Աշնան վերջին կիրակին կանցնի դանդաղ, մտորումների և ինքնամփոփության տրամադրություն հաղորդող էներգիայի ազդեցության ներքո։ Շաբաթը նշանավորվեց վերջերս տեղի ունեցած լիալուսնով և Մարսի դիրքի փոփոխությամբ, ուստի այժմ ցանկություն կա մի փոքր դանդաղեցնելու ընթացքը և լսելու սեփական ներքին ձայնը։ Ոմանք կցանկանան արկածներ և գեղեցիկ երեկույթներ, մյուսները՝ լռություն, ջերմություն ու անկեղծ զրույցներ։ Կենդանակերպի որոշ նշաններ տրամադրված կլինեն սիրավեպերի և հաճոյախոսությունների, մյուսները՝ փոփոխությունների ու նոր տպավորությունների։ Սա հարմար ժամանակ է աշնան արդյունքներն ամփոփելու, ապագայի ծրագրեր կազմելու և գինու մեջ սեփական տրամադրության կատարյալ արտացոլումը գտնելու համար։ Յուրաքանչյուր նշանի համար ընտրել ենք մի շիշ գինի, որը համապատասխանում է նոյեմբերի 29-ի նրա տրամադրությանը։
Խոյ – Marqués de Murrieta Rioja Reserva
Նույնիսկ եթե ներքուստ ամեն ինչ ձեզ մղում է շարժման և արկածների, կիրակին հուշում է մի փոքր դանդաղեցնել ընթացքը։ Խորհուրդ չի տրվում էներգիան վատնել վեճերի վրա, հատկապես եթե խոսքը փողի մասին է։ Ձեզ կհամապատասխանի Marqués de Murrieta-ն՝ հնեցված ռիոխա՝ հասած հատապտուղների, համեմունքների և կաղնու նրբերանգներով։ Այն բնավորություն ունի, բայց ոչինչ ապացուցելու ցանկություն չունի։ Ճիշտ այն, ինչ անհրաժեշտ է Խոյին այս օրը։
Ցուլ – Billecart-Salmon Brut Rosé
Հաճոյախոսություններ, հաճելի անակնկալներ և նույնիսկ անսպասելի նվերներ․ կիրակին խոստանում է փոքրիկ ուրախություններով լի լինել։ Իսկ դուք, ինչպես ոչ ոք, գիտեք գնահատել դրանք։ Billecart-Salmon Brut Rosé-ն՝ նուրբ փրփրուն խաղով և անտառային ելակի ու կարմիր նարնջի երանգներով, արտացոլում է գեղեցկության և հաճույքների հանդեպ ձեր սերը։ Շքեղություն՝ առանց ցուցադրականության․ հենց սա է ձեր ոճը։
Երկվորյակներ – Dr. Loosen Riesling Kabinett «Blue Slate»
Հագեցած շաբաթից հետո ցանկանում եք փոխել միջավայրը, այցելել նոր վայր և վերջապես խոսել աշխարհի բոլոր թեմաների մասին։ Ձեզ կհամապատասխանի մոզելյան թեթև ռիսլինգը՝ թարմացնող թթվայնությամբ, մրգային նրբերանգներով և մեղմ քաղցրությամբ։ Այն նույնքան շարժուն ու հետաքրքրասեր է, որքան դուք։ Այս կիրակին հաստատ ձանձրալի չի լինի։
Խեցգետին – Domaine Faiveley Mercurey «La Framboisière»
Այսօր ձեզ ավելի հոգեհարազատ են տան ջերմությունը, անկեղծ զրույցներն ու ծանոթ իրերը, որոնք բացատրությունների կարիք չունեն։ Արտաքին աղմուկը կարելի է որոշ ժամանակով թողնել դռնից այն կողմ։ Բուրգունդյան պինո նուարը՝ մեղմ տանիններով և հասած ազնվամորու ու անտառային հատապտուղների բույրով, ասես ստեղծված է հենց այս տրամադրության համար։ Նուրբ, նրբաճաշակ և ամենևին ոչ պարտադրող՝ ինչպես կատարյալ կիրակնօրյա երեկոն։
Առյուծ – Antinori Tignanello
Ձեր նշանում գտնվող Լուսինը հաստատ համեստության տրամադրություն չի հաղորդում։ Ցանկանում եք գեղեցիկ երեկոներ, ուշադրություն, սիրախաղ և հանդիպումներ մարդկանց հետ, որոնք չեն վախենում մեծ հավակնություններից։ Ձեր գինին հանրահայտ Tignanello-ն է՝ սուպերտոսկանյան ոճի խորհրդանիշներից մեկը։ Հագեցած, կառուցվածքային, մուգ հատապտուղների և համեմունքների նրբերանգներով։ Բնավորություն ունեցող մի շիշ, որը սովոր չէ աննկատ մնալ։
Կույս – Trimbach Riesling Réserve
Հագեցած շաբաթից հետո մտքերը աստիճանաբար կարգավորվում են, իսկ անհանգստությունները նահանջում են։ Կիրակին հարմար է ծրագրեր կազմելու, հանգիստ որոշումներ կայացնելու և փոքրիկ հաճույք ստանալու համար, երբ վերջապես ամեն ինչ իր տեղն է ընկնում։ Էլզասյան Trimbach ռիսլինգը՝ չոր, հստակ և հանքային բնավորությամբ, արտացոլում է պարզության և ներդաշնակության հանդեպ ձեր սերը։ Ոչ մի ավելորդ բան, և հենց դրանում է նրա հմայքը։
Կշեռք – Château d'Esclans Whispering Angel
Վեներան նպաստում է սիրավեպերին, գեղագիտությանը և գեղեցիկ ժեստերին։ Հանդիպումը, անսպասելի հրավերը կամ սրտաբաց զրույցը կարող են դառնալ օրվա գլխավոր իրադարձությունը։ Whispering Angel-ը՝ իր նուրբ երանգով, մեղմ մրգային նրբերանգներով և էլեգանտ բնավորությամբ, կարծես ստեղծված է ձեր կիրակնօրյա տրամադրության համար։ Մի փոքր սիրախաղ, մի փոքր գեղեցկություն, իսկ մնացած ամեն ինչ կարող է սպասել։
Կարիճ – M. Chapoutier Crozes-Hermitage «Les Meysonniers»
Այսօր ձեզ հեշտ չէ հասկանալ․ սկզբում ցանկանում եք լռություն և առանձնություն, իսկ երեկոյան մոտ արթնանում է վառ զգացմունքների պահանջը։ Ձեր ինտուիցիան սրված է, և ուրիշների տրամադրությունը գրեթե ակնթարթորեն եք որսում։ Ռոնյան հովտի սիրա գինին՝ սև պղպեղի, մանուշակի և մուգ հատապտուղների նրբերանգներով, համապատասխանում է ձեր այս հակասական բնավորությանը։ Արտաքուստ զուսպ, ներսում՝ հագեցած։ Ճանաչո՞ւմ եք ձեզ։
Աղեղնավոր – Catena Zapata Malbec Argentino
Ձեր նշանում գտնվող Արևը մղում է ճանապարհորդությունների, ինքնաբուխ որոշումների և նոր տպավորությունների։ Սովորական երթուղիներն այլևս չեն ոգեշնչում․ ցանկանում եք ընդլայնել հորիզոններն ու սկսել կյանքի հաջորդ գլուխը։ Catena Zapata Malbec Argentino-ն՝ սև հաղարջի, կակաոյի և համեմունքների հարուստ նրբերանգներով, կարծես կիսում է մեծ արկածների հանդեպ ձեր սերը։ Լայն թափ, խառնվածք և ոչ մի սահմանափակում՝ սովորական շրջանակների մեջ։
Այծեղջյուր – López de Heredia Viña Tondonia Reserva
Կիրակին հիշեցնում է, որ ամբողջ էներգիան չպետք է ուղղել աշխատանքին, և ամեն գնում չէ, որ պարտադիր պետք է գործնական նշանակություն ունենա։ Ժամանակն է մի փոքր թուլանալու, վերանայելու առաջնահերթությունները և ժամանակ տրամադրելու մտերիմներին։ Viña Tondonia Reserva-ն հնեցված ռիոխա է՝ բարդ բնավորությամբ, չրերի, կաշվի և համեմունքների նրբերանգներով։ Գինի, որը նորաձևության հետևից վազելու կարիք չունի՝ հետաքրքիր մնալու համար։ Այծեղջյուրները գնահատում են նման բաները։
Ջրհոս – Meinklang Prosa Pinot Noir Frizzante
Այսօր սովորական ծրագրերը կարող են ձանձրացնել ձեզ արդեն կեսօրին։ Կցանկանաք մի անսպասելի բան մտածել, հանդիպել ընկերներին կամ խախտել մի քանի սովորական կանոն։ Ձեզ կհամապատասխանի ավստրիական Meinklang գինեգործարանի Prosa Pinot Noir Frizzante-ն՝ թեթև փրփրուն վարդագույն գինի՝ աշխույժ բնավորությամբ և ոչ պաշտոնական մատուցմամբ։ Նույնիսկ դրա անսովոր խցանն ասես հուշում է․ այսօր կարելի է չհետևել հրահանգներին։
Ձկներ – Cloudy Bay Sauvignon Blanc
Լարված շաբաթից հետո ոգեշնչումը վերադառնում է։ Կիրակին նպաստում է ստեղծագործելուն, երազելուն և փոքրիկ արկածների, որոնք օգնում են կրկին զգալ կյանքի համը։ Cloudy Bay Sauvignon Blanc-ը՝ կրքածաղկի, լայմի և թարմ կանաչու վառ նրբերանգներով, նոյեմբերյան մռայլության մեջ հիշեցնում է ամառը։ Թեթև, բուրավետ և թարմությամբ լի․ հենց այսպիսի տրամադրություն է ձեզ այժմ անհրաժեշտ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 29 նոյեմբերի
Wine Scope․ Ի՞նչ գինի եք դուք՝ ըստ կենդանակերպի նշանի, այս հանգստյան օրերին21:07, 28 նոյեմբերի
Հովհ. Չեքիջյանի անվան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը ելույթ կունենա Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում19:27, 28 նոյեմբերի
«Հայաստանում սիրում են մեծ շուքով հայտնվել: Մեզ խորթ է զուսպ լինելը»․ Աննա Սաթյանը՝ օծանելիքի, հայկական բույրերի և սեփական հաճույքի համար բույր ընտրելու մշակույթի մասին18:30, 28 նոյեմբերի
Բրունեյի սուլթանը՝ 600 միլիոն դոլար արժողությամբ Boeing-ի ղեկին․ 80-ամյա միլիարդատերը հնարավոր է՝ անձամբ է վայրէջք կատարել Մոսկվայում՝ ձնաբքի պայմաններում17:33, 28 նոյեմբերի
«Սեռական հարաբերություններ ունեցեք միմյանց հետ». Ռոբ Լոուն պատմել է, թե ինչպես է «Օսկար»-ի արժանացած ֆիլմի ռեժիսորը դերասաններին դրդել սիրավեպեր սկսել նկարահանման հրապարակում16:28, 28 նոյեմբերի
«Մի քանի բաժակից հետո՝ աշխարհը նվաճելու մասին». MIT-ի պրոֆեսորը բացահայտել է Claude-ի ստեղծող ընկերության աշխատակիցների գաղտնի զրույցների բովանդակությունը15:14, 28 նոյեմբերի
Մոնիկա Բելուչին 50 տարեկանում մարտահրավեր է նետել Հոլիվուդին․ «Բոնդի ամենատարեց աղջիկը» պատմել է մերկ տեսարանների և Մել Գիբսոնի հետ աշխատանքի մասին14:22, 28 նոյեմբերի
«Ցանկանում էի միլիոնավոր մարդկանց հայր դառնալ». Dolce & Gabbana-ի մոդելը հայտնվել է սկանդալի կենտրոնում՝ սերմնաբջիջների դոնորության պատճառով13:07, 28 նոյեմբերի
Եվրոպայի տեսարաններով լի լոգանք, շամպայն և 105 հազար դոլար արժողությամբ անձնական վագոն․ Քեթի Փերին և Ջասթին Թրյուդոն շքեղ ռոմանտիկ ուղևորություն են կազմակերպել «Արևելյան էքսպրեսով»12:12, 28 նոյեմբերի
Նիկոլ Շերզինգերը խզել է նշանադրությունը՝ յոթ տարվա հարաբերություններից հետո․ ո՞վ է եղել բաժանման նախաձեռնողը11:20, 28 նոյեմբերի
«Ի՞նչ է ձեզ հետ կատարվում». Դոնալդ Թրամփ կրտսերը քննադատել է Netflix-ին՝ Գոհաբանության օրվա կապակցությամբ կանանց մասնակցությամբ համբույրի տեսարան հրապարակելու համար10:30, 28 նոյեմբերի
Սիմոն Աբգարյանը կգլխավորի Փարիզի լեգենդար թատրոններից մեկը՝ Théâtre du Soleil-ը