Քո ընկերոջ վերաբերմունքը վերջին շրջանում փոխվել է, եւ ոչ դեպի լավը։ Ինչո՞ւ են տղամարդիկ սկզբում ակտիվ պայքարում կնոջ համար, իսկ հետո կորցնում հետաքրքությունը։ Որո՞նք կարող են լինել պատճառները։ Այսօր կարող է ամեն ինչ հիանալի լինել, իսկ վաղն այդ ամենն անցնում է։ Հիանալի երեկոներ, ընդհանուր հետաքրքրություններ, ուժեղ կապվածության զգացում, հնարավոր է՝ մտերմություն, եւ հանկարծ նա անհետանում է։ Կամ էլ՝ նա անթերի է, հուսալի, քեզ ասում է այն, ինչ ցանկանում ես լսել, իսկ հետո հանկարծ սառն է դառնում։ Եկեք պարզենք, թե իրականում ինչ է կատարվում։
Նա վախենում է պատասխանատվությունից
Ինչպես ասում են՝ տղամարդու մեջ, առաջին հերթին, նստած է «էգ»-ին գրավելու «արուի կենդանական բնազդը»։ Տղաներն ավելի համարձակ են, երբ խոսքը անմիտ հնարքների եւ սարսափ ֆիլմերի մասին է։ Բայց երբ խոսքը լուրջ հարաբերությունների եւ պատասխանատվության մասին է, նրանցից շատերն անօգնական են դառնում։ Շատ տղամարդիկ դադարեցնում են հարաբերությունները, որովհետեւ չեն ցանկանում ինչ-որ որոշումներ կայացնել։ Եվ ծանոթանալով նոր աղջկա հետ՝ փորձում են երկարացնել «անպատասխանատու» շրջանը։
Նա արդեն ստացել է այն, ինչ ցանկանում էր
Տղամարդը բնույթով նվաճող է։ Նա կնոջ հանդեպ մեծ հետաքրքրություն է ցուցաբերում նրա սրտի համար տարվող պայքարի ընթացքում։ Նրան անհրաժեշտ է վստահ լինել, որ աղջիկը միայն իրեն է պատկանում։ Բայց նպատակին հասնելուց հետո այլեւս ապացուցելու բան չի ունենում։ Այդ պատճառով որոշ տղամարդիկ կրկին որոնումների մեջ են ընկնում, որպեսզի հերթական անգամ իրենց եւ ուրիշներին ապացուցեն, թե որքան գրավիչ ու հմայիչ են։
Երբ հարաբերություններն ավելի արագ են զարգանում, քան տղամարդն ակնկալում է, այդ նույնպես կարող է վախեցնել նրան։ Եվ առաջին արձագանքը փախուստն է։ Երբ դու նրան ավելի դանդաղ ես մոտ թողնում, դուք շփման համար ավելի շատ ժամանակ եք ունենում, կարողանում եք ավելի լավ ճանաչել միմյանց։ Սկզբում ամեն ինչ գեղեցիկ ու թեթեւ է, իսկ ժամանակի ընթացքում ինչ-որ խնդիրներ են առաջանում, որոնք հարկավոր է սովորել քննարկել ու որոշել։ Այդ պատճառով մի շտապեք նետվել հորձանուտը։ Ոչ ոք չպետք է հարաբերություններում իրեն ամբողջությամբ զոհաբերի։ Մի հարմարվիր նրա կամքին, ինտրիգ պահիր, նրա համար հանելուկ մնա։
Նա «շնչահեղձ» է լինում քո ուշադրությունից ու հոգատարությունից
Թակարդը մի ընկիր՝ հանուն նրա թողնելով ամեն ինչ։ Մի ապրիր նրա կյանքով, դու պետք է քո հետաքրքրություններն ունենաս, զբաղմունքը։ Տղամարդիկ չեն հանդուրժում չափից շատ վերահսկողությունն ու կպչունությունը։ Ազատ թող նրա անձնական տարածքը, որտեղ նա առանց քեզ իրեն լավ է զգում (նրա նախասիրությունները՝ ձկնորսություն, որս, ընկերների հետ ֆուտբոլ եւ այլն)։ Եթե նրան զրկեք այս ամենից, նա կլքի ձեզ եւ «իդեալական» աղջիկ կգտնի։
Կանգ առ եւ քո վերաբերմունքին կողքից նայիր։ Նախքան ինչ-որ բան ձեռնարկելը, մտածիր, թե այդ ինչպես կանդրադառնա դրա վրա։
Աղբյուրը՝ lady.tochka.net
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:19, 19 ապրիլի
Որքանո՞վ է գեղեցիկ արտաքինն ազդում սեքսի որակի վրա. Առասպելներ եւ իրականություն22:24, 19 ապրիլի
Մալդիվների ամենաթանկ հանգստավայրի ներսում21:17, 19 ապրիլի
Թրեւիս Բարքերը շնորհավորել է Քորթնի Քարդաշյանին՝ հրապարակելով նրա լուսանկարը, որում նա զուգարանում է20:21, 19 ապրիլի
Jacquemus-ը նոր շունչ է հաղորդում ամառային հարսանիքներին19:47, 19 ապրիլի
Ինչպե՞ս է Բրիտանիայի ամենահարուստ մարդուն հաջողվում ստվերում մնալ. նույնիսկ նրա ադմինիստրատորը չի լսել նրա մասին18:27, 19 ապրիլի
Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել16:17, 19 ապրիլի
«Հարյուր տարվա մենություն». Netflix-ը ներկայացրել է Գաբրիել Գարսիա Մարկեսի գլուխգործոցի կինոադապտացիայի թիզերը15:38, 19 ապրիլի
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին15:12, 19 ապրիլի
«Breaking Bad»-ի աստղ Ջանկառլո Էսպոզիտոն ցանկացել է մարդասպանի վարձել՝ սեփական սպանությունը կազմակերպելու համար14:42, 19 ապրիլի
Հարսնացուն ցնցված է. նա հարսանիքին ստացել է «ամենազզվելի նվերը»13:56, 19 ապրիլի
Քորթնի Քարդաշյանը պաշտպանել է Քիմին, որին երկրպագուները մեղադրում են դիտավորյալ «անհաջող» լուսանկար հրապարակելու մեջ13:14, 19 ապրիլի
Անզուգական Մոնիկա Բելուչին ասում է, որ «համակերպվել է ծերության հետ»