Ասոցիատիվ թեսթերն առավելություն ունեն այլ տիպի շատ թեսթերից: Պատասխանն անկեղծ է, այն կեղծել համարյա հնարավոր չէ, քանի որ աշխատում եք պատկերների հետ, եւ ձեր ենթագիտակցությունը բացում է ճշմարտությունը, անկախ ձեր գիտակցության՝ ճշմարտությունը թաքցնելու ցանկությունից։
Այսօրվա թեսթը կտանի հեռավոր հեքիաթային թագավորություն, որտեղ դուք իսկական մարտիկ եք։
1. Ձեզ մեծագույն պատիվ է բաժին ընկել հերթական հանձնարարությունը կատարելու համար ուղեկցել տվյալ տարածքի մեծագույն մարտիկին։ Աղջիկների համար՝ տղայի, տղաների համար՝ աղջկա։ Ձեր նպատակն է վերադարձնել թագավորի գողացված գանձերը։ Ձեր ուղեկցի հետ պատրաստվում եք արշավի։ Մեկնելուց առաջ նա ինչ-որ բան է ձեզ ասում։ Ի՞նչ։
2. Վերջին պահին թագավորն իր մոտ է կանչում ձեզ եւ մեկնում թուրը, որը ձեզ կօգնի այդ դժվար գործում։ Մանրամասն նկարագրեք, թե ի՞նչ զենք է դա՝ թուր, դաշույն, գրպանի դանակ։ Ի՞նչ չափի։ Նախշապա՞տ է եւ ունի՞ մոգական ուժ։
3.Ուղեւորվում եք եւ ճանապարհին հանդիպում բարձ սարեր, խորը լճեր եւ հին անտառներ։ Հաղթահարում եք բազմաթիվ արգելքներ ու հանդիպում եք թշնամիների։ Քանիսի՞ն եք հաղթել մինչեւ գաձերը գողացած վիշապի քարանձավ հասնելը։
4. Վերջապես, մտնում եք քարանձավ եւ տեսնում թագավորական գանձերը։ Ի՞նչ հույզեր են առաջանում մեծ հերոսի դեմքին, ում ուղեկցում եք։ Մանրամասն նկարագրեք դրանք։
Բանալին.
Մարմնավորելով թագավորության հերոսի կերպարը, դուք վերապրում եք հպարտության զգացում թագավորի՝ ձեզ ցուցաբերած մեծ պատվի համար։ Այս թեսթը բացահայտում է ձեր հարաբերությունները սեփական հպարտության հետ.
1. Բառերը, որ ձեզ ասել է մեծ հերոսը, այն է, ինչ խփում է «ձեր թույլ տեղին»՝ ստիպելով ձեզ գործել։ Ոգեւորող խոսքեր էին՝ «վստահիր ինձ», «մենք ամեն ինչ կհաղթահարենք միասին», «ես հույս եմ դնում քեզ վրա» տիպի, թե հակառակը՝ որոշակի արհամարհանք՝ «ոտքի տակ մի ընկիր», «դա քո խելքի բանը չէ»։ Առաջինը նշանակում է, որ ակտիվ գործողությունների համար ձեզ պետք է «քաղցրաբլիթ», իսկ երկրորդ դեպքում՝ «ճիպոտ»։
2. Թագավորի նվիրած թուրը ձեր հպարտության խորհրդանիշն է։ Որքան այն ճոխ ու կախարդական է, այնքան ուժեղ է ձեր հպարտությունը եւ այնքան շատ խնդիրներ այն կստեղծի ձեզ համար։ Սակայն, եթե թագավորը կոտրված ու ժանգոտած մի անհեթեթ բան է նվիրել, ապա ձեր գիտակցությունը փորձում է ձեզ հասկացնել, որ մի փոքր հպարտությունը ձեզ չէր խանգարի։
3. Ձեր ճանապարհին հանդիպած թշնամիների քանակը այն ճգնաժամերի եւ լուջ խնդիրների քանակն է, որ ապրել եք մինչեւ օրս։ Եթե նշել եք կոնկրետ՝ 2, 3, 4, 8, խոսքը շրջադարձային փուլերի մասին է։ Եթե ասել եք, որ «դրանք անթիվ-անհամար էին», մտածեք, արդյո՞ք ձեր կյանքի ամեն մանրուքը գլոբալ խնդիր չեք համարում։ Արդյո՞ք դա ձեր կյանքում մշտական սթրեսի աղբյուր չէ։ Եթե ընդհանրապես թշնամի չի եղել, ապա երկուսից մեկն է. կամ նրանք շատ են վախեցել ձեր մոտենալուց (չափից բարձր ինքնագնահատական), կամ էլ հակառակը՝ ձեզ ուշադրության արժանի չեն համարել (չափից ցածր ինքնագնահատական)։
4. Մեծ հերոսը, ում դուք ուղեկցում եք, այն հատկությունների մարմնավորումն է, որոնք հիացնում են ձեզ հակառակ սեռի մեջ։ Իսկ արտահայտությունը, որ հայտնվում է նրա դեմքին առաջադրանքն ավարտելու պահին, այն է, ինչ ձեզ «ճանկում» է ամենաշատը։ Ժպիտ, հպարտություն, ուրախության արցունքներ, սառը ինքնավստահություն։ Ինչ էլ որ լինի, հիշեք ձեր պատասխանը։ Երբեւիցե հենց դեմքի այդ արտահայտությունը կարող է ձեզ ստիպել սիրահարվել առաջին հայացքից։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:30, 7 նոյեմբերի
Մեգան Մարքլի հորը ձեռնաշղթաներով դուրս են բերել ծերանոցից. մանկական պոռնոգրաֆիայի գործով նրան սպառնում է 20 տարվա ազատազրկում09:00, 7 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 6 նոյեմբերի
Կադրային զտում Kering–ում. Պիերպաոլո Պիչոլին լքում է Balenciaga-ն՝ երկու այլ ստեղծագործական տնօրենների հետ միասին22:33, 6 նոյեմբերի
Սկեսրոջ և հարսի պատերազմը. Նիկոլա Փելթցը կրկնօրինակում է Վիկտորյա Բեքհեմի խորհրդանշական կերպարները21:22, 6 նոյեմբերի
«Անցել է պատշաճության սահմանները». միլիարդատեր Բրունելո Կուչինելիին մեղադրել են դերասանուհիներին անպատշաճ կերպով դիպչելու մեջ20:28, 6 նոյեմբերի

20:18, 6 նոյեմբերի
«21-րդ դարի վատագույն սերիալը». քննադատները հողին են հավասարեցրել Քիմ Քարդաշյանի և Գլեն Քլոուզի դրամայի երկրորդ եթերաշրջանը19:10, 6 նոյեմբերի
Ջեյն Բիրկինի Hermès Birkin-ը՝ նրա ստորագրությամբ և անձնական հաղորդագրությամբ, աճուրդի է հանվել16:23, 6 նոյեմբերի
«Վիրավորանք իմ մշակույթին». Իտալացի խոհարարին ազատել են աշխատանքից՝ պիցցայի մեջ անանաս ավելացնելուց հրաժարվելու համար15:19, 6 նոյեմբերի
Ադամանդները զիջում են Hermès պայուսակներին. հարսնացուները հրաժարվում են նշանադրության մատանիներից14:33, 6 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը «կայֆի տակ» որոշել է գնել հարևանի առանձնատունը14:29, 6 նոյեմբերի
