Ջիլիան Անդերսոնը, ով հայտնի է ամերիկյան «Գաղտնի նյութեր» ֆիլմում մարմնավորած իր կերպարով, դարձել է Red Magazine-ի նոյեմբերյան համարի դեմքը։
46-ամյա աստղը հարցազրույցի ժամանակ պատմել է «Անկում» (The Fall) սերիալի նկարահանման աշխատանքների մասին։
Այս սերիալում Անդերսոնի կերպարը շատ ֆեմինիստական է, եւ դա պատահական չէ, քանի որ ինքը՝ դերասանուհին, իրեն ֆեմինիստ է համարում եւ քննադատում է Հոլիվուդում ընդունված ստանդարտները;
«Սեքսիզմն ու խտրականությունները ներթափանցում են հասարակության գրեթե բոլոր շերտերը։ Իհարկե, դա չնկատել եւ անտարբեր լինել շատ հեշտ է, բայց դրանից դրությունն էլ ավելի է վատթարանում։ Մինչեւ հիմա կարճ կիսաշրջազգեստով կնոջը դիտում են որպես սեռական օբյեկտ, եւ սա շատ սխալ է»։
Դերասանուհին նաև նշել է, որ «Գաղտնի նյութեր» սերիալի նկարահանման սկզբում իր հոնորարը շատ ավելի քիչ էր. քան սերիալում իր խանընկերոջ` Դևիդ Դուխովնիինը: Միայն երեք տարի անց Անդերսոնին հաջողվել է բարձրացնել իր աշխատավարձը եւ հոնորարաների հարցում հավասարվել խաղընկերոջը։
«Սա մշտապես առկա է Հոլիվուդում։ Այս ոլորտի մարդիկ օգտվում են իրենց դիրքից՝ խտրականություն դնելով կանանց եւ տղամարդկանց միջեւ»,-հայտարարել է դերասանուհին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:17, 1 հուլիսի
«Գլուխկոտրուկ-2»-ն առաջին մուլտֆիլմն է, որը համաշխարհային վարձույթում ռեկորդային ժամկետում հավաքել է ավելի քան 1 մլրդ դոլար15:10, 1 հուլիսի
Նիքոլ Շերզինգերը իր 46-րդ տարեդարձի օրը սեւ բիկինիով ցուցադրել է շլացնող կազմվածքը14:20, 1 հուլիսի
Մորգան Ֆրիմանը քննադատել է իր ձայնի նմանակումը արհեստական բանականության կողմից13:31, 1 հուլիսի
Ռոզա Լինն իր Universe երգի հնդկերեն տարբերակն է թողարկել՝ հնդիկ երաժիշը Denny-ի հետ համագործակցությամբ13:15, 1 հուլիսի
Ալսուն իր նախկին ամուսնու ենթադրյալ սիրուհու հետ «հաշիվներ է պարզում» սոցիալական ցանցերի միջոցով12:23, 1 հուլիսի
Քլոե Քարդաշյանը 40-ամյակը նշել է Վայրի արեւմուտքի ոճով՝ ջինսով, ադամանդներով եւ Snoop Dog-ի հետ11:20, 1 հուլիսի
Քանյե Ուեսթը կնոջ հետ մեկնել է Մոսկվա. նրան արդեն հորդորել են զերծ մնալ անփույթ հագուստով քաղաք դուրս գալուց10:55, 1 հուլիսի
Քիմ Քարդաշյանը աչք է դրել իրենից 22 տարով փոքր ֆուտբոլիստի վրա10:26, 1 հուլիսի
Քանյե Ուեսթի դեմ նոր հայցում նշվում է, որ Բիանկա Սենսորին պոռնո ֆայլեր է ուղարկել աշխատակիցներին09:00, 1 հուլիսի
ՀՈՒԼԻՍԻ 1-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ00:43, 1 հուլիսի
20:23, 30 հունիսի
Պարզ բիզնես գաղափար՝ հասանելի բոլորին․ հարցազրույց Ozon-ի հանձնման կետի սեփականատիրոջ հետ