Կարծես թե, ռուսական շոուբիզնեսի աստղեր` Վալերիայի և Անաստասիա Վոլոչկովայի միջև ծագած պատերազմը, արդեն ավարտվել է կամ մոռացության է մատնվել, սակայն դա ամենևին էլ այդպես չէ:
Երեկ Super.ru ռուսական կայքին բալերինան հայտնել է, որ Վալերիայի ամուսին Իոսիֆ Պրիգոժինը տղամարդ չէ: Պրոդյուսերը անպատասխան չի թողել այդ հայտարարությունը և Վոլոչկովայի խոսքերը մեկնաբանել է հետևյալ կերպ.
«Շփվել նրա հետ` նշանակում է չհարգել ինքն իրեն: Ինչ վերաբերում է այն փաստին, թե տղամարդ եմ ես, թե ոչ, այդ մասին փաստում է իմ վեց երեխաների առկայությունը: Իմ տղամարդը իմ ոտքերի արանքում է:
Վոլոչկովայի կյանքում տղամարդ չկա, որը կցանկանար նրան ձեռքերի վրա պահել և մի ողջ կյանք ապրել նրա հետ մինչ խոր ծերություն: Դուք երբևէ տեսե՞լ եք մի կիրթ անձնավորության, որն ունենա այդքան մեծ քանակությամբ անպարկեշտ լուսանկարներ` ամենուրեք շպագատ իջած դիրքով: Նա ինձ որպես կին առհասարակ չի հետաքրքրում: Եղել է մի իրավիճակ: Ժամանակին ես չեմ բավարարել նրա պահանջները նրա իսկ ցանկությունների առումով, քանի որ ես ամուսնացած եմ: Վոլոչկովան, նույնիսկ ամուսնական կապերի մեջ գտնվելով Վդովինի հետ, պատրաստ էր ինձ գայթակղել: Այո, ես հրաժարվեցի նրա հետ անկողին մտնել, ինչը արեցին նաև իմ ընկերները, որոնց նա նման առաջարկություն էր արել: Դա տեղի էր ունեցել բոքսի ժամանակ, ես դրա ականատեսն էի: Եվ ընդհանրապես, ի՞նչ տղամարդկային արարքների մասին է նա խոսում:
Ես չեմ շփվում էժանագին մարդկանց հետ: Նա միայն մեկ բան գիտի` ինքն իրեն վաճառել: Նա նման է վայր ընկած օդաչուի: Ես ունեմ միայն մեկ հարց. Վոլոչկովա, ի՞նչ ես ուզում ինձնից: Տղամարդ եմ ես, թե ոչ, քո ի՞նչ գործն է, գրողը տանի: Փոխարենը հարցերդ լուծիր քո գլխի հետ: Վոլոչկովան ինքն է ոտքերը ձգած նստել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև, մինչդեռ խոսում է «քաղաքական մարմնավաճառների մասին»:
Վալերիայի երեխաները համարյա թե ժողովրդական արտիստներ են դարձել, իսկ նա` առավել ևս: Վալերիան շատ ինտելիգենտ կին է և Վոլոչկովային անգամ չի էլ նկատում: Իսկ Վոլոչկովան անընդմեջ ջրի երես է դուրս գալիս, կարծես կղանքը սառցաճեղքում: Թո՛ղ այցելի բժշկին: Ավելի լավ է նույնասեռական լինել, քան անկողին մտնել Վոլոչկովայի հետ: Նույնիսկ եթե ես ամուսնացած չլինեի Վալերիայի նման թագուհու հետ, ես ինքս ինձ չէի հարգի, եթե դիպչեի Վոլոչկովայի նման կնոջը: Նա միայն սկավառակի նետմամբ պետք է զբաղվի: Նա կարող է միայն տրակտորիստների միջի գեղեցկուհին լինել, իսկ ինձ համար նա ընդհանրապես գեղեցիկ չէ: Նա ձգել է իր ոտքերն ու ցուցադրում է բարեմասնությունները, որոնք ինձ մոտ նողկանք են առաջացնում: Աստված չանի ես նրան երբևէ մերկ տեսնեմ», - հայտարարել է Իոսիֆը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:20, 16 մայիսի
Հայկական հարսանիքի ավանդույթների հետքերով․ «7 օր, 7 գիշեր» ֆիլմի պրեմիերան՝ Երեւանում09:00, 16 մայիսի
ՄԱՅԻՍԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 15 մայիսի
Արեւայրուք՝ առանց արեւի ու տնից դուրս գալու22:31, 15 մայիսի
Գաղտնի գեղատեսիլ լճեր Իտալիայում, որոնց մասին չգիտեն շատ զբոսաշրջիկներ21:18, 15 մայիսի
Բիանկա Սենսորին զայրացած է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերի պատճառով20:24, 15 մայիսի
Ավստրալացի մոդելը նշել է 118 պատճառ, թե ինչու չի ցանկանում երեխա ունենալ19:43, 15 մայիսի
Հրեաներն ու հայերը պատմականորեն զուգահեռ են շարժվում. Երբ սկսվում է մեր կործանումը, սկսվում է ձեր կործանումը. Միխայիլ Կազինիկ16:05, 15 մայիսի
Կինոյից այն կողմ․ Փարաջանովը եւ նորաձեւությունը ցուցահանդեսը՝ անվանի կինովարպետի 100-ամյակին15:32, 15 մայիսի
Մարկ Ցուկերբերգը որոշել է իր 40-ամյակը նշել 300 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավում14:22, 15 մայիսի
A$AP Ferg-ը ուշադրություն է գրավել իր անսովոր գրիլզով, որի վրա պատկերված են նրա սիրելիները, որոնց ռեփերը կորցրել է13:50, 15 մայիսի
Կաննի կինոփառատոնի բացման օրվա լավագույն կերպարները13:11, 15 մայիսի
Երկաթե գահի համար պայքարը շուտով կվերսկսվի. «Վիշապի տունը» սերիալի երկրորդ եթերաշրջանի պաշտոնական թրեյլերը