Հարավային Կարոլինայից մի զույգ՝ 26-ամյա Գրեյսեն Գրիգանը և նրա 60-ամյա ամուսինը՝ Քևին Գրիգանը, հայտնվել են բուռն քննարկման կենտրոնում՝ իրենց հարաբերությունների «անվիճելի կանոններով» կիսվելուց հետո։ Նրանց տեսանյութը արագ տարածվել է համացանցում, բայց աջակցություն ներշնչելու փոխարեն՝ այն քննադատության և հակասությունների առիթ է դարձել։
Զույգը ապրում է Գրինվիլում և հրապարակում է իրենց ընտանեկան կյանքի մասին նյութեր։ Տեսանյութում նրանք նշել են. «Ես 26 տարեկան եմ, նա՝ 60, և սրանք մեր անվիճելի կանոններն են տարիքային մեծ տարբերությամբ ժամադրությունների համար»։
Նրանց առաջին կանոնը ամեն օր միասին աղոթելն է։ Նրանք ասում են, որ դա օգնում է պահպանել հուզական կապը և երախտագիտությունը միմյանց նկատմամբ։
Նրանք բացատրում են. «Մենք ամեն գիշեր միասին աղոթում ենք։ Դա վերջին բանն է, որ անում ենք քնելուց առաջ։ Անկախ կրոնից, կարևոր է միտումնավոր երախտագիտություն հայտնելը և այդ պահին միասին լինելը»։
Երկրորդ կանոնն ավելի մեծ հակասություններ է առաջացրեկ. նրանք ալկոհոլ չեն խմում միմյանցից առանձին։ Քևին Գրեգանը նշել է. «Ալկոհոլը խոցելիություն է, և ես չեմ ուզում այդ վիճակում լինել առանց իմ զուգընկերոջ»։
Նա նաև հավելել է, որ սա նրանց անձնական, գիտակցված որոշումն էր. «Դա վերահսկողություն չէ: Մենք սա միմյանց չենք պարտադրել: Մենք պարզապես ընտրել ենք այսպես ապրել»։
Երրորդ կանոնն էր՝ «ծառայեք միմյանց նույնիսկ կոնֆլիկտների ժամանակ»: Քևինի խոսքով՝ էությունը հարգանքը պահպանելն է նույնիսկ վեճերի ժամանակ. «Կոնֆլիկտ կարող է տեղի ունենալ, բայց այն չպետք է խանգարի բարությանը և հոգատարությանը»։
Նա նաև նշել է. «Եթե գլխի մերսում եք ստանում, նույնիսկ երբ ինչ-որ մեկը զայրացած է ձեզ վրա, դուք հասկանում եք, որ դեռ սիրված եք»։
Չորրորդ կանոնն է «միավորների քարտ» չպահել: Գրեյսենն ասում է. «Հայրս ասում էր, որ զույգերը չպետք է հավասարապես բաժանեն պարտականությունները: Բոլորը պետք է 100% նվիրվեն»։
Քևինը համաձայնել է. «Ամենավատ բանը այն բաների ցանկը պահելն է, որոնք ձեզ դուր չեն գալիս: Դա փչացնում է հարաբերությունները: Դուք պետք է թողնեք դա»։
Այնուամենայնիվ, առցանց արձագանքները խառն էին։ Շատ օգտատերեր նրանց կանոնները համարում են չափազանց խիստ և վերահսկող, մասնավորապես ալկոհոլի արգելքը։ Մեկ մեկնաբան գրել է. «Սա հնչում է որպես ինքնատիրապետման պակաս և զուգընկերոջը վերահսկելու փորձ»։
Մյուսները նշել են, որ նման կանոնները թվում են «անբնական և պարտադրված», այլ ոչ թե հարաբերությունների օրգանական մաս։
Միևնույն ժամանակ, հարաբերությունների փորձագետ Բեք Թոմփսոնը նշել է, որ կանոններն ինքնին խնդիր չեն։ Նա ասել է. «Միասին աղոթելը, կոնֆլիկտներում բարի լինելը և վիրավորանքները չհաշվելը այն բաներն են, որոնք ես հաճախ խորհուրդ եմ տալիս հաճախորդներին»։
