«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի համատեղ արտադրության, ֆինանսավորման և կրթական GAIFF Pro Industry հարթակը հուլիսի 16-ին Aratashen Winery-ումամփոփվեց մրցանակաբաշխությամբ, որի ընթացքում պարգևատրվեցին Արևմտյան Ասիայի լավագույն կինոնախագծերը։
2025 թվականին սկսված զարգացման ընթացքը GAIFF Pro -ն շարունակեց նաև 2026 թվականին՝ էապես ընդլայնելով ծրագրի ծավալն ու ձևաչափերը։ Այս տարի հարթակն անցկացվեց չորս ուղղություններով՝ համատեղ արտադրության շուկան (Co-production Market)՝ DOCA Georgia-ի համագործակցությամբ, դերասանական վարպետության բացառիկ դասընթացները (Exclusive Casting Masterclasses)՝ Filmmakers Europe-ի համագործակցությամբ, AI Filmmaking Workshop-ը՝ Lumiverse-ի համագործակցությամբ և Magnific-ի գործընկերությամբ, ինչպես նաև DoPing Cinematography Workshops-ը՝ Հայաստանի կինոօպերատորների գիլդիայի գործընկերությամբ։
Այս տարի GAIFF Pro-ն իր գործունեությունն ընդլայնեց՝ ավանդական ռեժիսոր-սցենարիստ-պրոդյուսեր համագործակցություններից բացի ստեղծելով նաև առանձին ծրագրեր դերասանների, կինոօպերատորների և արհեստական բանականությամբ աշխատող կինոգործիչների համար։
Համատեղ արտադրության շուկայում ներկայացվեցին 17 լիամետրաժ նախագծեր՝ զարգացման փուլում գտնվող 12 և հետարտադրության փուլում գտնվող 5 ֆիլմ։ Նախագծերը ներկայացնում էին ավելի քան 14 երկիր, այդ թվում՝ Հայաստանը, Իրանը, Վրաստանը, Եգիպտոսը, Իրաքը, Եմենը, Թուրքիան, Կատարը և Սաուդյան Արաբիան՝ համատեղ արտադրության գործընկերներով Ֆրանսիայից, Բելգիայից, Կանադայից, Միացյալ Թագավորությունից և ԱՄՆ-ից։
Լիամետրաժ ֆիլմերի շուկայի միջազգային ժյուրիի կազմում էին Nordisk Film & TV Fond-ի վավերագրական ծրագրերի խորհրդատու Օվե Ռիշոյ Յենսենը, DOK Leipzig-ի DOK Industry հարթակի ղեկավար Նադյա Թենշտեդտը և Վենետիկի կինոփառատոնի Orizzonti մրցույթի կրկնակի դափնեկիր, մոնղոլ կինոռեժիսոր Լխագվադուլամ Պուրև-Օչիրը։
Լիամետրաժ նախագծերի գլխավոր՝ 1,5 միլիոն դրամի Գրան պրիին արժանացավ «AMANA (TRUST)» նախագիծը (Իրաք, Եգիպտոս, Միացյալ Թագավորություն, Եմեն, ռեժիսոր՝ Մայթեմ Ռիդհա, պրոդյուսերներ՝ Մայթեմ Ռիդհա և Մոստաֆա Նագի)։ Ժյուրին նշեց, որ նախագիծը լիովին արտահայտում է փառատոնի սահմաններ հաղթահարելու գաղափարը՝ թե՛ իր կինեմատոգրաֆիական լեզվով, թե՛ արտադրական աշխարհագրությամբ։ Ֆիլմը կլիմայական ճգնաժամի հրատապ թեման համադրում է զգայուն և ուժեղ տեսողական մոտեցման հետ՝ պատմելով մեր ընդհանուր մոլորակի նկատմամբ պատասխանատվության մասին։
1 միլիոն դրամի Ժյուրիի հատուկ մրցանակը շնորհվեց «NEGIN DEAD END» նախագծին (Իրան, ԱՄՆ, ռեժիսոր՝ Մեհրնուշ Ալիա, պրոդյուսեր՝ Մոհամմադ Աղեբաթի)։ Ժյուրին բարձր գնահատեց տեղահանության, հիշողության և «տան» գաղափարի վերաիմաստավորման թեմաներին նվիրված այս անձնական պատմությունը, որը միաժամանակ անդրադառնում է մարդկանց կյանքը ձևավորող ավելի լայն քաղաքական և հասարակական իրողություններին։
Հետարտադրության փուլում հատուկ հիշատակման արժանացավ «CONCRETE GRASSLAND» նախագիծը (Վրաստան, Ֆրանսիա, ռեժիսոր՝ Շորենա Թևզաձե, պրոդյուսերներ՝ Էլենե Մարգվելաշվիլի և Ադրիանա Ֆեռարեզե), իսկ զարգացման փուլում՝ «TOMATO» նախագիծը (Վրաստան, ռեժիսոր և պրոդյուսեր՝ Գիորգի Պարկոսաձե)։ Երկու նախագծերն էլ, ինչպես նաև մյուս հատուկ հիշատակում ստացած աշխատանքները, կստանան GAIFF Pro-ի անհատական մենթորական աջակցությունը։
Վավերագրական նախագծերի ժյուրիի կազմում էին Cinephage-ի գլխավոր տնօրեն և պրոդյուսեր Վիկտոր Էդեն, մրցանակակիր վավերագրող Սալոմե Ջաշին և իրանահայ կինոռեժիսոր Անահիտ Աբադը։
