Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

Լինել նորաձեւ եւ գեղեցիկ՝ կրելով մատչելի եւ հասանելի հագուստ

15:28, 1 մայիսի

Զարուհի Սուրմենյանը վերջերս է մուտք գործել հայկական բլոգոսֆերա: Նա այն քչերից է, ով նորաձեւության մասին բլոգ է վարում:  Zayalook կոչվող բլոգում Զարուհին կիսվում է իր ստեղծած նորաձեւ կերպարներով եւ ոճով: NEWS.am STYLE -ի հետ զրույցում երիտասարդ բլոգերը պատմեց բլոգ բացելու գաղափարի, իր ոճի, հայկական նորաձեւության եւ այլնի մասին:

 

Ինչպե՞ս ծնվեց նորաձեւության մասին բլոգ վարելու միտքը:

Նորաձեւությամբ միշտ եմ հետաքրքրվել եւ շատ վաղուց մտածել եմ բլոգ բացելու գաղափարի մասին: Շատ պատճառներով, որոնցից էին նաեւ սուղ ժամանակը եւ միջոցները, որոշեցի հրաժարվել այդ մտքից: Սակայն երբ մեկ տարի առաջ Instagram-ում սկսեցի տեղադրել նկարներ, որոնք գտան բավականին դրական արձագանք, բլոգ ունենալու գաղափարն ավելի իրական դարձավ: Ինձ շատ օգնեց իմ մոտ ընկերներից մեկը, ով նկարեց եւ մշակեց այն բոլոր նկարները, որոնք հիմա տեղադրվում են բլոգում:

Ի՞նչ է քեզ տալիս քո բլոգը եւ ի՞նչ է տալիս այն, ըստ քեզ, ընթերցողներին:

Ես երբեք չեմ ունեցել այսպես կոչված հոբբի: Բլոգը բացելուց հետո հասկացա, թե ինչ է դա նշանակում: Ինձ համար բլոգը միջոց է կիսելու իմ սերը եւ կիրքը դեպի հագուստը եւ նորաձեւությունը: Հուսով եմ՝ ընթերցողներին այն հնարավորություն է տալիս տեսնել, որ կարելի է լինել նորաձեւ եւ գեղեցիկ՝ կրելով համեմատաբար մատչելի եւ հասանելի հագուստ:

Ի՞նչ է պետք այսօր նորաձեւ լինելու համար:

Ինքս ինձ շատ հաճախ եմ տալիս այս հարցը: Սեփական փորձից կարող եմ ասել, որ միշտ լինելու են ավելի շատ կամ ավելի թանկարժեք հագուստ ունեցող մարդիկ: Շատ դժվար է ունենալ այն ամենը, ինչ ուզում ես: Ըստ իս, պետք չէ ընկնել նորաձեւության հետևից, պետք է կարողանալ ընտրել թրենդեր, որոնք համապատասխանում են սեփական կերպարին եւ մարմնի կառուցվածքին:

Ինչպե՞ս ես վերաբերում քո հասցեին հնչող քննադատություններին:

Կարծում եմ, որ անկախ տարիքից, սեռից, ազգությունից, զբաղմունքից, չկա այնպիսի մարդ, ում հասցեին չեն հնչում քննադատություններ: Լինում են անհեթեթ քննադատություններ, որոնք շատ դեպքերում չեմ կարդում մինչեւ վերջ եւ լինում են դեպքեր, երբ ինքս եմ համաձայնվում ասվածի հետ:

Որպես նորաձեւության բլոգեր, ի՞նչ կարծիք ունես հայաստանյան նորաձեւության մասին:

Նախ, կուզեի նշել, որ ես ինքս ինձ նորաձեւության բլոգեր դեռ չեմ համարում: Նորաձեւության բլոգեր դառնալու համար, կարծում եմ, որ շատ ավելի ժամանակ եւ միջոցներ պետք է տրամադրեմ: Հուսով եմ, որ շուտով կկարողանամ ինքս ինձ այդպես կոչել: Ինչ վերաբերվում է հայաստանյան նորաձեւությանը, նկատել եմ, որ վերջին ժամանակահատվածում այն զարգացում է ապրում: Բացվել են նոր, այսպես կոչված, low priced fast fashion բրենդեր, որոնք հասանելի են դարձնում նորաձեւության թրենդերը բոլորիս, իրագործվում են նորաձեւության ցուցադրություններ եւ այլն: Անկեղծ կասեմ, որ շատ բան չեմ կարող ասել, քանի որ լավ տեղեկացված չեմ:

Քո խորհուրդը նրանց, ովքեր դեռ չեն գտել իրենց ոճը:

 Խորհուրդ կտամ գտնել ոգեշնչում եւ հասկանալ սեփական մարմնի դրական եւ բացասական կողմերը:

Զրուցեց՝ Շուշան Շատիկյանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել