Ամալ Քլունին քիչ ազատ ժամանակ ունի։ Այնուամենայնիվ, Ջորջ Քլունիի կինը կարողացել է ստեղծել շատ պարզ, բայց արդյունավետ դիետա և մարզումների ռեժիմ։
Ըստ ներքին աղբյուրների, Ամալն իր առավոտը սկսում է միյեկգուկի՝ քնջութի յուղով և սխտորով ավանդական կորեական ծովախեցգետնի ապուրի մի ամանով, գրում է Daily Mail-ը։
Ճաշեր անձնական խոհարարից և երեկոյան պիցցա

Ամալը ճաշի համար նախընտրում է սպիտակուց։ Անձնական խոհարարը օգնում է զույգին պատրաստել կերակուրներ։ Vogue-ի խմբագիր Նաթան Հելլերը, որը մի անգամ այցելել էր զույգին, նրանց ընթրիքի սեղանը նկարագրել է այսպես.
«Քլունին ինձ տարավ խոհանոց, որտեղ խոհարարն արդեն սեղան էր գցել՝ աղցան, սպագետի հնդկահավի մսագնդիկներով և հավի կրծքամիս կիտրոնի սոուսով»։
Միևնույն ժամանակ, Ամալը չի զրկում իրեն փոքր հաճույքներից. շաբաթը մեկ անգամ ընտանիքը կազմակերպում է «պիցցայի երեկո», որտեղ նրա սիրելի ընտրությունը մնում է դասական Մարգարիտան՝ թարմ ռուկոլայի հետ միասին։
Ջորջ Քլունին նախկինում խոսել էր իրենց խոհարար Վիվիանա Ֆրիցիի կողմից կազմակերպված ընտանեկան ճաշերի մասին, ով նրանց հետ աշխատում է 2013 թվականից.
«Վիվին գրեթե ամեն երեկո եփում է, քանի որ երկվորյակների առկայությունը դժվարացրել է ռեստորաններ գնալը: Նա կարող է անել ամեն ինչ, նույնիսկ տնական նյոկի՝ պեստոյով, որը ստիպում է քեզ լաց լինել հաճույքից: Անկեղծ ասած, ես և Ամալը այնքան սարսափելի խոհարարներ ենք, որ մեզ եփել սովորեցնելը նման է կետին թռչել սովորեցնելուն»:
Թենիս, քայլք և պիլատես
Ֆիզիկական լավ վիճակում մնալու համար Ամալը պարբերաբար թենիս է խաղում և հեշտությամբ հաղթում է իր հայտնի ամուսնուն:
«Ամալը հիանալի մարզիկ է: Ես երիտասարդության տարիներին հաղթել եմ թենիսի մրցաշարեր և դեռ լավ խաղացող եմ: Բայց Ամալը պարզապես սպանում է ինձ», - ժպիտով խոստովանել է 65-ամյա Ջորջ Քլունին:
Թենիսից բացի, փաստաբանի ամենօրյա ռեժիմը ներառում է մեկժամյա զբոսանքներ, 20 րոպեանոց ուժային մարզումներ ծանրաձողերով և պիլատես:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
17:33, 28 նոյեմբերի
«Սեռական հարաբերություններ ունեցեք միմյանց հետ». Ռոբ Լոուն պատմել է, թե ինչպես է «Օսկար»-ի արժանացած ֆիլմի ռեժիսորը դերասաններին դրդել սիրավեպեր սկսել նկարահանման հրապարակում16:28, 28 նոյեմբերի
«Մի քանի բաժակից հետո՝ աշխարհը նվաճելու մասին». MIT-ի պրոֆեսորը բացահայտել է Claude-ի ստեղծող ընկերության աշխատակիցների գաղտնի զրույցների բովանդակությունը15:14, 28 նոյեմբերի
Մոնիկա Բելուչին 50 տարեկանում մարտահրավեր է նետել Հոլիվուդին․ «Բոնդի ամենատարեց աղջիկը» պատմել է մերկ տեսարանների և Մել Գիբսոնի հետ աշխատանքի մասին14:22, 28 նոյեմբերի
«Ցանկանում էի միլիոնավոր մարդկանց հայր դառնալ». Dolce & Gabbana-ի մոդելը հայտնվել է սկանդալի կենտրոնում՝ սերմնաբջիջների դոնորության պատճառով13:07, 28 նոյեմբերի
Եվրոպայի տեսարաններով լի լոգանք, շամպայն և 105 հազար դոլար արժողությամբ անձնական վագոն․ Քեթի Փերին և Ջասթին Թրյուդոն շքեղ ռոմանտիկ ուղևորություն են կազմակերպել «Արևելյան էքսպրեսով»12:12, 28 նոյեմբերի
Նիկոլ Շերզինգերը խզել է նշանադրությունը՝ յոթ տարվա հարաբերություններից հետո․ ո՞վ է եղել բաժանման նախաձեռնողը11:20, 28 նոյեմբերի
«Ի՞նչ է ձեզ հետ կատարվում». Դոնալդ Թրամփ կրտսերը քննադատել է Netflix-ին՝ Գոհաբանության օրվա կապակցությամբ կանանց մասնակցությամբ համբույրի տեսարան հրապարակելու համար10:30, 28 նոյեմբերի
Սիմոն Աբգարյանը կգլխավորի Փարիզի լեգենդար թատրոններից մեկը՝ Théâtre du Soleil-ը09:00, 28 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 27 նոյեմբերի
Նեյմարը ֆուտբոլային խաղադաշտը փոխում է օծանելիքի բիզնեսով․ բրազիլացի աստղը Դուբայի ապրանքանիշի համար նոր բույր կստեղծի22:19, 27 նոյեմբերի
Ի՞նչ են կարդում միլիարդատերերը քնելուց առաջ21:30, 27 նոյեմբերի
Louis Vuitton-ը՝ խաչմերուկում․ ինչու է շքեղության աշխարհի ամենահարուստ ապրանքանիշը կորցնում իր գրավչությունը