Աշունն իր հետ նորաձեւության նոր միտումներ է բերում։ Աշնանը մեկնարկելու են նորձաեւության տների ցուցադրությունները, բայց մինչ Միլանն ու Փարիզը լռում են, ապա իր մասին շուտով կհիշեցնի Նյու Յորքը։ Բայց նախքան դա, եկեք ուսումնասիրենք աշնան կոշիկների այս տարվա միտումները։ Կախված Ձեր բնակության վայրից եւ եղանակային պայմաններից՝ աշուն-ձմեռ նորաձեւության շրջանն այս տարի մեծապես տարբերվում է՝ համեմատած նախորդ տարիների հետ։ Այն վայրերում, որտեղ խոնավ է ու թաց, բարձրակրունկները կարելի է փոխարինել ավելի հարմար ու թեթեւ կոշիկներով. իհարկե, խոսքը վերաբերում է ամենօրյա ոճին։
Աղջիկներին այս տարի սպասվում է 70-ականների նորաձեւությունն ու բայկերական ոճը, իսկ տղաներին՝ 60-ականների նորաձեւությունն ու անգլիացի ջենթլմենի կերպարը։
Ետ դեպի 60-ականներ
Առաջին անգամը չէ, որ նորաձեւությունը ետ է գնում դեպի 60-ականներ։ Այս աշնանը նորաձեւ են վառ գույներով, երկրաչափական պատկերների նախշերով լոֆեր կոշիկները։ Այս աշնանն իրենց տեղն ունեն հենց այն լոֆերներն ու մոկասինները, որոնք կրողին Օքսֆորդի համալսարանի ուսանողի կերպար կարող են հաղորդել։
Պլատֆորմաներ եւ տանգետկաներ
Այս աշնանը բավականին մոդայիկ են տանգետկաներով բոտֆորտները, սնիկերսները եւ ծաղկավոր կիսաճտքավոր կոշիկները։ Նշենք, որ պլատֆորման շատ ավելի հարմար է եւ հեշտությամբ կարող եք կրել ամբողջ օրվա ընթացքում՝ չմտածելով ոտքերի առողջության եւ վնասելու մասին։ Nando Muzi եւ Pas de Rouge մոդելների տանգետկաները կարող են անգամ տեսողականորեն երկարացնել ոտքը, իսկ քայլվածքն ավելի կանացի դարձնել։
Տափակ կոշիկներ
Այս տեսակ կոշիկները 100% հարմարավետություն եւ ազատություն կարող են ապահովել Ձեզ համար։ 2014/15 շրջանում նորաձեւ են սլիփերները, դերբի կիսաճտքավոր կոշիկները, առանց կրունկի երկարաճիտ կոշիկները։ Այսպիսի կոշիկներ կարելի է գտնել Marc by Marc Jacobs, J.B. Martin, Rocco P., Loriblu, Geox հավաքածուներում. ի դեպ, այսպիսի տափակ կոշիկներ կարող են կրել եւ տղամարդիկ, եւ կանայք։
Վայրի նախշեր
Կենդանու պատկերներով եւ նախշերով կոշիկներն այս սեզոնի հիթերն են։ Հատկապես ուշադրություն դարձրեք ավելի էլեգանտ մոդելներին, որոնք կարված են պիթոնի կաշվից կամ հովազի նախշեր ու պատկերներ ունեն։ Այս տարի բացի վերը նշված պատկերներից եւ նախշերից, դիզայներներն այս ոճին հավելում են նաեւ կենդանու մորթու կամ կաշվի որոշ կտորներ։
Սրաքիթ «գրոհ»
Սրաքիթ կոշիկներն արդեն, կարծես թե, դասական են դարձել, բայց դիզայներները այդքանով չեն սահմանափակվում։ Այսպիսի կոշիկները Ձեր կերպարն սրություն, իսկ ոտքին ավելի երկար ու կանացի տեսք կհաղորդեն։ Ի դեպ, սրաքիթ կարող են լինել ոչ միայն բարձրակրունկ կոշիկները, այլեւ բոտֆորտներն ու տափակ կոշիկները, որոնք կարելի է տեսնել Gianmarco Lorenzi, Loriblu, Nando Muzi, Michel Vivien и Atelier Mercadal հավաքածուներում։
Աղբյուրը՝ Lady.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:25, 6 մայիսի
Պիեռ Յովանովիչը եւ Քրիստիան Լուբուտենը ստեղծել են Red-Bottom աթոռների յուրահատուկ հավաքածու15:06, 6 մայիսի
Քորթնի Քարդաշյանը խոստովանել է, որ ծննդաբերությունից երեք ամիս անց «պատրաստ չի եղել» կիպ զգեստով ֆոտոշարքին14:20, 6 մայիսի
Զենդայան, Ջենիֆեր Լոպեսը եւ Սիեննա Միլլերը՝ Met Gala-ին ընդառաջ կազմակերպված ընթրիքին13:55, 6 մայիսի
Միխայիլ Գալուստյանը 14 կգ նիհարել է՝ հրաժարվելով խորովածից13:16, 6 մայիսի
Նիկոլաս Քեյջի որդուն մեղադրել են սեփական մորը ծեծելու մեջ12:33, 6 մայիսի
Իտալացի մոդելը պնդում է, որ իրեն հեռացրել են 2024 թ-ի Met Gala-ում աշխատանքից, քանի որ ինքն արտաքնապես գերազանցել է Քայլի Ջեններին11:23, 6 մայիսի
Բեյոնսեն ցուցադրել է իր համարձակ կերպարը՝ մերկացնելով հետույքը10:59, 6 մայիսի
Մադոննան պատմություն է կերտում՝ Ռիոյում իր վերջին համերգին ներգրավելով 1,6 միլիոն երկրպագուների10:22, 6 մայիսի
Քիմ Քարդաշյանին սուլել են նրա ելույթի ընթացքում09:00, 6 մայիսի
ՄԱՅԻՍԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը