«Սեքս» բառը մինչեւ այժմ հայ հանրության մոտ ոչ համարժեք արձագանք է առաջացնում: Հիմնական բնազդը, մարդկանց շարժիչ ուժը մեզ՝ հայերիս մոտ, ինչ-որ կեղտոտ, անպարկեշտ բան է համարվում՝ անկախ այն բանից, թե ինչ նրբությունների մասին է խոսքը։ Մանկամիտ եւ հաճախ անգրագետ մոտեցումը սեռական հարցերին խավարամոլություն է բերում։ Այլ կերպ ինչպե՞ս կարելի է ընկալել «կարմիր խնձորի» թեմայով անվերջ քննարկումները, որը մինչեւ այժմ չի կորցնում արդիականությունը։
Զրուցում էի գինեկոլոգ ընկերոջս հետ։ Բազմաթիվ զվարճալի պատմությունների հետ մեկտեղ, նա զարմանք հայտնեց հայ տղամարդկանց «արյունարբու» լինելու վերաբերյալ։ Նորապսակների մեծամասնությունը վստահ է, որ սեռական առաջին մերձեցման ժամանակ արյան գետեր են հոսելու, եւ դրանց բացակայությունից նյարդայնանում են ու կասկածում կնոջը։ Նրա պրակտիկայում դեպք է եղել, երբ նորաթուխ ամուսինն առաջին ամուսնական գիշերից հետո ցանկացել է հրաժարվել կնոջից։ Ինչպես հետագայում պարզվել է՝ նախքան ամուսնությունը նա կնոջ հետ «գրեթե» սեքս է փորձել եւ համոզվել նրա անմեղության մեջ։ Եվ խոսքը մեր թվարկությունից առաջ ընկած ժամանակահատվածի մասին չէ, այլ մեր օրերի եւ բավական երիտասարդ մայրաքաղաքային զույգի, այսպես ասած, բարձրագույն կրթությամբ։ Այդպիսի վերաբերմունքը սեքսի նկատմամբ մեկ բացատրություն ունի. վախ։
Մեր տղամարդիկ եւ կանայք, երիտասարդներն ու աղջիկները վախենում են սեփական ցանկություններից։ Ներողություն տհաճ համեմատության համար, բայց մեր հասարակության մեծամասնությունը ինքնաբավարարմամբ զբաղվող բուսաբան է հիշեցնում, ով իբրեւ օրինակելի ու ճիշտ է, իսկ ներսից նրան խժռում են բռնի երեւակայությունները, որոնք, բարդույթների ու վախի հետեւանքով, նա չի կարողանում իրականացնել։
Ես երբեք չեմ հասկացել եւ չեմ հասկանա, թե ինչ կապ կա «ազգային արժեքների» եւ սեքսի միչեւ։ Իմ կարծիքով, դրանք միանգամայն տարբեր հասկացություններ են, որոնք համատեղելն անհեթեթ ու անտեղի է։ Բայց մեր եղբայր-հայերն արել են այդ։ Գաղտնիք բացեմ. սեքսը չի կարող լինել հայկական կամ «այլասերված» եվրոպական։ Սեքսը նաեւ Աֆրիկայում է սեքս։ Այն աստվածային գրան-պրի է, որով աստվածներն օժտել են մարդկանց՝ չկասկածելով, որ երկու մարմիններն ու հոգիները միացնող սիրո ակտը կարող են փչացնել բոլորի համար անհասկանալի «արժեքներով» ու կրոնական ուսմունքով, որոնք, ի դեպ, հենց մարդն է հորինել։
Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ այժմ Հայաստանում կույս չես գտնի։ Մեր որոշ աղջիկներ «անձեռնմխելի» են ամուսնանում, բայց հնարավոր բոլոր միջոցներով մերձենում են։ Մի՞թե հենց այդ է «ազգային արժեքներով հայկական սեքսը»։ Կամ երբ հայրը որդուն մարմնավաճառի մոտ է տանում, որպեսզի նա «տղամարդ» դառնա, փոխարենը բացատրի, թե ինչպես պետք է շփվել կանանց հետ եւ գայթակղել նրանց։ Տղամարդուն կինն է տղամարդ դարձնում, եւ չեմ կարծում, որ գիշերային թիթեռնիկի հետ սեքսը կօգնի գիտակցել հակառակ սեռի ներկայացուցչի հետ հարաբերությունների նրբությունները։ Ես վստահ եմ, որ հոգու խորքում անբարոյականության, ավանդույթների, հայկական ավանդական ընտանիքի մասին բոլոր ամենից բարձր բղավողներն ավելի այլասերված են։ Քանի որ հոգու մաքրությունը երբեք չի որոշվում կուսաթաղանթի առկայությամբ կամ բացակայությամբ։
Ալեքս Ալիխանյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 10 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 9 հոկտեմբերի
Ինչո՞ւ են միլիարդատերերը այդքան շատ երեխաներ ունենում, եթե պատրաստ չեն անձամբ մեծացնել նրանց22:21, 9 հոկտեմբերի
Սիլիկոնյան հովտի միլիարդատերերը երազում են ծերացումը կանխելու մասին. մարդկանց վրա առաջին փորձը խոստումնալից է21:18, 9 հոկտեմբերի
Արգենտինայի համը Երևանի սրտում. դեսպանատունը ներկայացրեց գինիներ, որոնք արժե փորձել20:30, 9 հոկտեմբերի
Հայաստանի «Քարերի սիմֆոնիան» վերածվել է ֆանտաստիկ աշխարհի. 3D նկարիչը ստեղծել է բնական հուշարձանի թվային տարբերակը19:29, 9 հոկտեմբերի
Միլիարդատեր Մայքլ Դելի կինը ցնցել է սոցիալական ցանցերը իր տեսքով․ նրան համեմատել են «պլաստմասե տիկնիկի» հետ16:26, 9 հոկտեմբերի
Առանց շաքարի գազավորված ըմպելիք, թե՞ ջուր. ուսումնասիրությունը պարզել է, թե որ ըմպելիքն է ավելի արդյունավետ քաշի կորստի համար15:37, 9 հոկտեմբերի
Մայքլ Ջեքսոնի «Thriller» տեսահոլովակի բաճկոնը կարող է վաճառվել 10 միլիոն դոլարով15:12, 9 հոկտեմբերի
Քանյե Ուեսթը 20 միլիոն դոլար է վաստակել Սանկտ Պետերբուրգում չեղարկված համերգներից14:33, 9 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը փորձել է Էլիզաբեթ Թեյլորի պաշտամունքային թիկնոցը. 74,500 դոլարանոց վինտաժային կերպարը կհայտնվի «All's Fair»–ի նոր եթերաշրջանում14:14, 9 հոկտեմբերի
Մարկ Ցուկերբերգի քույրը ցնցել է սոցիալական ցանցերը եղբոր հետ իր արտասովոր նմանությամբ13:20, 9 հոկտեմբերի
Ինը ամիս առանց սեքսի և մրցակից Քոբի Բրայանտի. Մայքլ Դուգլասը բացահայտել է Քեթրին Զետա-Ջոնսի հետ իր սիրավեպի մանրամասները