Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Զուգակցվող թեսթ. ապագայի շինարարը

20:52, 21 դեկտեմբերի

Բոլորս էլ այս կամ այն չափով երազում ենք շրջկա աշխարհը փոխելու մասին։

Պատկերացրեք՝ աշխարհի վերջի կանխատեսումները հիմարություն էին, ու մարդկությունը հավաքվել ու որոշել է վերափոխել աշխարհը։ Այդ նպատակով ստեղծվել է հատուկ հանձնաժողով, իսկ դուք ընդգրկվել եք դրա մեջ։

Այս խմբի յուրաքանչյուր անդամն այնտեղ պատահական չէ, այլ իր ունեցած ինչ-որ յուրահատուկ աշխատանքային գծերի, ընդունակությունների ու փորձի համար։ Պատմեք, թե ինչի՞ շնորհիվ են ձեզ ընդգրկել հանձնաժողովի մեջ։

Իսկ ինչպե՞ս կնկարագրեիք հանձնաժողովի ղեկավարին։ Ի՞նչ կասեք նրա անհատական գծերի մասին։

Այժմ գործի անցնելու ժամանակն է։ Ձեր խնդիրն է մտածցել, թե ի՞նչ տեսք կունենա այն կատարյաք քաղաքը, որը դուք, որպես հանձնաժողովի անդամ պետք է կառուցեք։

Մանրամասն իկարագրեք այն։

Բանալին.

Քաղաքը քաղաքակրթության խորհրդանիշն է։ Այս թեսթն ուղղած է շրջապատող աշխարհի ու հասարակության հանդեպ ձեր վերաբերմունքը բացահայտելուն։

Ձեր նշած հատկությունները ձեր այն գործնական գծերն են, որոնց մասին գիտեք միայն դուք։ Հնարավոր է, դրանք անյքան էլ ուժեղ չեն, ինչպես կցանկանայիք։ Ինչ էլ որ ասեք, ամենայն հավանականությամբ դուք չեք տիրապետում դրանց ամբողջությամբ, պարզապես ձեզ դուր է գալիս մտածել, որ դուք ունեք դրանք։

Ղեկավարի կերպարի մեջ դուք ինքներդ ձեզ եք տեսնում ապագայում։ Եթե նրան լավ մարդ ու առաջնորդ եք նկարագրել, ապա ամեն ինչ կարգին է, եթե ոչ՝ մտածեք, միգուցե պետք է վերանայեք ձեր վարքը հենց հիմա՝ նման ողբերգական արդյունքի չհասնելու համար։

Ձեր կառուցած քաղաքն այն է, ինչն ավելի շատ ձեզ պակասում է շրջակա միջավայրում ու հասարակության մեջ։ Եթե ցանկացել եք կառուցել բնությանը մոտ կանաչ գեղեցիկ քաղաք, ապա ժամանակն է փոքրիկ արձակուրդ վերձնել եւ մեկնել քաղաքից դուրս՝ հոգեբանական հավասարակռշությունը վերականգնելու։ Եթե կառուցել եք ֆանտաստիկայի շարքից ինչ-որ բան՝ թռչող տներ, թափանցիկ պատեր ու մետաղական աչքերով ոստիկաններ, հիշեք՝ ե՞րբ եք վերջին անգամ ձեզ թույլ տվել պարզապես թուլանալ ու երազել։ Հնարավոր է, ռացիոնալիզմից տանջված ձեր հոգին պարզապես հանգստանանլ է ուզում. դիտել «Ավատարը», կարդալ Ռեյ Բրեդբերիի «Մարսյան քրոնիքները» կամ էլ պարզապես երազկոտ հայացք նետել երկինք՝ կրկին քեզ 10-ամյա երեխա զգալով՝ ում համար անհնարին ոչինչ չկա։

Թեսթը գրված է Տադահիքո Նագաոյի աշխատանքի հիման վրա


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել