Այն բանից հետո, երբ Քիմ Քարդաշյանը ամուսնու և դստեր Նորթի հետ գնացին Balenciaga-ի հավաքածուի ցուցադրման, ամուսինները վերադարձան հյուրանոց, թողեցին դստերը դայակի հետ և ուղղվեցին դեպի The Peninsula Paris հյուրանոց:
Երեկ Փարիզում նորաձևության շաբաթվա նախօրեին տեղի ունեցավ Fashion Forward Initiative-ի երեկոն, որը կազմակերպվել էր Harper's Bazaar Russia-ի ֆեշն տնօրեն, A.W.A.K.E. բրենդի հիմնադիր Նատալիա Ալավերդյանի կողմից: The Peninsula փարիզյան հյուրանոցում տեղի ունեցավ պրոեկտի հանդիսավոր արարողությունը, որի նպատակն էր բացահայտել նոր անուններ նորաձևության մեջ:

Քենդալ Ջեններ,Նատալիա Ալավերդյան, Քրիս Ջեններ
The Peninsula Paris հյուրանոցի, որն ի դեպ, գտնում է Հաղթանակի Կամարից ոչ հեռու, միջոցառման հավաքված հյուրերը հնարավորություն ունեցան ծանոթանալ Ալավերդյանի A.W.A.K.E. բրենդի ապրանքներին և իհարկե, շփվել դրա հիմնադրի հետ: Երեկոն հյուրընկալում էին ռուս աստղ Միրոսլավա Դուման և ինքը` Քիմ Քարդաշյանը, որը ժամանել էր ոչ միայն ամուսնու, այլև քրոջ` Քենդալ Ջենների և մոր` Քրիսի հետ:


Քննարկելով նորաձևության ապագան և դիտելով դիզայներ Նատալիա Ալավերդյանի հետաքրքրության արժանի զգեստները, աստղերը չէին մերժում աշխարհիկ լուսանկարիչներին կատարել մի երկու նկարահանում:

Կանյե Ուեստը, որն ամբողջ երեկո չէր հեռանում իր կնոջ կողկից, նույնպես մի երկու բառով փոխանակվեց ռուս գեղեցկուհիներ Միրոսլավա Դումայի և Նատալիա Վոդյանովայի հետ: Նոր պրոեկտի երեկոյին մասնակից էին նաև ճապոնական Vogue-ի ստեղծագործական տնօրեն Աննա Դելո Ռուսոն, կուտյուրյե Ջամբատիստա Վալլին և մոդել Սաշա Պիվովարովան:


Աղբյուրը՝ Spletnik, Super, Daily Mail
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:23, 29 սեպտեմբերի
Լեոնարդո Դի Կապրիոյի երկրպագուները ուխտագնացություն են կատարել սուպերմարկետ՝ մի հեռախոսի համար, որը երբեք այնտեղ չի եղել12:29, 29 սեպտեմբերի
Netflix-ի աստղը մեղադրել է Իսրայելին Գազայում ցեղասպանության մեջ12:17, 29 սեպտեմբերի
80-ամյա Սիլվեստր Ստալոնեն խոստովանել է. «Ես իսկական սերը հասկացա միայն 70 տարեկանում»11:42, 29 սեպտեմբերի
Նախնադարյան կիրք և հիպնոսացնող նրբագեղություն. Էրվե Կուբիի «Բարբարոս գիշերներ» ներկայացումը ցուցադրվել է Հայաստանում «Théâtrons» փառատոնում11:19, 29 սեպտեմբերի
Բրիտանացի դերասանուհուն մեղադրել են թմրանյութերի առևտրի ֆինանսավորման, սեքս-երեկույթների և եղբոր համար զենք գնելու մեջ10:53, 29 սեպտեմբերի
«Թող այդ տականքին նստացնեն». Ջիգանի 15-ամյա դուստրը բացահայտ խոսել է հոր կախվածության մասին10:22, 29 սեպտեմբերի
Մադոննան անկողնում վայրի պարային երեկույթ է կազմակերպել Չարլի XCX-ի և Ջուլիա Գարների հետ09:00, 29 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 28 սեպտեմբերի
Ֆլիրտ, հպում և ոչ մի ճնշում. կրքի ֆրանսիական բաղադրատոմսը22:16, 28 սեպտեմբերի
Աղջիկներն ու տղաները ծնվելուց մի քանի ժամ անց սկսում են տարբեր կերպ արձագանքել աշխարհին21:35, 28 սեպտեմբերի
«Մահը դարձնենք ոչ պարտադիր». ինչպես են միլիարդատերերը «խաղում Աստծո դերը» իրենց սեփական «Կարիբյան դրախտում»20:37, 28 սեպտեմբերի
Կրեկերները ոսկուց ավելի թանկ են. վեց իրար կպած Goldfish-երը վաճառվում են 25,000 դոլարով