Լա՞վ ենք ճանաչում, արդյոք, մեր կեսին։ Պարզվում է՝ նրաց մտածողությունը զգալիորեն տարբրվում է կանացիից։ Դիտարկենք ուժեղ սեռի մի քանի միտք, որոնք «Наша Свадьба» կայքն ամենատարածվածն է ճանաչել։
Միտք № 1. Որոշիր վերջապես՝ ի՞նչ ես ուզում գնել
Պետք է ինձ հետ ժամեր անցկացնել խանութներում. ես սկսում եմ կորցնել համբերությունս։ Խնդրում եմ, թող քեզ անհրաժեշտ իրերի ցանկը եւ գնիր հենց դրանք՝ ցուցափեղկերում քեզ ոչ պիտանի իրերը դիտելու փոխարեն։
Միտք № 2. Հերիք է ամեն ինչ ծրագրես
Գոնե երբեմն՝ բայց եղիր ինքանբուխ։ Անձրեւի տակ զբոսանք կամ մեքենայով գիշերային երթեւեկություն. սրանք հիշողույան մեջ մնացող երբեմն ամենառոմանտիկ պահերն են։ Բաց եղիր նման բաների համար։ Քո օրացույցն անընդհատ չի կարող աշխատել։
Միտք № 3. Այո՝ ես երբեք չեմ հիշում տարեթվերը
Չարժե ինձնից սպասել, որ կհիշեմ բոլոր այն փոքր հիշարժան տարեթվերը, որ հորինել ես. առաջին համբույրը, առաջին հանդիպումը կամ շան հետ մեր առաջին զբոսանքը։ Ես դժվարությամբ եմ հիշում ծննդյան օրերը, մի ծանրաբեռնիր իմ ուղեղը միլիոնավոր այլ տարեթվերով։
Միտք №4. Երբեմն բամբասանքներն օգտակար են առողջության համար
Այդ են վկայել գիտական հետազոտությունները, դե տղամարդիկ էլ են երբեմն տրվում դրան։ Սակայն դա ամենեւին էլ չի նշանակում, որ պետք է անընդհատ ու միայն դրանով զբաղվել։ Որոշ ժամանակ անց սկսում ես հիմար ու անհեթեթե երեւալ։
Միտք №5. Հերիք է քեզ ուրիշների հետ համեմատես
«Ես հանդիպում եմ քեզ հետ, քանի որ դու ինձ դուր ես գալիս այնպիսին, ինչպիսին կաս՝ քո բոլոր թերություններով։ Որքան շատ ես նայում ուրիշ աղջիկներին, եւ համեմատում քեզ նրանց հետ, այքան քիչ ես հետաքրքիր», - մոտավորապես այսպես է երբեմն մտածում քո փեսացուն։
Միտք № 6. Լավ կլինի, որ երբեմն դեն նետես կոսմետիկան
Իհարկե, դիմահարդարված ու բարձր կրունկ հագած աղջիկը լավ տեսք ունի, բայց պարտադիր չէ որ երեք ժամ զուգվես ամեն անգամ, երբ դուրս ենք գալիս պարզապես սուրճ խմելու։ Դա մի փոքր անհարմար վիճակ է ստեղծում։
Միտք №7. Հերիք է անվստահ լինես
Եթե ինքնավստահություն չես ճառագում եւ մեր հանդեպ անվստահություն ես ցուցաբերում, դա շատ ուժեղ վանում է։ Հերիք է անընդհատ մտածես, թե հարաբերոթյունները երբեւէ վերջանալու են։ Ավելի լավ է դրանցից առավելագույն հաճույք ստացիր։ Հարսնացուների մեծ մասը մտահոգվում է ընդհանրապես գոյություն չունեցող խնդիրների մասին, ահա թե ինչ են մտածում փեսացուները։
Միտք №8. Ես ավելի զգացմունքային եմ, քան կարծում ես
Պետք չէ ինձ միանգամից պիտակավորել՝ «միեւնույնն է ՝ չես հասկանան»։ Բաց եղիր եւ պատմիր ապրումներիրդ մասին, եւ կտեսնես՝ ինչպես կջերմացնեմ քեզ։
Միտք №9. Ես ասում եմ միայն այն՝ ինչ մտածում եմ
Երբ հարսնացուն ասում է. «Գնա՛, ինձ հանգիստ թող», նա ուզում է, որ իր փեսացուն մոտենա ու համոզի իրեն ամեն ինչ պատմել։ Երբ փեսացուն խնդրում է իրեն մենակ թողնել, իրականում մենակ մնալ չի ուզում։ Մի սպասիր, որ կկարդամ տողերի արանքում։ Եթե ինչ-որ բան ուզում ես՝ ուղիղ ասա։
Միտք № 10. Այո, գրողը տանի, ես երբեմն շփվում եմ ուրիշ աղջիկներ հետ
Սակայն եթե նայում եմ ուրիշ աղջկա կամ խոսում եմ նրա հետ, երբ կողքիս չես, դա ամենեւին էլ չի նշանակում, որ անտարբեր չեմ նրա հանդեպ կամ դավաճանում եմ քեզ։ Նույն կերպ ինչպես եւ դու իրավունք ունես պլատոնիկ ձեւով շփվել արական սեռի ընկերներիդ հետ, ես էլ աղջիկների հետ շփվելու իրավունք ունեմ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:23, 7 սեպտեմբերի
Մանգաղ պարանոցին, կողպեք ոտքին. գերեզմանից դուրս եկած սողացող «վամպիրուհին» անմեղ դեռահաս էր21:19, 7 սեպտեմբերի
«Նա թենիս խաղալու է եկել, թե՞ անտառում թաքնվելու»։ Թեյլոր Թաունսենդի հանդերձանքը ծաղրի առարկա է դարձել ԱՄՆ բաց առաջնությունում20:18, 7 սեպտեմբերի
Քնի անսպասելի թշնամի. ո՞ր սննդամթերքներն են առաջացնում անքնություն և սարսափելի մղձավանջներ19:34, 7 սեպտեմբերի
Ճապոնական սառույց. մեկ խորանարդը՝ 1.50 դոլարով . շքեղության նոր խորհրդանիշ աշխարհի լավագույն բարերում16:32, 7 սեպտեմբերի
Ավստրալիայում տեղի է ունեցել սնկերից և կանեփից պատրաստված «կենդանի դագաղում» առաջին հուղարկավորությունը15:37, 7 սեպտեմբերի
Rolex-ը 5 միլիոն դոլարով. Չորս եղանակներից ոգեշնչված չորս յուրօրինակ Daytona ժամացույցներ կվաճառվեն բարեգործական նպատակներով15:17, 7 սեպտեմբերի
OnlyFans-ի նախկին մենեջերը հարթակն անվանել է «անհատակ փոս». «Սեռական ազատությունը սուտ է»14:34, 7 սեպտեմբերի
Նորաձևության զոհ, թե՞ իրական Բիգֆութ. Բրդոտ «հրեշը» վախեցրել է ԱՄՆ-ի մի ամբողջ քաղաք14:15, 7 սեպտեմբերի
Թրամփի նոր սանրվածքը կրկին իրարանցում է առաջացրել ինտերնետում. պապիկը նոր կեղծամ է գնել13:43, 7 սեպտեմբերի
Նիկոլա Պելցը Վենետիկում ստացել է Rising Star մրցանակը. Բրուքլին Բեքհեմը նրա կողքին էր13:16, 7 սեպտեմբերի
«Մեզ հավելված է պետք աղջիկների և գեյերի համար». Բեբե Ռեքսան պատերազմ է հայտարարել իր մեծ կրծքերով տարված տղամարդկանց12:29, 7 սեպտեմբերի
Կուրծքը որպես զենք. 57 տարեկան Ջենիֆեր Լոպեսը կրկին բոլորին ստիպել է խոսել իր մասին