Երբեմն Երեւանում քայլելիս տպավորություն եմ ստանում, որ մեր քաղաքը պարզապես սեքսով է շնչում: Դատեք ինքներդ. այսքան շատ հյուրանոցներ, մոթելներ, առանձին սենյակներով բարեր եւ ընդհանուր սրահում լուսավորության բացակայություն ուրիշ ոչ մի քաղաքում չես տեսնի: Ջրվեժ, Փարաքար, Աբովյան տանող ճանապարհներին խիտ կառուցված հյուրանոցներ են, որոնք ակնհայտորեն նախատեսված չեն զբոսաշրջիկների համար: Մի անգամ գյուղական ճանապարհներից մեկում մի կրպակ տեսա (այդ կառույցն այլ կերպ չի կարելի անվանել), որի վրա հայերեն տառերով գրված էր՝ սթրիփ-ակումբ «Грязний кАйот» (հենց այսպես):
Հիշում եմ՝ մի քանի տարի առաջ կնոջս հետ որոշեցինք շոգեբաղնիք գնալ: Պարզվեց, որ այդ երեկո ամբողջ Երեւանը որոշել էր լողանալ, բոլոր տեղերը զբաղված էին: Իսկ մի շոգեբաղնիքում էլ մեզ ապշեցրին հետեւյալ հարցով. «Դուք լողանալո՞ւ եք»: Ո՛չ, թանկագինս, սովորաբար ես շոգեբաղնիքում Հեգել եմ կարդում: Հոգնած, հիասթափված եւ չլողացած՝ որոշեցինք բաղնիք այցելությունը թողնել լավագույն ժամանակներին...
Մեր տղամարդիկ սեռական հսկաներ են: Դատեք ինքներդ, կուշտ ճաշից հետո՝ խորովածով ու ալկոհոլով, շոգեբաղնիք մտնել եւ հետո Կամասուտրայի իրենց գիտելիքները ցուցադրել ո՛չ բոլորը կհամարձակվեն:
Երեւանում սեքսով զբաղվելու համար բոլոր հնարավորությունները ստեղծված են՝ էկոնոմ դասից մինչեւ հայերիս կողմից սիրված «VIP»-ն: Եթե դուք սահմանափակ հնարավորություններ ունեք եւ ի վիճակի չեք մոթելում համար վերցնել կամ անմեղ առիթով աղջկան այնտեղ ուղեկցել, ապա ձեր տրամադրության տակ են բարերը, որտեղ այնքան մութ է, որ դժվար է անգամ մատուցողի դեմքը տեսնել: Մի կողմից աղջիկը չի կարող դժգոհություն հայտնել, դուք պարզապես «սուրճ խմելու» եք եկել, իսկ մյուս կողմից՝ մթությունը նրա պաշտպանն է չար լեզուներից, բայց՝ ոչ ձեզանից: Իսկ եթե գործը նույնիսկ ձեր երեւակայության սահմաններն անցնի, ապա մատուցողն անպայման ձեր փոխարեն պահպանակի հետեւից կվազի, քաղաքում դեղատները պահանջվածից շատ են: Այնպես որ՝ Երեւանը, ամեն ինչից զատ, նաեւ անվտանգ սեքսի քաղաք է:
Սիրով զբաղվելու սիրված վայրերից են նաեւ Մոնումենտն ու Հաղթանակի զբոսայգին: Թե ինչով են հայկական կրակոտ զույգերը զբաղվում մուգ ապակիներով ավտոմեքենաներում՝ դժվար չէ կռահել՝ հաշվի առնելով, որ մեքենան շարժվում է, իսկ երկիմաստ ձայները եզրակացություններ անելու հնարավորություն են տալիս, ինչպես նաեւ օգտագործված պահպանակները, որոնց բավական հաճախ կարելի է բախվել:
Հայկական խառնվածքն ամենուրեք իրեն զգացնել է տալիս: Քաղաքի զգալի հատվածը՝ ի դեմս «գիշերային թիթեռնիկների», երբեք անգործ չի մնում: Ի դեպ, հաճախ մեր տղամարդկանց համար ամենեւին էլ կարեւոր չէ, թե ինչ տեսք ունի հնագույն մասնագիտության ներկայացուցիչը: Մի անգամ ականատես եղա, թե ինչպես պատկառելի մի տղամարդ ճանապարհից վերցրեց մեկին, ով առանց համապատասխան դիմահարդարման կարող էր սարսափ-ֆիլմում նկարահանվել, իսկ հիգիենայի կանոնները նրա համար, թերեւս, չինական այբուբեն էին: Սակայն անհագ ցանկությունը տեղացի որոշ «մաչոներին» նույնիսկ այսպիսի կանանց գիրկն է նետում:
Այնպես որ՝ եթե փակեք ձեր աչքերն ու ականջ դնեք գիշերային քաղաքին, ապա կարող եք կրքոտ ճիչերի ու տնքոցների սիմֆոնիա լսել, որոնք կլանում են մեր Երեւանը:
Ալեքս Ալիխանյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 10 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 9 հոկտեմբերի
Ինչո՞ւ են միլիարդատերերը այդքան շատ երեխաներ ունենում, եթե պատրաստ չեն անձամբ մեծացնել նրանց22:21, 9 հոկտեմբերի
Սիլիկոնյան հովտի միլիարդատերերը երազում են ծերացումը կանխելու մասին. մարդկանց վրա առաջին փորձը խոստումնալից է21:18, 9 հոկտեմբերի
Արգենտինայի համը Երևանի սրտում. դեսպանատունը ներկայացրեց գինիներ, որոնք արժե փորձել20:30, 9 հոկտեմբերի
Հայաստանի «Քարերի սիմֆոնիան» վերածվել է ֆանտաստիկ աշխարհի. 3D նկարիչը ստեղծել է բնական հուշարձանի թվային տարբերակը19:29, 9 հոկտեմբերի
Միլիարդատեր Մայքլ Դելի կինը ցնցել է սոցիալական ցանցերը իր տեսքով․ նրան համեմատել են «պլաստմասե տիկնիկի» հետ16:26, 9 հոկտեմբերի
Առանց շաքարի գազավորված ըմպելիք, թե՞ ջուր. ուսումնասիրությունը պարզել է, թե որ ըմպելիքն է ավելի արդյունավետ քաշի կորստի համար15:37, 9 հոկտեմբերի
Մայքլ Ջեքսոնի «Thriller» տեսահոլովակի բաճկոնը կարող է վաճառվել 10 միլիոն դոլարով15:12, 9 հոկտեմբերի
Քանյե Ուեսթը 20 միլիոն դոլար է վաստակել Սանկտ Պետերբուրգում չեղարկված համերգներից14:33, 9 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը փորձել է Էլիզաբեթ Թեյլորի պաշտամունքային թիկնոցը. 74,500 դոլարանոց վինտաժային կերպարը կհայտնվի «All's Fair»–ի նոր եթերաշրջանում14:14, 9 հոկտեմբերի
Մարկ Ցուկերբերգի քույրը ցնցել է սոցիալական ցանցերը եղբոր հետ իր արտասովոր նմանությամբ13:20, 9 հոկտեմբերի
Ինը ամիս առանց սեքսի և մրցակից Քոբի Բրայանտի. Մայքլ Դուգլասը բացահայտել է Քեթրին Զետա-Ջոնսի հետ իր սիրավեպի մանրամասները