Լավագույն հայկական վավերագրական նախագծի համար նախատեսված GAIFF Pro-ի 4500 եվրոյի մրցանակին արժանացավ «LIFE ON MARS» ֆիլմը (Հայաստան, ռեժիսոր՝ Մերի Աղախանյան, պրոդյուսեր՝ Կարինե Սիմոնյան)։ Ժյուրին ընդգծեց, որ նախագիծը համարձակ և տեսողականորեն հավակնոտ աշխատանք է, որը Հայաստանի բնապահպանական հրատապ խնդիրներին անդրադառնում է բանաստեղծական պատկերների և այլաբանական լեզվի միջոցով։
Լավագույն վրացական վավերագրական նախագծի համար նախատեսված 4500 եվրոյի մրցանակը ստացավ «SEAWOMEN» ֆիլմը (Վրաստան, ռեժիսոր՝ Սոփո Չխեիձե, պրոդյուսեր՝ Իննա Մարգվելաշվիլի)։ Ժյուրին նշեց, որ նախագիծն ունի բազմաշերտ վավերագրական ֆիլմ դառնալու մեծ ներուժ և կարևոր հնարավորություն է ստեղծում բարձրաձայնելու այն կանանց պատմությունները, որոնք հաճախ մնում են հասարակության ուշադրությունից դուրս։
GAIFF Pro Industry-ի շրջանակում անցկացված Short Cuts Nest կարճամետրաժ ֆիլմերի շուկայի չորրորդ թողարկմանը ներկայացվեցին հայկական և սփյուռքահայ հեղինակների վեց նախագծեր, որոնք մրցեցին «Kinoket»-ի տեխնիկական սարքավորումների՝ 5 միլիոն դրամ արժողությամբ տեխնիկական մրցանակի համար։ Ժյուրին, որի կազմում էին ռեժիսոր և պրոդյուսեր Իննա Սահակյանը և պրոդյուսեր Օլիվիե Բեռլեմոնը, լավագույն կարճամետրաժ նախագծի մրցանակը շնորհեց «HIP-HOP FOR LIFE!» ֆիլմին (Հայաստան, ռեժիսոր՝ Մենուա Հովհաննիսյան, պրոդյուսեր՝ Բաղդասար Աճեմյան)՝ ընդգծելով, որ այն երիտասարդական յուրահատուկ էներգիայով, երաժշտությամբ և անկեղծ հույզերով անդրադառնում է կախվածությունների թեմային։
Ժյուրիի հատուկ հիշատակումն ու մենթորական մրցանակը ստացավ «WASTELAND» նախագիծը (Հայաստան, ռեժիսոր՝ Արթուր Նազարեթյան, պրոդյուսեր՝ Դիանա Ավետիսյան)։ Ժյուրին բարձր գնահատեց նախագծի խոր կինեմատոգրաֆիական տեսլականն ու սիրո և կորստի թեմաների շուրջ կառուցված ինքնատիպ դիստոպիական աշխարհը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:50, 8 հոկտեմբերի

15:40, 8 հոկտեմբերի
Մայքլ Դուգլասը բացահայտել է իր բուռն անձնական կյանքի գաղտնիքները. սիրային կապեր գործընկերների հետ, դավաճանություններ և սեփական «տիկին Ռոբինսոն»15:16, 8 հոկտեմբերի
Գեղեցկության թագուհին 22 տարեկանում մահացել է կայծակի հարվածից14:34, 8 հոկտեմբերի
Բեն Աֆլեքը անսպասելիորեն պաշտպանել է Ջենիֆեր Լոպեսին և բացահայտել դստեր կողմից իրեն տրված զվարճալի մականունը14:19, 8 հոկտեմբերի
Մելանյա Թրամփն ընդդեմ Թոմ Քրուզի. Առաջին տիկնոջ խորհրդականը ծաղրել է աստղի ֆիլմի ձախողումը՝ համեմատելով այն «Մելանիա» ֆիլմի հաջողության հետ13:22, 8 հոկտեմբերի
Ինչպես Սիլվեստր Ստալոնեն և Ռիչարդ Գիրը քիչ էր մնում կռվեին արքայադուստր Դիանայի պատճառով12:32, 8 հոկտեմբերի
ՀԴԲ տնօրեն Քեշ Պատելի հարսնացուն հայտնվել է սկանդալի կենտրոնում՝ լրտեսության մեղադրանքներից մինչև իր հայկական արմատներ12:14, 8 հոկտեմբերի
Պարզվել է, որ Սիդնի Սուինիի Մերիլին Մոնրոյի ազգականն է11:43, 8 հոկտեմբերի
Մայքլ Դուգլասի թրաշի պատճառով Շերոն Սթոունի մոտ ցան է առաջացել. ցնցող մանրամասներ «Հիմնական բնազդ» ֆիլմի նկարահանումներից11:18, 8 հոկտեմբերի
Ջորջ Քլունին որոշել է դառնալ ռեստորանատեր. դերասանը իտալական ռեստորան է բացում Ֆրանսիայում10:55, 8 հոկտեմբերի
Զենդայան քննադատության է ենթարկվել «վատ վարվելակերպի» համար՝ Louis Vuitton-ի ցուցադրության ժամանակ Բրիջիթ Մակրոնի հետ հանդիպելուց հետո10:34, 8 հոկտեմբերի
Նա վախենում էր մահանալ, իսկ կինը հրաժարվում էր գրկել նրան. Ջո Մանգանիելոն բացահայտել է իր և Սոֆիա Վերգարայի ամուսնության դրաման