Այնուամենայնիվ, նա հավելել է, որ խնդիրը կարող է կայանալ ձևակերպման մեջ. «Երբ դրանք անվանում են «անխախտ կանոններ», դա սկսում է հնչել որպես պայմանագիր, այլ ոչ թե հարաբերություն»։
Մասնագետը հավելել է, որ ալկոհոլի կանոնը հատկապես վիճահարույց է. «Եթե զույգը նախապես հրապարակայնորեն արդարանում է, դա կարող է վկայել ներքին անապահովության մասին»։
Զույգը հանգիստ է արձագանքում քննադատությանը՝ նշելով, որ իրենց կենսակերպը բոլորի համար հարմար չէ։ Գրեյսենն ասել է. «Մարդիկ լսում են «կանոններ» բառը և մտածում են վերահսկողության մասին։ Մենք մտածում ենք պարզության և հետևողականության մասին։ Դա մեզ համար աշխատում է, և դա բավարար է»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:07, 28 նոյեմբերի
Հովհ. Չեքիջյանի անվան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը ելույթ կունենա Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում19:27, 28 նոյեմբերի
«Հայաստանում սիրում են մեծ շուքով հայտնվել: Մեզ խորթ է զուսպ լինելը»․ Աննա Սաթյանը՝ օծանելիքի, հայկական բույրերի և սեփական հաճույքի համար բույր ընտրելու մշակույթի մասին18:30, 28 նոյեմբերի
Բրունեյի սուլթանը՝ 600 միլիոն դոլար արժողությամբ Boeing-ի ղեկին․ 80-ամյա միլիարդատերը հնարավոր է՝ անձամբ է վայրէջք կատարել Մոսկվայում՝ ձնաբքի պայմաններում17:33, 28 նոյեմբերի
«Սեռական հարաբերություններ ունեցեք միմյանց հետ». Ռոբ Լոուն պատմել է, թե ինչպես է «Օսկար»-ի արժանացած ֆիլմի ռեժիսորը դերասաններին դրդել սիրավեպեր սկսել նկարահանման հրապարակում16:28, 28 նոյեմբերի
«Մի քանի բաժակից հետո՝ աշխարհը նվաճելու մասին». MIT-ի պրոֆեսորը բացահայտել է Claude-ի ստեղծող ընկերության աշխատակիցների գաղտնի զրույցների բովանդակությունը15:14, 28 նոյեմբերի
Մոնիկա Բելուչին 50 տարեկանում մարտահրավեր է նետել Հոլիվուդին․ «Բոնդի ամենատարեց աղջիկը» պատմել է մերկ տեսարանների և Մել Գիբսոնի հետ աշխատանքի մասին14:22, 28 նոյեմբերի
«Ցանկանում էի միլիոնավոր մարդկանց հայր դառնալ». Dolce & Gabbana-ի մոդելը հայտնվել է սկանդալի կենտրոնում՝ սերմնաբջիջների դոնորության պատճառով13:07, 28 նոյեմբերի
Եվրոպայի տեսարաններով լի լոգանք, շամպայն և 105 հազար դոլար արժողությամբ անձնական վագոն․ Քեթի Փերին և Ջասթին Թրյուդոն շքեղ ռոմանտիկ ուղևորություն են կազմակերպել «Արևելյան էքսպրեսով»12:12, 28 նոյեմբերի
Նիկոլ Շերզինգերը խզել է նշանադրությունը՝ յոթ տարվա հարաբերություններից հետո․ ո՞վ է եղել բաժանման նախաձեռնողը11:20, 28 նոյեմբերի
«Ի՞նչ է ձեզ հետ կատարվում». Դոնալդ Թրամփ կրտսերը քննադատել է Netflix-ին՝ Գոհաբանության օրվա կապակցությամբ կանանց մասնակցությամբ համբույրի տեսարան հրապարակելու համար10:30, 28 նոյեմբերի
Սիմոն Աբգարյանը կգլխավորի Փարիզի լեգենդար թատրոններից մեկը՝ Théâtre du Soleil-ը09:00, 28 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