Հուլիսի 13-ին հանդիսավորությամբ բացվեց Երևանի «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը՝ մեկնարկ տալով կինոյի ամենասպասված մշակութային իրադարձություններից մեկին։ Մինչև հուլիսի 19-ը փառատոնը կներկայացնի մրցութային և արտամրցութային ծրագրեր աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև հեղինակավոր միջազգային կինոփառատոններում ներկայացված ֆիլմեր՝ միավորելով կինոյի ճանաչված հեղինակներին, ոլորտի մասնագետներին և կինոսերներին մեկ հարթակում։
Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին պետական և մշակութային ոլորտի ներկայացուցիչներ, միջազգային հյուրեր, կինոգործիչներ և արվեստասերներ։
Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանն իր ելույթում ընդգծեց, որ «Ոսկե ծիրանը» վաղուց արդեն դարձել է ոչ միայն Հայաստանի, այլև Երևանի կարևոր մշակութային այցեքարտերից մեկը։
«Շատ ուրախ եմ այսօր բոլորիդ տեսնել այստեղ՝ մարդկանց, ովքեր սիրում են կինոն և ապրում են կինոյով։ Երևանի քաղաքապետարանն արդեն հինգերորդ տարին է, ինչ հանդիսանում է փառատոնի գլխավոր հովանավորը։ Տարեցտարի «Ոսկե ծիրանը» գրանցում է նոր ձեռքբերումներ։
Այսօր արդեն կարող ենք արձանագրել, որ ավելի քան 5000 կինոփառատոնների շարքում «Ոսկե ծիրանը» աշխարհի լավագույն 50 փառատոններից մեկն է, և սա իսկապես կարևոր նվաճում է»,- նշեց նա։
Փառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը հիշեցրեց փառատոնի ստեղծման պատմությունը՝ նշելով, որ դեռ 2004 թվականին այն հիմնադրելու գաղափարը ծնվել էր իր երկու ընկերների հետ։ Նրա խոսքով՝ Հայաստանի համար կենսական նշանակություն ունի նման միջազգային կինոփառատոնի գոյությունը, որը տարիների ընթացքում դարձել է հայկական կինոյի և մշակույթի կարևոր հարթակ։
Բացման արարողության ընթացքում Հարություն Խաչատրյանը «Վարպետ» մրցանակը հանձնեց այս տարվա Միջազգային ժյուրիի նախագահ, անվանի ավստրիացի ռեժիսոր Ջեսիկա Հաուզներին։ Այնուհետև փառատոնի երեք հիմնադիրները հանդիսավորությամբ հայտարարեցին Երևանի «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնի բացումը։
Երեկոյի կարևոր իրադարձություններից էր նաև «Փարաջանովյան թալեր» մրցանակի հանձնումը ֆրանսիացի անվանի օպերատոր Բրունո Դելբոնելին՝ համաշխարհային կինոարվեստում ունեցած նշանակալի ավանդի համար։
Բացման արարողության երաժշտական հատվածում աշխարհահռչակ շեփորահար, դաշնակահար և կոմպոզիտոր Իբրահիմ Մաալուֆը ներկայացրեց յուրահատուկ երաժշտական կատարում՝ նվիրված «Նամուս» ֆիլմի 100-ամյակին՝ հանդիսատեսին մատուցելով հատուկ իմպրովիզացիա։
Երեկոյի ընթացքում փառատոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կարեն Ավետիսյանը խոսեց այս տարվա «Be a Poem» գաղափարի մասին՝ նշելով, որ այն ոչ միայն փառատոնի գլխավոր ուղերձն է, այլև անմիջականորեն առնչվում է բացման ֆիլմի գաղափարախոսությանը։ Այս տարվա գլխավոր պաստառը ևս նվիրված է պոեզիային՝ որպես աշխարհը զգալու, ընկալելու և վերաիմաստավորելու յուրահատուկ ձևի՝ հանդիսատեսին հրավիրելով ոչ միայն դիտելու արվեստը, այլև ապրելու դրա ներսում։
«Պոեզիան պարզապես հանգ ու ռիթմ չէ։ Այն մարդկային փորձառության, զգացմունքների և մտքի արտահայտման լեզու է, որը հնարավորություն է տալիս տեսնել աշխարհը նոր տեսանկյունից։ Այս տարվա պաստառով կինոփառատոնը հանդիսատեսին հրավիրում է ոչ միայն դիտելու արվեստը, այլև ապրել դրա ներսում, լինել զգայուն, հետաքրքրասեր և բաց՝ աշխարհի հանդեպ, դառնալ կինոյի պոետիկ տարածության մի մասը», - նշեց Կարեն Ավետիսյանը:
