Պատկերացրեք՝ արվեստի մարդ եք, եւ այսօր պետք է զարդարեք ձեր իսկ ստեղծած սպիտակ բաժակը։ Մի փոքր մտածելով, որոշեցիք այն երկնագույն ներկել։ Մնացել է միայն որոշել, թե ինչ նախշ եք անելու։ Ընտրեք, խնդրեմ, առաջարկվածներից ձեզ ամենաշատ դուր եկածը.
1. Պուտեր
2. Գծեր
3. Վանդակներ
4. Ալիքներ
Բանալին.
Մեր ենթագիտակցությունը երկնագույնը զուգակցում է ինտելեկտի ու երեւակայության հետ։ Ահա թե ինչու բաժակի սպիտակ «կտավի վրա» ձեր ենթագիտակցությունը կբացի ձեր մտակերտվածքի գաղտնիքը, կպատմի ձեր ուժեղ կողմերի մասին, որոնք ձեզ օգնում են հաղթահարել ձեր ճանապարհին ընկած ամեն տեսակ դժվարությունները։
1. Եթե բաժակը զարդարել եք պուտերով, արտիստիկ, ճկուն ու ստեղծագորական մտակերվածք ունեք։ Եվ թող երբեմն ձեր վարքը մարդկանց տարօրինակ թվա, մի մտահոգվեք։ Չէ՞ որ հենց ձեր նմաններն են աշխարհում ինչ-որ նոր ու արժեքավոր բան ստեղծում՝ անճանաչելիորեն վերափոխելով այն։
2. Գծավոր նախշը խոսում է ուղղամտության, արագորեն գործի անցնելու եւ բառերը քամուն չտալու ունակության մասին։ Դուք ի ծնե առաջնորդ եք, ով կարողանում է արագ ու ճիշտ կողմնորոշվել կյանքում եւ լուծել խնդիրները։ Ձեր շրջապատում շատերն են ձեզ վրա հույս դնում։
3. Բաժակը զարդարելու համար ընտրված վանդականախշը ձեզ բնութագրում է որպես շատ գործնական մարդ։ Դուք հրաշալի գլուխ եք հանում առօրեական բոլոր խնդիրներից։ Կարողանում եք ճիշտ օգտագործել ձեզ հասանելի ռեսուրսները. գումարը, ժամանակն ու ձեր ուժերը։ Դրանից բացի, միշտ օգնության եք հասնում նրանց, ովքեր իսկապես դրա կարիքն ունեն եւ, եթե իրոք արժանի են։
4. Ալիքաձեւ նախշը խոսում է մարդկանց մեջ սեր արթնացնելու հազվադեպ տաղանդի մասին։ Ձեր շուրջը կարծես սեր, աջակցություն ու համակրանք առաջացնող խորհրդավոր աուրա է ստեղծվում։ Սա ամենաեւին էլ չի նշանակում, թե դուք բոլորին ու յուրաքանչյուրին տրամադրում եք դեպի ձեզ։ Դա տեղի է ունենում ինքնստինքյան՝ ձեր ճառագած բարյացակամության ու ջերմության շնորհիվ։ Մարդիկ ձգվում են դեպի ձեզ եւ, ստանալով միայն դրական հույզեր, ձգտում են վերադարձնել ձեր նվիրածի գոնե մի փոքր մասը։
Տեքստը գրված է Տադահիկո Նագաոի աշխատանքի հիման վրա
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:18, 7 նոյեմբերի
Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինն ընդամենը ութ օրում ավելի քան 50 հազար դոլար է վաստակել OnlyFans-ում10:30, 7 նոյեմբերի
Մեգան Մարքլի հորը ձեռնաշղթաներով դուրս են բերել ծերանոցից. մանկական պոռնոգրաֆիայի գործով նրան սպառնում է 20 տարվա ազատազրկում09:00, 7 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 6 նոյեմբերի
Կադրային զտում Kering–ում. Պիերպաոլո Պիչոլին լքում է Balenciaga-ն՝ երկու այլ ստեղծագործական տնօրենների հետ միասին22:33, 6 նոյեմբերի
Սկեսրոջ և հարսի պատերազմը. Նիկոլա Փելթցը կրկնօրինակում է Վիկտորյա Բեքհեմի խորհրդանշական կերպարները21:22, 6 նոյեմբերի
«Անցել է պատշաճության սահմանները». միլիարդատեր Բրունելո Կուչինելիին մեղադրել են դերասանուհիներին անպատշաճ կերպով դիպչելու մեջ20:28, 6 նոյեմբերի

20:18, 6 նոյեմբերի
«21-րդ դարի վատագույն սերիալը». քննադատները հողին են հավասարեցրել Քիմ Քարդաշյանի և Գլեն Քլոուզի դրամայի երկրորդ եթերաշրջանը19:10, 6 նոյեմբերի
Ջեյն Բիրկինի Hermès Birkin-ը՝ նրա ստորագրությամբ և անձնական հաղորդագրությամբ, աճուրդի է հանվել16:23, 6 նոյեմբերի
«Վիրավորանք իմ մշակույթին». Իտալացի խոհարարին ազատել են աշխատանքից՝ պիցցայի մեջ անանաս ավելացնելուց հրաժարվելու համար15:19, 6 նոյեմբերի
Ադամանդները զիջում են Hermès պայուսակներին. հարսնացուները հրաժարվում են նշանադրության մատանիներից14:33, 6 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը «կայֆի տակ» որոշել է գնել հարևանի առանձնատունը