Մեծ ցատկերով մոտենում է Ամանորը, իսկ նրա հետ նաեւ տան տոնական զարդարանքի հաճելի հոգսերը։ Նոր տարին կարելի է պատկերացնել սեղանին առանց ավանդական բուդի, նույնիսկ առանց Ձմեռ պապ ու Ձյունանուշ, սակայն ոչ՝ առանց տոնածառի։ Արհեստական եղեւնիները տոնական տրամադրություն չեն ստեղծում. դրանք չեն բուրում, պլաստմասե փշեր ունեն։
Սակայն, համաձայնեք, կենդանի տոնածառով մի քանի տոնական օր անցկացնելու հաճույքի համար չարժե սպանել ծառը։ Այս խնդիրը գրավել է «Արեւորդի» շրջակա միջավայրի պահպանման ֆոնդի ուշադրությունը։ Երեւանի պետական կենդանաբանական այգու հետ համատեղ նրանք արդեն երրորդ տարին է ամանորյա ակցիա են իրականացնում. կտրված եղեւնու փոխարեն կարող եք գնել կամ վարձել ծաղկամանում աճեցվածը։ Ընդ որում այդ հաճույքը նույնիսկ ավելի էժան է, քան կտրված եղեւնի գնելը. վարձույթը՝ 25 հազար դրամ, իսկ գնելն ու հավերժ օգտագործելը՝ 40 հազար։
«Հայաստանում տնկարան կա, որտեղ եղեւնիներ են աճեցնում։ Մեր խնդրանքով դրանք փորում-հանում են եւ ձեր պատվերով անվճար հասցնում ձեզ։ Վերադարձված եղեւնիները տալիս ենք կենդանաբանական այգուն, որի տարածքում դրանք տնկվում են։ Անցյալ տարի վաճառել ու վարձակալության ենք տվել 60 եղեւնի, այս տարի արդեն բերել ենք 100-ը, սակայն պատվերներն այնքան շատ են, որ պատրաստվում ենք էլի բերել։ Մենք քարոզում ենք նշել Նոր տարին բոլոր կանոններին համաձայն՝ առանց բնությանը վնաս տալու», - NEWS.am STYLE -ի թղթակցի հետ զրույցում ասաց նախագծի համակարգող եւ «Արեւորդի» ֆոնդի աշխատակից Սերգեյ Զաքարյանը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:44, 29 նոյեմբերի
Հայկական ոճ․ անսպասելի համադրություններ և նիշային միտումներ՝ ոճային կերպարների համար14:37, 29 նոյեմբերի
«Սատանան շրջում է մեր մեջ»․ բրիտանացի հայտնի պատմաբանը բացատրել է, թե ինչու է հավատում Սատանայի գոյությանը13:22, 29 նոյեմբերի
Հորդանանում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթ ունեցավ Անդրեա Բոչելիի հետ. հաջորդ համերգն Աբու Դաբիում է12:22, 29 նոյեմբերի
Փախավ ամուսնուց, գայթակղեց միլիոնատիրուհուն և դարձավ փարիզյան բոհեմի մուսան․ Արմեն Օհանյանի սկանդալային կյանքը10:30, 29 նոյեմբերի

09:00, 29 նոյեմբերի
Wine Scope․ Ի՞նչ գինի եք դուք՝ ըստ կենդանակերպի նշանի, այս հանգստյան օրերին21:07, 28 նոյեմբերի
Հովհ. Չեքիջյանի անվան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը ելույթ կունենա Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում19:27, 28 նոյեմբերի
«Հայաստանում սիրում են մեծ շուքով հայտնվել: Մեզ խորթ է զուսպ լինելը»․ Աննա Սաթյանը՝ օծանելիքի, հայկական բույրերի և սեփական հաճույքի համար բույր ընտրելու մշակույթի մասին18:30, 28 նոյեմբերի
Բրունեյի սուլթանը՝ 600 միլիոն դոլար արժողությամբ Boeing-ի ղեկին․ 80-ամյա միլիարդատերը հնարավոր է՝ անձամբ է վայրէջք կատարել Մոսկվայում՝ ձնաբքի պայմաններում17:33, 28 նոյեմբերի
«Սեռական հարաբերություններ ունեցեք միմյանց հետ». Ռոբ Լոուն պատմել է, թե ինչպես է «Օսկար»-ի արժանացած ֆիլմի ռեժիսորը դերասաններին դրդել սիրավեպեր սկսել նկարահանման հրապարակում16:28, 28 նոյեմբերի
«Մի քանի բաժակից հետո՝ աշխարհը նվաճելու մասին». MIT-ի պրոֆեսորը բացահայտել է Claude-ի ստեղծող ընկերության աշխատակիցների գաղտնի զրույցների բովանդակությունը15:14, 28 նոյեմբերի
Մոնիկա Բելուչին 50 տարեկանում մարտահրավեր է նետել Հոլիվուդին․ «Բոնդի ամենատարեց աղջիկը» պատմել է մերկ տեսարանների և Մել Գիբսոնի հետ աշխատանքի մասին