«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

«Մնա». ի՞նչ են թաքցնում Տոման, Վաչեն, Սուրենը, Մագան և Ավետը. ներկայացման պրեմիերան ու դերասանների խոստովանությունները (ֆոտե/վիդեո)

15:05, 30 հուլիսի

Հուլիսի 29-ին Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում կայացավ ռեժիսոր Սեդրակ Գոջամանյանի նոր՝ «Մնա» /Մոռանալու նուրբ արվեստը/ ներկայացման երկար սպասված պրեմիերան, որն անցավ լեփ-լեցուն դահլիճում և ավարտվեց հանդիսատեսի բուռն օվացիաներով։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от NEWS.am STYLE (@style.news.am)

Ներկայացումը հենց առաջին իսկ րոպեներից հանդիսատեսին տեղափոխում է մի աշխարհ, որտեղ ոչինչ այնքան պարզ չէ, որքան թվում է։ Քաղաքի գլխավոր հոգեբանին օգնության է դիմում սկլերոզով հիվանդ մի տղամարդ, որն իր արտասովոր պահվածքով շփոթեցնում է բոլորին։ Սակայն պատմությունը շուտով անսպասելի ընթացք է ստանում. իրավիճակն այնպես է զարգանում, որ հիշողության խանգարման նշաններ սկսում են ի հայտ գալ արդեն հենց հոգեբանի մոտ։

Անկանխատեսելի զարգացումները, հումորի և դրամատիզմի համադրությունը, ինչպես նաև անընդհատ փոփոխվող իրավիճակները ներկայացումը դարձնում են լարված ու միաժամանակ ջերմ պատմություն, որը հանդիսատեսին ստիպում է ոչ միայն ծիծաղել, այլև խորհել։

IMG_2773.jpeg (1.08 MB)

Բեմադրող ռեժիսոր Սեդրակ Գոջամանյանի խոսքով՝ այս աշխատանքի գլխավոր նպատակը հասարակության համար կարևոր թեմաների մասին խոսելն է.

«Կարծում եմ՝ երբեմն պետք է խոսել այնպիսի բաների մասին, որոնց մասին մարդիկ հաճախ չեն խոսում, որովհետև վախենում են փող չաշխատելուց։ Պետք է վեր բարձրացնել պրոբլեմները, որովհետև մենք շատ ենք չարացել։ Էլի եմ ասել՝ երևի 6-7 տարի է՝ բոլոր ներկայացումները դավաճանության մասին են։ Հիմա մենք ուզում ենք խոսել չչարանալու մասին, մոռանալու մասին՝ թե իրար ինչեր ենք ասել, ինչպես ենք վիրավորել, որովհետև ցավը բերում է զայրույթ, զայրույթը՝ փոխադարձ վիրավորանք, իսկ մեր ազգը պետք ունի խաղաղվելու»։

IMG_2777.jpeg (2.10 MB)

Պիեսի հեղինակ Արմեն Վարդանյանը խոստովանում է, որ այս ձևաչափի աշխատանքն իրենց ստեղծագործական թիմի համար նոր փորձություն էր.

«Այս տիպի գործ չէինք արել, որ անընդհատ բացահայտման մեջ լինի, և այս տիպի գործի մեջ դերասանների տրանսֆորմացիան իսկապես բարդ խնդիր էր։ Այս անգամ ես և Սեդրակը փորձեցինք ծանր բեռ վերցնել մեր ուսերին, քանի որ այս տիպի ներկայացում դեռ չէինք արել։ Որպես պրեմիերա՝ ես գոհ եմ։ Սա որպես առանձին պատմություն կհետաքրքրի հանդիսատեսին։ Մենք փորձեցինք մի քիչ այլ մոտեցում ցուցաբերել, և ինձ թվում է՝ ստացվեց»։

Ներկայացման գլխավոր դերակատարներից Վաչե Երիցյանը պատմում է, որ Սեդրակ Գոջամանյանի առաջարկն ընդունել է առանց երկմտելու.

