Հոլանդիայում պանրի արտադրությունը սկսվել է դեռեւս Հուլիոս Կեսարի ժամանակաշրջանից։ Փաստորեն հոլանդական ծաղիկներն ու պանիրը վաղուց են հոլանդացիների կյանքի մի մասնիկը դարձել, եւ այդ պատճառով հոլանդացիները մշտապես ծաղկի ու պանրի փառատոններ են կազմակերպում։ Պետք է նշել, որ պանրի արտադրությունը երկար ժամանակ մեծ ու կարեւոր դեր է ունեցել Հոլնդիայի տնտեսական կյանքում։
Դեռեւս 1526թ-ին Կառլոս V թագավորը Էդամի (Հոլանդիա) բնակիչներին հայտարարեց, որ պետք է ամենամյա պանրի տոնավաճառ կազմակերպեն, եւ այդ ժամանակից ի վեր հոլանդացիները սկսեցին հոլանդական պանրի տարբեր տեսակներ ու համեր մտածել ու տարածել ամբողջ աշխարհով մեկ։
Ճիշտ է, տեսակները շատ են, բայց աշխարհում առավել տարածված ու ճանաչված են երեքը՝ գաուդա, էդամ եւ մաասդամ։ Եկեք խոսենք դրանց մասին։
Գաուդան բոլորիս հայտնի պանրի տեսակ է, որը համարվում է ամենահին պանիրներից մեկը։ Այն ստեղծվել է 14-րդ դարում հոլանդական Գաուդա քաղաքում (այստեղից էլ պանրի անվանումը)։ Սովորաբար այն ունի բաց դեղին գույն, մանր անցքեր, եւ նուրբ ու մեղմ համ։
Էդամը կարելի է հեշտությամբ տարբերակել ի շնորհիվ իր մոմե «ծածկույթի» եւ գնդաձեւ կառուցվածքի։ Նշենք, որ մոմե «ծածկույթը» ավանադաբար պետք է կարմիր լինի, քանի որ հնում պատրաստման ժամանակ կարմիր գինի էին ավելացնում։ Պանիրն ունի սերուցքային նուրբ համ, որն ավելի է մեծանում պանրի հասունացման ժամանակ։
Մաասդամ պանիրը շատ դժվար է շփոթել այլ պանիրների հետ, քանի որ այն ունի մեծ անցքեր ու քաղցր ընկույզի համ։ Մաասդամ պանիրն առաջին անգամ արտադրվել է Նիդեռլանդներում 1984թ-ին (որոշ մարդիկ կարծում են, որ ավելի ուշ՝ 190-ականներին) Baars ընկերության կողմից։ Այժմ այս պանիրը սկսել են արտադրել ոչ միայն հոլանդացիները, այլեւ ֆրանսիացիներն ու գերմանացիները։
Պետք է նշել, որ Մաասդամ պանիրը շվեյցարական Էմմենտալ պանրի մի փոքր վերափոխված ու մշակված տարբերակն է, այդ պատճառով երկուսն էլ ունեն համային, արտաքին տեսքի եւ պատրաստման տեխնոլոգիաների նմանություն։ Բայց իհարկե, կան նաեւ որոշ տարբերություններ. Մաասադամն ավելի նուրբ համ ու կոնցենտրացիա ունի եւ ավելի էժան է, քան Էմմենտալը։
Աղբյուրը՝ best-guide.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը