Բարի լույս, երկիր: Եվ այսպես, մայիսյան տոներ են եւ իսկական ժամանակն է պարզելու, թե ինչ վիճակում է ձեր նյարդային համակարգը:
Հնարավոր է՝ նկատել եք, որ ավելի գրգռված եւ տպավորվող եք դարձել: Իսկ այդ բացասաբար է ազդում ձեր նյարդային համակարգի վրա՝ քայքայելով առողջությունը: Թե որքան զուսպ կարող եք լինել եւ վերահսկել կոնֆլիկտային իրավիճակները, ցույց կտա այս թեսթը: Առաջարկվող հարցերին պատասխանեք «այո» կամ «ոչ»:
Հարցերը
1. Հեշտությա՞մբ եք տխրում:
2. Դժվարությա՞մբ եք թուլանում:
3. Հաճա՞խ է ձեզ անհանգստացնում անքնությունը:
4. Անքնության դեմ դեղահաբեր ընդունո՞ւմ եք:
5. Որեւէ հիվանդություն ունե՞ք, որը սթրեսի արդյունքում գլուխ է բարձրացնում:
6. Խուճապի նոպաներ ունենո՞ւմ եք:
7. Անհանգստանո՞ւմ եք, թե ինչ են ձեր մասին մտածում շրջապատում:
8. Անհանգստանո՞ւմ եք փողի համար:
9. Հեշտությա՞մբ եք շփոթվում:
10. Ձեզ կաշկանդված համարո՞ւմ եք:
11. Հաճա՞խ եք ցնցվում հեռախոսազանգից:
12. Ձեր առողջության համար անհանգստանո՞ւմ եք:
13. Կարծում եք, որ շատ պարտականություններ ունե՞ք:
14. Մանրուքների համար անհանգստանո՞ւմ եք:
15. Խցանումները ձեզ գրգռո՞ւմ եք:
16. Մթությունից վախենո՞ւմ եք:
17. Երբ անհանգստանում եք, ձեր ձայնը դողո՞ւմ է:
18. Երբեւէ հանգստացնող դեղամիջոցներ ընդունե՞լ եք:
19. Ամեն ինչ մի կողմ նետելու ցանկություն ունեցե՞լ եք:
20. Հակվա՞ծ եք անհանգստության:
21. Հաճա՞խ եք հուզվում:
22. Հեշտությա՞մբ եք կարմրում:
23. Հաճա՞խ եք տխրում անհաջողությունից:
24. Անհանգստանո՞ւմ եք հյուր գնալիս, երեկույթների մասնակցելիս եւ այլն:
25. Տխրո՞ւմ եք, երբ ձեզ վրա ծիծաղում են:
26. Աղմուկը ձեզ բարկացնո՞ւմ է:
27. Ձեզ դո՞ւր է գալիս նոր մարդկանց հետ ծանոթանալը:
28. Տարբեր պահանջները ձեզ բարկացնո՞ւմ են:
29. Քնելուց առաջ մի քանի անգամ ստուգո՞ւմ եք, արդյո՞ք դուռը փակ է:
30. Շա՞տ ժամանակ եք ծախսում որեւէ տոն, ընդունելություն կամ այլ միջոցառում նախապատրաստելու համար:
Հրահանգներ
Յուրաքանչյուր «այո» պատասխանի համար նախատեսված է 1 միավոր, «ոչ»-ի համար՝ 0 միավոր:
Թեսթի արդյունքները
20-30 միավոր - դուք հավասարակշռված չեք եւ հեշտությամբ բորբոքվում եք:
10-20 միավոր - դուք փոքր-ինչ դյուրագրգիռ եք:
5-10 միավոր - դուք ամենեւին դյուրագրգիռ չեք:
5 միավորից պակաս – ձեր հանգստությանը միայն նախանձել կարելի է:
Աղբյուրը՝ testio.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը10:37, 27 ապրիլի
Սելենա Գոմեսին տխրեցնում են իր սերնդակիցների գեղեցկության չափանիշները09:00, 27 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել