Մարդը առաջին հերթին հոգի է. Նարինե Գրիգորյան

Թատրոնը՝ որպես ներշնչանքի աղբյուր․ Մարիկա Դովլաթբեկյանը՝ բեմից դուրս

Աիդա Կարապետյանի ու ամուսնու՝ Արամի սիրո պատմությունը. ծանոթությունից մինչև անսպասելի ամուսնություն

Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Էկրանային երկարատև լռությունից հետո Սրբուհի Ավանեսյանն առաջին անգամ խոսում է որդու ծննդյան, մայրության ու անձնական կյանքի մասին

15:03, 21 օգոստոսի

Երկար ժամանակ Սրբուհի Ավանեսյանն էկրաններից ու հանրային ուշադրության կենտրոնից հեռու էր, ինչն էլ բնականաբար բազմաթիվ հարցեր էր առաջացնում նրա հետևորդների շրջանում։ Մոդելը և դերասանուհին, սակայն, կարողացել էր բավական հմտորեն զատել իր անձնական կյանքը հանրայինից։ Վերջերս նա առաջին անգամ հրապարակայնորեն ցույց տվեց իր որդուն՝ Ադամին, ու այդպիսով բացահայտեց իր կյանքի ամենակարևոր նորություններից մեկը՝ որ մայր է դարձել։

Իր կյանքի կարևոր իրադարձության մասին մոդելը պատմել է NEWS.am STYLE-ին:

att.ejptvtP-F3Qmhzr289NIw--MwOx2HlN774xVLE50a5o.jpeg (183 KB)

Սրբուհու խոսքով՝ մայրությունը մի փուլ էր, որը նա ցանկացել է ապրել, նախևառաջ, իր և ընտանիքի շրջանակում։ «Ինձ համար մայրությունը շատ անձնական ու կարևոր փուլ էր, և մինչև պատրաստ չլինեի, չէի ցանկանում այն հանրայնացնել»,- նշում է նա՝ հավելելով, որ այդ մասին գիտեին միայն իր ամենամոտ մարդիկ։

Մայրությունը՝ որպես կյանքի նոր առաջնահերթություն

Սրբուհին չի համարում, որ ստեղծագործական կյանքը փոխարինել է անձնական երջանկությամբ։ Պարզապես որդու ծնունդից հետո նրա առաջնահերթությունները որոշակիորեն փոխվել են։

«Ադամի ծնունդը շատ կարևոր ու գեղեցիկ փոփոխություն էր իմ կյանքում, և բնական է, որ որոշ ժամանակ ավելի շատ կենտրոնացած էի մայրության վրա»,- ասում է նա՝ ընդգծելով, որ երբեք չի պատկերացրել իրեն ստեղծագործական ոլորտից ամբողջությամբ հեռացած։

att.S_RDTOep5Z1Nvi9BJvRxKdoAJlu90uEPn9ppDbpQ0aM.jpeg (127 KB)

Ադամը լույս աշխարհ է եկել 2025 թվականի հոկտեմբերի 2-ին։ Այդ օրը Սրբուհու համար դարձել է կյանքի ամենակարևոր ու հիշարժան օրերից մեկը։

Փոքրիկի անունն էլ ընտրվել է բավական յուրահատուկ խորհուրդով։ Սրբուհին պատմում է, որ դեռ հղիության ընթացքում երազ է տեսել, որում իրեն ասել են՝ տղա է ունենալու, և նրա անունը պետք է լինի Ադամ։

Հատկանշական է, որ այդ պահին նա դեռ չգիտեր երեխայի սեռը և նույնիսկ չէր մտածել, որ տղա է ունենալու։ Սակայն «գենդեր փարթիի» ժամանակ, երբ պարզվել է, որ փոքրիկը տղա է, անվան հարցն այլևս քննարկման ենթակա չի եղել։