IMG_2791.jpeg (2.37 MB)

«Այստեղ խոսքը հոգեբույժի աշխատանքի մասին չէ։ Պատմության հիմքում սերն է, ներելն ու մոռանալը։ Հենց այդ գաղափարներն են հանդիսատեսին ուղեկցելու ներկայացման ավարտից հետո»։

Ավետ Զոհրաբյանը, որը մարմնավորում է հիվանդին, նշում է, որ այս աշխատանքը նոր ու հետաքրքիր փորձառություն էր իր համար:

«Ես սովոր եմ Կամերային թատրոնի փոքր բեմին, ինձ համար սա առաջին փորձն էր ու վախը շատ մեծ էր, բայց երբ բեմ բարձրացա, հանդիսատեսի ծափահարություններն ու ջերմ արձագանքն ամեն ինչ իր տեղը գցեց։ Վախը հաղթահարեցի։ Կարծում եմ լավ անցավ պրեմիերան. ինձ համար անչափ հաճելի էր աշխատել այս նոր թիմում»,-ետնաբեմում նշեց նա:

IMG_2826.jpeg (1.91 MB)

Պրեմիերայից հետո դերասանները չէին թաքցնում իրենց հուզմունքը։

Սուրեն Փահլևանյանը վստահ է, որ հաջորդ ներկայացումը կլինի էլ ավելի հաջող.

«Կարծում եմ՝ լավն էր, հաջորդ անգամը շատ ավելի լավ կստացվի։ Հետևելով հանդիսատեսի ծիծաղին՝ ես ինքս ինձ հազիվ էի զսպում։ Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել Սեդրակին, որը շատ մտահոգ ու սրտացավ է դերասանների համար, և որից ես շատ բան եմ սովորել»։

Մագա Հարությունյանը պրեմիերայից հետո խոստովանեց, որ վերջապես կարողացել է թոթափել երկարատև լարվածությունը.

«Ստացված եմ համարում ներկայացումը։ Նրանք, ովքեր դեռ չեն դիտել, միանշանակ հրավիրում եմ գալ։ Թատրոնում ամեն ինչ այլ է, այստեղ երկրորդ դուբլ չկա։ Վստահ եմ, որ հաջորդ ներկայացումը շատ ավելի լավն է լինելու»,-ասաց նա՝ ուրախությամբ նշելով, որ իր բեմելը անչափ ոգևորել է նաև իր հետևոևդներին, որոնք, բառի բուն իմաստեվ, ծաղիկներով շրջապատեցին բլոգերին:

IMG_2831.jpeg (1.49 MB)

Տոմա Պետրոսյանը կարևորեց հանդիսատեսի դերը.

«Հանդիսատեսը միշտ անկանխատեսելի է։ Մենք միշտ սպասում ենք նրանց արձագանքին, և այս անգամ նրանք արձագանքում էին նույնիսկ այն պահերին, որոնց չէինք սպասում։ Շատ աջակցող հանդիսատես ունեինք, և դա մեծ ուժ էր մեզ համար»։

«Մնա» ներկայացման ստեղծագործական թիմում են նաև գրաֆիկական դիզայներ և երաժշտական ձևավորման հեղինակ Արտեմ Ղարիբյանը, բեմանկարիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Գարեգին Եվանգուլյանը, գործադիր պրոդյուսեր Համլետ Գալուստյանը, զգեստների ձևավորող Մարինե Թադևոսյանը,  տնօրեն Սիմոն Սարգսյանը։

IMG_2895-1.jpeg (1.69 MB)

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от NEWS.am STYLE (@style.news.am)

Դերերում հանդես են գալիս Վաչե Երիցյանը, Ավետ Զոհրաբյանը, Տոմա Պետրոսյանը, Մագա Հարությունյանը և Սուրեն Փահլևանյանը։

Եթե պրեմիերան բաց եք թողել, լավ նորություն կա. «Մնա» ներկայացման հաջորդ ցուցադրությունը կկայանա օգոստոսի 26-ին՝ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում։ Եթե սիրում եք անսպասելի զարգացումներ, հոգեբանական ինտրիգ, ապա այս բեմադրությունը հաստատ արժե ընդգրկել ձեր մշակութային ծրագրերում։

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search