ԽՈՅԵՐ
Այսօր դուք կցանկանաք, որ ձեզ խղճան: Իսկ ու՞մ դիմել այդ հարցով, եթե ոչ սիրելի անձնավորությանը: Սակայն, եթե սիրելին այսօր խնդիրներ ունի, ավելի լավ է ձեր խնդիրների մասին մոռանաք եւ սկսեք օգնել նրան: Այդ դեպքում դուք հաստատ տխրելու ժամանակ չեք ունենա:
ՑԼԵՐ
Այսօր աշխատեք սիրելիին չփորձել ինչ-որ բան սովորեցնել, դժվար թե դա ձեզ մոտ ստացվի: Որեւէ գործողություն շարունակելու ցանկությունը նրա մոտ կարող է միանգամից կորչել, այնպես որ, աշխատեք նրան ամեն կերպ խրախուսել. այդ կերպ ավելի շատ օգուտ տված կլինեք:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Որպեսզի սիրելիի հետ էլ ավելի մոտ լինեք, դուք պետք է միասին հոգ տանեք ինչ-որ մեկի մասին՝ երեխայի, կատվի կամ կակտուսի, կարեւոր չէ: Նման միասնական հոգատարությունը ավելի կմետրմացնի ձեզ: Այսօրն ամենահարմար օրն է, որպեսզի ձեռք բերեք միասնական սիրո դրեւորման որեւէ օբյեկտ:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր ձեր սիրելին անկառավարելի կլինի: Սթափ բանականությունը, երկաթյա փաստերը եւ տրամաբանությունը նրա վրա չեն ազդի: Միգուցե նաեւ նյարդայնացնեն: Նա կլիսի ձեզ, բայց հաստատ հակառակը կանի: Միգուցե արժե նրան տալ հակառակ խորհուրդներ՝ ցանկալի արդյունքը ստանալու համար:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Օրը կլինի ձերը, եթե այն կարողանաք ճիշտ տնօրինել: Նվիրեք օրը սիրուն, քնքշանքին եւ գուրգուրանքին, եւ հոգու եւ մարմնի տոնը երաշխավորված է: Ի դեպ, վատ չէր լինի նաեւ առանձնանալ բնության գրկում:
ԿՈՒՅՍԵՐ
Պետք չէ այսօր ամաչել ձեզ մտերիմ մարդուց: Այո', դուք որոշ թերություններ ունեք, իսկ ո՞վ չունի, սակայն, եթե ձեր կեսը սիրում է ձեզ, ապա այդ թերություններն էլ կկարողանա սիրել կամ գոնե ընդունել: Պետք չէ ամբողջ կյանքը փշերի վրա լինել. մի օր ոտքերը կարող են չդիմանալ:
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր, չգիտես ինչու, ցանկություն կունենաք համեմատել ձեր կեսին ձեր ընկերների կեսերի հետ: Միգուցե, արդյունքները այդքան էլ խրախուսող չլինեն, եւ դուք լրջորեն մտածեք, թե արդյոք ճիշտ ընտրություն եք կատարել, թե ոչ:
ԿԱՐԻճՆԵՐ
Այսօր սիրելին ստիպված չի լինի ձեզ երկար ապացուցել այս կամ այն բացահայտ ճշմարտությունները, քանի որ դրանք անկնհայտ կդառնան ձեզ համար նույնպես: Սա նշանակում է, որ ավելի շատ ժամանակ կունենաք սիրելիի հետ չպարտադրող զրույցի համար, որից միայն հաճույք կստանաք:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր հավանական է, որ նա, ում դուք անչափ դուր եք գալիս, հրավիրի ձեզ ինչ-որ տեղ, ենթադրաբար՝ կինո: Համաձայնե՞լ, թե՞ ոչ. ահա, թե որն է խնդիրը: Աստղերը հուշում են ծանրութեթեւ անել կողմ եւ դեմ փաստերը, մի քիչ մտածել, խորհդրակցել մտերիմների հետ եւ, իհարկե, ընդունել հրավերը:
ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ
Այսօր հակված կլինեք սիրելիից վրեժ լուծել ձեզ երբեւէ հասցրած հոգեկան ցավերի համար: Բայց մտածեք՝ արդյոք հաճույք կստանա՞ք դրանից, հետո չեք՞ ամաչի եւ տանջվի ձեր արածի համար...
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր սիրելիի հետ համատեղ ինչ-որ բան փնտրելը կմտերմացնի ձեզ: Միգուցե դա կլինի բուռն կրքի պահին ինչ-որ տեղ շպրտված հագուստ, սակայն ավելի շուտ ստիպված կլինեք ոչ նյութական ինչ-որ բան փնտրել:
ՁԿՆԵՐ
Այսօր սիրելին առանց խոսքերի կհասկանա ձեզ: Աստղերը հուշում են օգտվել այդ առավելությունից եւ աշխատել բացատարել նրան այնպիսի մի բան, որը որեւէ լեզվով բացատրել հնարավոր չէ:
Աղբյուրը՝ junona.org
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:08, 17 հունիսի
Աննա Կուրնիկովան հրապարակել է ամուսնու՝ Էնրիկե Իգլեսիասի հուզիչ լուսանկարը12:35, 17 հունիսի
«Ներքնահարկ»-ում թեժ էր ու «շատ դեղին» yellowheart.-ի կենդանի կատարումների ներքո (ֆոտո/վիդեո)12:01, 17 հունիսի
Դավիթ Աֆրիկյանն ամուսնացել է11:36, 17 հունիսի
Կատյա Լելը վստահ է, որ առաջիկա յոթ տարիներին կանայք այլմոլորակայիններից «կատարյալ երեխաներ» կունենան11:03, 17 հունիսի
Anna Asti-ն պատմել է, թե ինչպես է կոտրել երկու ատամները միկրոֆոնով10:31, 17 հունիսի
Oile․ Սիրուշոյի նոր երգն արդեն հասանելի է09:00, 17 հունիսի
ՀՈՒՆԻՍԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:13, 16 հունիսի
Այնքան ճշմարտություններ ասվեցին այդ օրը, որ ծրագիրը փակեցին. Արթուր Բախտամյան21:20, 16 հունիսի
Bumble-ում ծանոթության նրբությունները19:30, 16 հունիսի
Wine Story. NOA-ի պատմությունը. Նոյից մինչև նոր ժամանակներ17:29, 16 հունիսի
Խելագար Մաքսից մինչեւ Խելագար Մաքս14:03, 16 հունիսի
33-ամյա կույսը սեքսով զբաղվելու մտադրություն չունի, մինչեւ չհանդիպի իր երազանքների տղամարդուն