Փառատոնը բացվեց Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիրը» ֆիլմով։ Ռեժիսորն ընդգծեց, որ հայրենիքում՝ «Ոսկե ծիրանում», ֆիլմի համաշխարհային պրեմիերան ներկայացնելն իր համար առանձնահատուկ նշանակություն ունի։
«Մի բան է բացել Լոկառնոյի կինոփառատոնը, բոլորովին այլ բան է բացել իմ սիրելի հայրենիքի «Ոսկե ծիրանը»։ Այս ֆիլմը սիրո նամակ է իմ հայրենիքին, մեր կինոյին, մեր վերքերին, մեր կորցրած հողերին։ Այդ սիրո նամակը փորձեցի վերածել ֆիլմի»,- նշեց Թամարա Ստեփանյանը։
Բացմանը ներկա էր նաև այս տարվա հատուկ հյուրը՝ հայազգի հայտնի դերասան Սիմոն Աբգարյանը, ով «Ոսկե ծիրան»-ի շրջանակում հուլիսի 16-ին կինոսերներին կներկայացնի «Դը Գոլի մարտը» ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել Կաննի կինոփառատոնում:
«Դը Գոլի մասին ֆիլմն ազատության, հպարտության, պայքարի, մարդկության, հերոսության, հայրենիքի հանդեպ սիրո մասին է: Նա պայքարում էր իր երկրի համար, իսկ մենք՝ հայերս, դժբախտաբար շատ լավ գիտենք, թե դա ինչ է: Իմ հայ լինելն իմ դերասան լինելու, իմ մասնագիտության հիմքում է: Ես շատ լավ գիտեմ նաև Լիբանանի, Ֆրանսիայի մշակույթը, սփյուռքը: Շատ լավ ճանաչում եմ»,-նշեց դերասանը։
Փառատոնը բացվեց Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիրը» ֆիլմով:
Երևանի «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը կշարունակվի մինչև հուլիսի 19-ը՝ ներկայացնելով խաղարկային, վավերագրական և կարճամետրաժ ֆիլմերի հարուստ ծրագիր, հանդիպումներ համաշխարհային կինոգործիչների հետ, վարպետության դասեր և մասնագիտական քննարկումներ՝ ևս մեկ անգամ հաստատելով իր կարևոր տեղը միջազգային կինոփառատոնային քարտեզում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 17 նոյեմբերի
Դևիդ Բեքհեմը 41 միլիոն դոլար է պահանջում «հեղինակությանը հասցված հարվածի» համար. լեգենդար ֆուտբոլիստը պատերազմ է հայտարարել իր օծանելիքը վաճառող ընկերությանը22:22, 17 նոյեմբերի
Պաբլո Էսկոբար՝ նարկոկարտելների աշխարհի միլիարդատերը. ինչպես էր Կոլումբիայի կոկաինային արքան յոթ տարի անընդմեջ հայտնվում Forbes-ի վարկանիշային աղյուսակում21:19, 17 նոյեմբերի
Ժամանակն է, որ Nike-ը բաժանվի Քիմ Քարդաշյանից. Bloomberg-ը մարզական հսկային կոչ է արել խզել Skims-ի հետ գործընկերությունը20:30, 17 նոյեմբերի
Դուբայի լողափերի ուղեցույց․ լուսաբացի քայթսերֆինգից ու Burj Al Arab-ի մայրամուտից մինչև կատարյալ օր մասնավոր կղզում19:26, 17 նոյեմբերի
Պիստակի պաղպաղակից մինչև թանկարժեք մետաքս. 6 բույր, որոնք անմոռանալի կդարձնեն այս ձմեռը17:29, 17 նոյեմբերի
18-րդ անգամ «ՌեԱ» փառատոնն իրականություն դարձավ. հայտնի են մրցանակակիրները16:37, 17 նոյեմբերի
Սթրիփ ակումբներ, Էպշտեյնի կղզին և ընտանեկան սկանդալներ. Սթիվեն Հոքինգի մութ կողմը16:05, 17 նոյեմբերի
Թագուհուն վայել ադամանդ. Միլիարդատեր Մայքլ Ռուբինը իր հարսնացուին նվիրել է աշխարհի ամենահազվագյուտ մատանիներից մեկը15:33, 17 նոյեմբերի
Ավտոբուս՝ մինի զգեստներով աղջիկներով և տասնյակ աստղեր. Լեոնարդո Դի Կապրիոն իր 52-ամյակին շքեղ երեկույթ է կազմակերպել15:16, 17 նոյեմբերի
Նոր «Հարրի Փոթեր»–ը ցույց է տվել Հոգվարթսում տեղի ունեցող խնջույքը14:29, 17 նոյեմբերի
Gucci-ն 30%-ով իջեցրել է պայուսակների գները, Louis Vuitton-ը չի պատրաստվում նահանջել. Ինչու են շքեղ ապրանքանիշերը վախենում ավելի մատչելի դառնալուց14:14, 17 նոյեմբերի
Վեց տարի առանց սիրելիի. Ջոն Տրավոլտան խոստովանել է՝ արդյոք պատրաստ է կրկին երջանկություն գտնել