Արդեն կես տարի է, ինչ երգչուհի Վալերիան եւ բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան աստղային պատերազմ են վարում իրար հետ։
Սակայն Անաստասիա Վոլոչկովան որոշել է վերջ դնել իր, Իոսիֆ Պրիգոժինի եւ Վաերիայի միջեւ առկա «հակամարտությանը», քանի որ նա արդեն հոգնել է փոխադարձ մեղադրանքներ հնչեցնելուց, ինչպես նաեւ ներել է հայտնի պրոդյուսերի վիրավորանքները, եւ փորձում է կրկին ընկերություն անել նրանց հետ։
Պարզվել է, որ Վալերիայի, Պրիգոժինի եւ Վոլոչլովայի բոլոր գժտությունների պատճառը բացառապես լրագրողներն են։ Իսկ այն, որ պարուհին իր գործընկերներին «քաղաքական հանցագործներ» է անվանել, պարզապես լրագրողական սադրանքի արդյունք է։
Սակայն պետք է նշել, որ հենց այս խոսքերի համար Պրիգոժինը դատի էր տվել պարուհուն։ Ճիշտ է, որոշ ժամանակ անց պրոդյուսերը ետ էր վերցրել հայցադիմումը, բայց նրանք չէին դադարում սոցցանցերում վիրավորել ու սպառնալ միմյանց։
«Այժմ ես զղջում եմ իմ, Իոսիֆ Պրիգոժինի եւՎալերիայի միջեւ կատարվածի համար։ Շատ եմ ափսոսում, որ թյուր տեղեկատվության պատճառով իմ խոսքերը նման հետեւանքներ ունեցան։ Ես զգացմունքային մարդ եմ, իսկ լրագրողները շատ լավ գիտեն, թե ինչպես կարելի է մարդուն «հունից հանել»։ Կարող եմ ասել, որ միշտ էլ հարգանքով եմ վերաբերել Իոսիֆ Պրիգոժինին եւՎալերիային, եւ ցավում եմ, որ այսպես պատահեց։ Ես կցանկանայի փակել այս վեճը եւ մոռանալ դրա մասին։ Իհարկե, հասկանում եմ, որ ես շատ բուռն արձագանքեցի, երբ լրագրողն ինձ հարցրեց այդ ընտանիքի հանդեպ ունեցած իմ վերաբերմունքի մասին։ Փաստացի, իմ անունն օգտագործելով՝ կեղծ տեղեկատվություն տարածեցին։ Ես արդեն ներել եմ բոլորի՝ իմ հասցեին հնչեցրած մեղադրանքներն ու վիրավորական խոսքերը։ Ես համոզված եմ, որ ցանկացած իրավիճակ կարելի է շտկել։ Խաղաղությունն ավելի նախընտրելի է, քան պատերազմը»,- «Комсомольской правдой» ասել է Անաստասիան։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:32, 16 մայիսի
Գեւորգ Մկրտչյանն իր ծննդյան 26-ամյակին իրեն շքեղ նվեր է արել (VIDEO)11:36, 16 մայիսի
Մայրանալ պատրաստվող Հեյլի Բիբերը ցուցադրել է իր կլորիկ փորիկը10:20, 16 մայիսի
Հայկական հարսանիքի ավանդույթների հետքերով․ «7 օր, 7 գիշեր» ֆիլմի պրեմիերան՝ Երեւանում09:00, 16 մայիսի
ՄԱՅԻՍԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 15 մայիսի
Արեւայրուք՝ առանց արեւի ու տնից դուրս գալու22:31, 15 մայիսի
Գաղտնի գեղատեսիլ լճեր Իտալիայում, որոնց մասին չգիտեն շատ զբոսաշրջիկներ21:18, 15 մայիսի
Բիանկա Սենսորին զայրացած է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերի պատճառով20:24, 15 մայիսի
Ավստրալացի մոդելը նշել է 118 պատճառ, թե ինչու չի ցանկանում երեխա ունենալ19:43, 15 մայիսի
Հրեաներն ու հայերը պատմականորեն զուգահեռ են շարժվում. Երբ սկսվում է մեր կործանումը, սկսվում է ձեր կործանումը. Միխայիլ Կազինիկ16:05, 15 մայիսի
Կինոյից այն կողմ․ Փարաջանովը եւ նորաձեւությունը ցուցահանդեսը՝ անվանի կինովարպետի 100-ամյակին15:32, 15 մայիսի
Մարկ Ցուկերբերգը որոշել է իր 40-ամյակը նշել 300 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավում14:22, 15 մայիսի
A$AP Ferg-ը ուշադրություն է գրավել իր անսովոր գրիլզով, որի վրա պատկերված են նրա սիրելիները, որոնց ռեփերը կորցրել է