«Այդ պահից հետո այլևս ոչ մի անուն նույնիսկ չքննարկվեց։ Բոլորս պարզապես հասկացանք, որ Ադամն է գալիս»,- պատմում է նորաթուխ մայրիկը։

att.RCT5ROElvjM9xiACHCXaZ9BHxTIe23fLuKpEebJUQeA.jpeg (116 KB)

«Շարունակում եմ մնալ Սրբուհին»

Մայրանալը Սրբուհու կյանքում մեծ փոփոխություններ է բերել, սակայն նա վստահ է՝ այդ փոփոխությունը չի նշանակում սեփական անձի կորուստ։

«Ամենակարևոր փոփոխությունն այն է, որ փոխվել է իմ մտածելակերպը։ Հիմա շատ բաների ավելի հանգիստ ու գիտակցված եմ վերաբերվում, և որոշումներ կայացնելիս առաջին հերթին մտածում եմ ոչ միայն իմ, այլ նաև Ադամի մասին»,- ասում է նա։

Միևնույն ժամանակ դերասանուհին ընդգծում է, որ շարունակում է մնալ նույն Սրբուհին՝ իր նպատակներով, աշխատանքով ու երազանքներով։ Պարզապես այժմ այդ ամենի կողքին կա մի փոքրիկ մարդ, որն իր կյանքին նոր իմաստ է տվել։

att.Fv8sc-Ro1E25pceNiecL1q9Zf8oLKm7Dx9AKk6H2Y0o.jpeg (77 KB)

Անձնական կյանքի մյուս մանրամասների հարցում Սրբուհին շարունակում է հավատարիմ մնալ իր որդեգրած սկզբունքին՝ պահպանել սահմանը հանրային և անձնական կյանքի միջև։ Նա բացահայտում է, որ ամուսնացած չէ, սակայն չի ցանկանում խոսել այն մասին, թե արդյոք իր կյանքում ընտրյալ կա։

«Ինձ համար հիմա կարևոր է պահպանել այն սահմանը, որտեղ հանրությունը կարող է ճանաչել ինձ որպես ստեղծագործող և մայր, բայց անձնական կյանքի ամեն մանրուք պարտադիր չէ, որ հանրային դառնա»,- ասում է նա։

Սրբուհու ստեղծագործական վերադարձն արդեն սկսվել է

Չնայած էկրաններից երկարատև բացակայությանը՝ Սրբուհին վստահեցնում է՝ ստեղծագործական դադարն արդեն ավարտվում է։ Ավելին՝ վերադարձն արդեն իսկ մեկնարկել է։

Վերջերս նա մասնակցել է «Տարազ Fest»-ի ցուցադրությանը, իսկ այս ընթացքում նաև նկարահանումներ է ունեցել սերիալում։

att.OmB7-axVgydwENEv6AGuywA0KqX-mqY8JBvQjgOyb3Y.jpeg (136 KB)

Այսպիսով, առաջիկայում Սրբուհուն կրկին տեսնելու հնարավորությունն արդեն ոչ թե հեռավոր ծրագիր, այլ իրականություն է։ Նա, սակայն, այժմ ավելի ընտրողաբար է մոտենում աշխատանքային առաջարկներին՝ նախապատվությունը տալով այն նախագծերին, որոնք իսկապես հետաքրքրում են իրեն և հնարավորություն են տալիս լիարժեք ներկայանալ։

Մայրանալը, ինչպես ինքն է ասում, չի փոխել իր սերը աշխատանքի հանդեպ։ Պարզապես այժմ իր կյանքում ամեն ինչ մի փոքր ավելի գիտակցված է։

att.WOOwsHwN4TzZtx-GhEl4UZr423ib65-PKHlP_5wfXgQ.jpeg (173 KB)

Ու թերևս հենց սա է Սրբուհի Ավանեսյանի կյանքի այս նոր շրջանի ամենագեղեցիկ առանձնահատկությունը․ նա չի հրաժարվել իրենից ու իր երազանքներից, այլ պարզապես իր՝ արդեն իսկ հետաքրքիր ու ստեղծագործական պատմության մեջ ավելացրել է ամենակարևոր նոր դերը՝ մայրությունը։

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search