «Չեմ ուզում» երգի հիման վրա զուգերգն է:

«Էռնեստը ոչ միայն տաղանդավոր արտիստ է, այլ նաև իմ շատ լավ ընկերը։ Մինչ պրեմիերան արդեն զգում էինք, որ մեր զուգերգը սիրված ու սպասված է լինելու, բայց այն արձագանքը, որ ստացանք, մեր բոլոր սպասումները գերազանցեց։ Տեսնելով, թե ինչպես է լսարանն արձագանքում մեր նոր աշխատանքին՝ ավելի եմ ոգևորվում»,- ուրախությամբ արձանագրում է երգչուհին ու անդրադառնալով առաջիկա ծրագրերին և անելիքներին վստահեցնում է, որ թեպետ դրանք շատ են, բայց իրականություն կդառնան այս տարվա ընթացքում․ «2026-ի համար դեռ շատ անակնկալներ ունեմ, բայց դեռ փակագծերը չեմ բացի. թող դա լինի անակնկալ իմ երկրպագուների համար։ Իսկ ԱՄՆ-ում սպասվող մենահամերգներիս մասին կտեղեկացնեմ շատ շուտով»:

Պատրաստեց Դավիթ Վարդանյանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search