Հայաստանում ապրիլի 7-ը նշվում է որպես մայրության եւ գեղեցկության օր: Գարնանային այս հիանալի տոնը լավագույն առիթն է՝ գնահատելու գեղեցիկը, կարեւորելու կնոջ դերը հասարակության մեջ եւ ամենաջերմ մաղթանքները սփռելու համար:
Կնոջ երջանկության գաղտնիքի, կանանց միամսյակի եւ այլ հարցերի շուրջ NEWS.am STYLE-ը զրուցել է 2001 թվականին «Միսս Հայաստան» դարձած գեղեցկուհի Իրինա Թովմասյանի հետ:
«Իմ կարծիքով՝ կնոջ երջանկության գաղտնիքը լիարժեք ընտանիքի մեջ է, այսինքն՝ ամուսինը, երեխաները, կնոջ եւ ամուսնու ծնողնորը, քույրը, եղբայրը: Յուրաքանչյուրը կնոջ կյանքում իր ուրույն տեղն ունի»,- ասաց Իրինան:
Գեղեցկուհին չի ընդունում, որ երբեմն կանայք առաջին տեղում իրենց աշխատանքն են դասում:
«Ես ինձ չեմ կարող պատկերացնել առանց աշխատանքի: Սակայն երբեք առաջնային ինձ համար չի եղել աշխատանքս: Առաջնայինն իմ ընտանիքն է, իսկ աշխատանքը երկրորդական է»,- նշեց Իրինան:
Խոսելով կանանց միամսյակի մասին՝ նա նշեց. «Ինձ համար ամբողջ տարին է տոն եւ ամբողջ տարվա ընթացքում շատ հետաքրքիր եւ անմոռանալի պահեր եմ ապրում: Չնայած կանանց միամսյակը փոքր-ինչ առանձնանում է նրանով, որ դու այդ օրերին սպասում ես անակնկալների, իսկ մնացած օրերին այդ անսպասելի է լինում: Այս տարի միամսյակը շատ լավ անցավ: Արդեն հասցրել եմ թե՛ նվերներ ստանալ, թե՛ նվիրել»:
Բազմաթիվ հետաքրքիր եւ յուրօրինակ նվերներ ստացած գեղեցկուհու համար ապրիլի 7-ի ամենամեծ նվերն այն էր, որ տեղեկացել է երրորդ դստեր մասին:
«Կանանց միամսյակին ամենանվիրական պարգեւն այն էր, երբ իմացա, որ բալիկի եմ սպասում: Երրորդն էլ է աղջիկ (ժպտում է), որի համար թե՛ ես, թե՛ ամուսինս շատ ուրախ ենք: Շատ եմ սիրում աղջիկ եեախա, իհարկե, տղա էլ, բայց աղջիկներին արդեն սովորել եմ»,- նշեց Իրինան՝ ավելացնելով. «Այս տարիներին ամենանշանավոր նվերն ինձ համար եղել է մեծ աղջկաս՝ Մեգիի նվերները: Մեգին դեռ փոքրուց սիրում էր նվիրել իր նկարած նկարները: Մինչ օրս պահում եմ անգամ այն խզբզանքը, որ արել է: Ամուսնուս կողմից էլ շատ նվերներ եմ ստացել եւ ստանում եմ: Ինչ-որ ցանկացել եմ ունենալ, ամուսինս այդ մասին իմանալով, նվիրել է»:
Նշենք, որ Իրինայի երրորդ աղջիկը լույս աշխարհ կգա սեպտեմբերին: NEWS.am STYLE-ը գեղեցկուհի մայրիկին շնորհավորում է ե՛ւ մայրության ու գեղեցկության տոնի, ե՛ւ կրկին մայրանալու առթիվ՝ ցանկանալով գարնանային վառ եւ գունազարդ օրեր:
Պատրաստեց՝ Մելինե Տոնոյանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:16, 6 մայիսի
Նիկոլաս Քեյջի որդուն մեղադրել են սեփական մորը ծեծելու մեջ12:33, 6 մայիսի
Իտալացի մոդելը պնդում է, որ իրեն հեռացրել են 2024 թ-ի Met Gala-ում աշխատանքից, քանի որ ինքն արտաքնապես գերազանցել է Քայլի Ջեններին11:23, 6 մայիսի
Բեյոնսեն ցուցադրել է իր համարձակ կերպարը՝ մերկացնելով հետույքը10:59, 6 մայիսի
Մադոննան պատմություն է կերտում՝ Ռիոյում իր վերջին համերգին ներգրավելով 1,6 միլիոն երկրպագուների10:22, 6 մայիսի
Քիմ Քարդաշյանին սուլել են նրա ելույթի ընթացքում09:00, 6 մայիսի
ՄԱՅԻՍԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով