«Իմ ամուսինը գազեր չի արձակում: 20 տարվա համատեղ կյանքի ընթացքում նա ոչ մի անգամ իմ ներկայությամբ այդպիսի բան չի արել»,- հպարտությամբ հայտարարեց իմ ծանոթուհիներից մեկը: Ինչպես գուշակում եք՝ այդ պահից նրա ամուսնու նյութափոխանակության առանձնահատկությունները դարձան գրեթե յուրաքանչյուր զրույցի փիլիսոփայական քննարկումների թեմա: Սեռերի հարաբերությունների վրա գազեր բաց թողնելու ազդեցության մասին սովորաբար ամոթխածությամբ լռում են, մինչդեռ, որպես լուրջ հետազոտությունների նյութ, հոգեբաններն ու սեքսոլոգներն այն անարդարացիորեն շրջանցել են, քանի որ մարդու օրգանիզմի հենց այդ բնական «մթերքն» է ամենից շատ հարցեր առաջացնում եւ իր բնույթով այս կամ այն զույգի մտերմության ցուցանիշ համարվում:
Գազեր բաց թողնել, թե՝ ոչ. այս է խնդիրը: Արժե՞, արդյոք, զուգընկերոջը թույլ տալ ներկա լինել այդքան ինտիմ ակտին, կամ արժե՞ խորհրդավորություն պահպանել: Վերը նշված ծանոթուհիս հայտարարեց, որ այդպիսով նրանք «հարաբերությունների մեջ պահպանում են ռոմանտիկան»: Նրա խոսքերում, իհարկե, ճշմարտության մաս կա, քանի որ որոշակի դեպքերում այդ երեւույթը կարող է ոչ միայն կործանել ռոմանտիկան, այլեւ շուրջը գտնվող ցանկացած կենդանի երեւույթ: Բայց մյուս կողմից, ամուսնությունից 20 տարի անց ի՞նչ ռոմանտիկայի մասին է խոսքը: Կանայք այդպիսի հարցերում առանձնակի բծախնդիր են: Նրանք համոզված են, որ տղամարդը համոզմունք ունի, որ հիասքանչ կինը գազեր չի արձակում, իսկ եթե նույնիսկ այդ տեղի է ունենում, ապա դրանք պետք է վարդի բույր արձակեն: Հակառակ դեպքում՝ ցտեսություն ռոմանտիկա եւ սեքսուալություն: Անշուշտ, կանայք, ինչպես միշտ, խորապես սխալվում են: Հենց տղամարդն է բարձրացրել այդ թեման՝ դրան մի ամբողջ պոետիկ տրակտատ նվիրելով եւ հատուկ ուշադրության արժանացնելով կնոջ կողմից գազեր արձակելու տեսակներին: Խոսքը Սալվադոր Դալիի եւ նրա հայտնի տրակտատի մասին է:
Ձեզանից շատերը, կարդալով այս տողերը, փակում են քիթը: Մինչդեռ, անմեղ այդ երեւույթի մեջ անբարոյական ոչինչ չկա, այդ բնական գործընթաց է, որից հնարավոր չէ խուսափել, այդ դեպքում արժե՞ դրանից այդքան ամաչել: Իմ մյուս ընկերուհին իր անձնական փորձից մի զվարճալի պատմություն պատմեց: Նա, ինչպես շատ այլ կանայք, չի ցանկացել ամուսնական կապը պղծել այդքան ոչ ռոմանտիկ եւ տհաճ գործընթացով: Մի անգամ ամուսինը քնած է եղել եւ նա, որոշելով չգնալ լոգասենյակ, հույսը դրել է ամուսնու խորը քնի վրա եւ աղմուկով գազեր է արձակել: Ցավոք, ամուսնու քունը խանգարվել է այդ ձայնից, եւ նա հայտարարել է. «Ահա, մայրիկիդ ասա, որ մեզ մոտ արդեն ամեն ինչ կարգին է, մենք նույնիսկ գազեր ենք արձակում միմյանց ներկայությամբ»: Այնպես որ՝ Դալին իրավացի է եղել, երբ գրել է. «Գազեր արձակելն արվեստ է, հետեւաբար, ինչպես պնդում էին Լուկիանոսը, Հերմոգենեսը, Քվինթիլիանուսը եւ այլք, բավական օգտակար է: Այնպես որ՝ գազեր արձակելու կարողությունն ավելի կարեւոր է, քան դրա մասին ընդունված է մտածել»:
Ալեքս Ալիխանյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը