Երբ բար եմ գնում, գերուշադիր մատուցողներ, հարգալից հանրություն եւ ոչ կպչուն երաժշտություն չեմ ակնկալում, այլ՝ բարձր աղմուկ, թարմ գարեջուր, խավար լույս եւ այցելուների ու, ինչու չէ՝ մատուցողների թեթեւակի անտարբերություն։ Ոչ մի հաճելի բան չկա, երբ եսիմորերոդ շիշ գարեջուրը վայելելու պահին նրանք կանգնած են գլխավերեւումս։ Բարեր սիրում եմ։ Սիրում եմ դրանց կոպիտ հմայքը, ծխով հագեցած անփույթ մթնոլորտը, հնչող հին ու բարի ռոքը, ռոք-ն-ռոլն ու ռեգին։ Երեւանում նման տեղերը շատ են։
Jazzve սրճարանի ու լեգենդար «Առագաստի» արանքում Beer Academy բարն է։ Սա իսկական հին ու բարի անդերգրաունդ է՝ հարմարավետ ու փոքր։ Մուտքի մոտ դիմավորում է մենեջերը, ավելի ճիշտ՝ ռեկտորը, ինչպես իսկական ակադեմիայում։
Ներսում՝ գունամատիտային, բեժ երանգներ են, փայտե ձեւավորում, փողոցի լապտերների նման լուսավորություն։ Ներքին հարդարանքն ինձ ցնցեց, անկեղծ ասած՝ լավ մտածված ու մթնոլորտ ստեղծող։ Ինչպիսին էլ պետք է լինի լավ գարեջրատան տեսքը։ Ոչ մի ավելորդություն, բայց՝ կոկիկ ու աճելի։ Ուզում եմ առանձնացնել երեք տարր, որոնք ինձ պարզապես քարացրին. փորագրված բռնակներով հնաոճ փայտե կոմոդը, աթոռները, որոնց վրա կամ փորագրված կամ կարծես խարանով այրված է Beer Academy անվանումը, եւ վերջապես երրորդ՝ փաթաթված հին «Լենինսկոյե զնամյա», «Իզվեստիյա», «Սովետական Ղարաբաղ» եւ «Սովետական Հայաստան» թերթերով օդափոխիչները։ Թերթերի վրա տեղ-տեղ փակցված են հեռավոր 50-ականների ամերիկյան ագիտ-պլակատները ծաղրող հումորային գրություններով պաստառներ. «Գարեջուր։ Տգեղ մարդկանց օգնում է սեքսով զբաղվել 1862 թվականից», «Գարեջուրը կփոխի աշխարհը։ Չգիտեմ ոնց, բայց հաստատ կփոխի» եւ նման այլ բաներ։
Հատուկ հարգանք՝ տերերին, տրածքում օդափոխիչների քանակի համար։ Ինքս ծխող եմ, սակայն, գրողը տանի, երբ ծխից ծակծկում են աչքերս, ուզում եմ միանալ համաշխարհային հիսթերիային ու քաղաքով քայլել՝ բորորին համոզելով ծխելը թարգել։
Երկրորդ մեծ մարդկային շնորհակալությունը՝ ճաշացանկում գարեջրի տեսանկանու առատության համար։ Գիտեք, երբ գնում եմ բար հանգստանալու, ուզում եմ ոչ թե պարզապես գարեջուր խմել, այլ՝ իմ սիրելի գարեջուրը։ Իմը մուգ «Կոզելն» է։ Ու եթե իմ սիրելի գարեջուրը չկա, ես դրա բնավորությունն եմ ընդունում, գրական ասած՝ թթվում եմ։ Իսկ Beer Academy- ում ոչ միայն իմ սիրելի գարեջուրն էր։ Մի պահթվաց, թե այստեղ իմ իմացած ողջ գարեջուրն է. լցնովի, շշով, հայկական, չեխական, գերմանական, ռուսական…
Բայց, չնայած հարստությանը, մշտական հաճախորդներին այստեղ թույլ չեն տալիս հարբել։ Յուրաքանչյուր ուրբաթ տեղի է ունենում «Մելոման» վիկտորինան՝ «Գուշակիր մեղեդին» հաղորդման նման մի բան։ Հաղթող թիմը ստանում է 20% զեղչ այդ երեկո պատվիրած ամեն ինչի համար։ Եվ, ինչպես հայտնեց ռեկտորը, հետաքրքիր մրցույթներ ու խաղեր այստեղ հաճախ են լինում։
Այսքանով թույլ տվեք ավարտել, փակել նոութբուքը, մի կում թարմ սառը գարեջուր խմել, մեջքը հենել աթոռին ու վայելել հանգիստը։ Բոլորին հաճելի շաբաթ երեկո եմ մաղթում, փոխանցում եմ լավ հանգստի հերթափոխը (Տարոսը ձեզ)։
Տեքստը՝ Ազատ Տեր-Անտոնյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:18, 8 մայիսի
Շամպայն, 24 կարատանոց ոսկուց խնամքի միջոցներ եւ 100,000 դոլարի շքեղություն. հանգստացեք Դուբայի լավագույն հանգստավայրում22:24, 8 մայիսի
Մայքլ Դուգլասը համեմատել է սեքսուալ տեսարանների նկարահանումները իր ծաղկման ժամանակների հետ. «Ես անցել եմ այն տարիքից, երբ պետք է անհանգստանայի»21:11, 8 մայիսի
Աշխարհի նախկին ամենահարուստ մարդը` Ուորեն Բաֆեթ. «Հաջողությունը փողի մեջ չէ, այլ նրանում է, որ սիրված լինեք նրանց կողմից, ում ցանկանում եք սիրել»20:26, 8 մայիսի
Սիլվեստր Ստալոնեի ժամացույցները կհայտնվեն աճուրդում, այդ թվում՝ նրա հավաքածուի «սուրբ գրաալը»19:27, 8 մայիսի
Նյու Յորքի Times Square-ը գլխավորում է աշխարհի ամենավատ զբոսաշրջային վայրերի ցուցակը17:13, 8 մայիսի
Ռուսաստանում բանակցություններ են ընթանում այնտեղ Քանյե Ուեսթի համերգը կազմակերպելու շուրջ16:32, 8 մայիսի
Հիսուս Քրիստոսի մանկության մասին սարսափ ֆիլմ կնկարահանվի15:11, 8 մայիսի
Քլոե Քարդաշյանը պատմել է այն խնդիրների մասին, որոնց բախվել է որդու՝ Թաթումի ծնվելուց հետո15:00, 8 մայիսի
«Եվրատեսիլ 2009»-ի հաղթող Ալեքսանդր Ռիբակը Հայաստանի երգը նշել է, որպես իր ֆավորիտ` իր երաժշտական աջակցությունը հայտնելով «Լադանիվա»-ին14:18, 8 մայիսի
Աննա Վինտուրն արգելել է այս երեք մթերքը մատուցել Met Gala-ին14:00, 8 մայիսի
Հայկական էպոսի հերոսը՝ էլ ավելի գունեղ ու ժամանակակից լուծումներով. կայացավ «Սասունցի Դավիթ» կոմիքսի շնորհանդեսը (ֆոտո)13:21, 8 մայիսի
Ինչպես մայիսի 9-ին քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին