Մարդը առաջին հերթին հոգի է. Նարինե Գրիգորյան

Թատրոնը՝ որպես ներշնչանքի աղբյուր․ Մարիկա Դովլաթբեկյանը՝ բեմից դուրս

Աիդա Կարապետյանի ու ամուսնու՝ Արամի սիրո պատմությունը. ծանոթությունից մինչև անսպասելի ամուսնություն

Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

«Դա կատակ չէր, դա կյանքի և մահվան հարց էր». Սիլվեստր Ստալոնեն պատմել է Առնոլդ Շվարցենեգերի հետ իր 20-ամյա պատերազմի մասին  

14:17, 22 սեպտեմբերի

Սիլվեստր Ստալոնեն խոստովանել է, որ Առնոլդ Շվարցենեգերի հետ իր երկարատև թշնամությունը հեռու էր PR հնարքից: Դերասանի խոսքով՝ նրանց մրցակցությունը տևել է մոտ 20 տարի և երբեմն նմանվել է իրական պատերազմի. նրանք բառացիորեն «միմյանց կոկորդ էին կրծում»:

Այսօր 80-ամյա Ստալոնեն և 79-ամյա Շվարցենեգերը մտերիմ ընկերներ և գործընկերներ են հայտնի «Անզուսպները» ֆրանշիզայում: Սակայն, մի ժամանակ Հոլիվուդյան մարտաֆիլմերի երկու գլխավոր դերասանները կատաղի մրցում էին դերերի, մրցանակների և ամենապահանջված մարտաֆիլմերի դերասանի կարգավիճակի համար:

«Դա կատակ չէր: Դա կյանքի և մահվան հարց էր», - ասել է Ստալոնեն:

«Մենք պետք է միասին լինեինք Հռոմեական Կոլիզեում», - հավելել է դերասանը՝ հիշելով իրենց մրցակցության մասշտաբները: Ստալոնեն, սակայն, խոստովանում է, որ նրանք երկուսն էլ արագ հասկացել են, որ այս թշնամանքը կարող է իրենց օգտին աշխատել և օգնել նրանց ավելի վեր բարձրանալ Հոլիվուդում։

«Դա նման է այն բանին, երբ մեկ մարտիկը վիրավորում է մյուսին. նրանք ավելի եռանդուն են մարզվում՝ մրցակցին հաղթելու համար: Մենք անկասկած միմյանց կարիքն ունեինք», - ասել է Ստալոնեն The Sunday Times Magazine-ին տված հարցազրույցում։

Նրանց մրցակցությունը սկսվել է դեռևս 1977 թվականի հունվարին, երբ Ստալոնեն և Շվարցենեգերը հայտնվել են «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության նույն սեղանի շուրջ։

Շվարցենեգերը արժանացել էր «Լավագույն դերասան» մրցանակին իր 1976 թվականի «Քաղցած մնա» ֆիլմի համար, և, ըստ Ստալոնեի, նա բացահայտորեն պարծենում էր դրանով։ Սլայն ինքը մի քանի անվանակարգերում առաջադրվել էր «Ռոքի»-ի համար։

Ավելի ուշ, 2017 թվականին Variety-ին տված հարցազրույցում Ստալոնեն հիշում է, թե ինչպես է նկատել Արնոլդին, որը ծիծաղում էր, երբ Սլայը պարտվել է «Լավագույն դերասան» անվանակարգում։ Սակայն Ստալոնեն շուտով գտել է հաղթանակի պատճառ. «Ռոքին» անվանակարգվել է «Լավագույն ֆիլմ»։ «Վերջապես նրանք «Ռոքի»-ն հայտարարեցին որպես լավագույն ֆիլմ։ Ես կարողացա վերցնել ծաղիկների այս հսկայական ամանը, նետել նրա ուղղությամբ և ասել. «Վերջ, ձեռնոցը նետված է», - հիշում է դերասանը։ «Եվ այսպես սկսվեց տասնամյա պայքար։ Այսինքն՝ մենք նույնիսկ չէինք կարող նույն գալակտիկայում լինել», - խոստովանել է Ստալոնեն։

2023 թվականին Ստալոնեին նվիրված Netflix-ի վավերագրական ֆիլմում Շվարցենեգերը ժպտում էր՝ հիշելով, թե որքան ծիծաղելի էր երբեմն դառնում նրանց մրցակցությունը։ «Մենք փոքրիկ երեխաների նման էինք։ Ո՞վ ունի ամենամեծ զենքերը և ո՞վ կարող է դրանք կրել մեկ ձեռքով։ Ո՞վ ունի ամենաշատ մկանները, ո՞վ ունի ամենաշատ հստակությունը, ո՞վ ունի ամենաքիչ ճարպը», - պատմել է Առնոլդը։

Ըստ նրա՝ արտաքին տեսքը նույնպես դարձել է մրցակցության լրացուցիչ աղբյուր։

«Մի պահ նա աներևակայելի մկանոտ դարձավ, և բոլորը խոսում էին նրա մարմնի մասին։ Իհարկե, դա մրցակցություն ստեղծեց», - հիշում է Շվարցենեգերը։

Սակայն ժամանակի ընթացքում երկու աստղերի միջև թշնամանքը դադարել է։

Անցյալ տարի Շվարցենեգերը Radio Andy-ի եթերում հայտնել է, որ իրենց համատեղ ձեռնարկությունը՝ Planet Hollywood ռեստորանների ցանցը, վերջապես մտերմացրել է իրենց։

«Մենք մի պահ բառացիորեն հարձակվում էինք միմյանց վրա, միմյանց մասին անհեթեթություններ էինք խոսում և անում բոլոր տեսակի հիմարություններ», - խոստովանել է Կալիֆոռնիայի նախկին նահանգապետը։

Ըստ Շվարցենեգերի, ամեն ինչ փոխվել է, երբ ինքը սկսել է աշխատել Ռոբերտ Էրլի և Քեյթ Բարիշի հետ Planet Hollywood ֆրանշիզայի վրա։

«Եվ հանկարծ իմ փաստաբանը, որը նաև Սլայի փաստաբանն էր, զանգահարեց ինձ և ասաց. «Առնոլդ, Planet Hollywood-ում Սլայի համար տեղ կա՞», - հիշում է դերասանը։ «Ես ասացի. «Իրականում դա լավ գաղափար է», քանի որ դա կարող է մեզ մտերմացնել։ Դա էի ես ուզում։ Այդ պահին ես արդեն հաղթահարել էի իմ խելագարությունը։ Այսպիսով, իհարկե, մենք կարողացանք այն հաջողության հասցնել», - ավելացրել է Շվարցենեգերը։

Երկու տասնամյակ տևած դաժան մրցակցությունից հետո նախկին մրցակիցները, ի վերջո, ընկերներ են դարձել։ Նրանց հաշտեցումը վերածվել է մասնագիտական գործընկերության. Ստալոնեն և Շվարցենեգերը միասին նկարահանվել են «Անզուսպները» ֆրանշիզայի մի քանի ֆիլմերում՝ վերածելով երբեմնի լեգենդար հոլիվուդյան թշնամանքը մարտաֆիլմերի աշխարհի ամենահայտնի բարեկամության պատմություններից մեկի։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search